Astgh-ի խոսքերից
Ես չեմ պատրաստվում մի քանի 100 տարվա պատմություն գրել: Հրեաների շնորհքը չի եղե՞լ: Բայց տերություններին պետք ա եղել չէ՞, որ էդ հարցը լուծվել ա: Ուրեմն հերաները կարողացել են իրենց օգտին լուծել հարցը, իրենց իմացել են, որ տերությունների համար արժեք են: Իսկ մե՞նք... անգամ ռուսական զենքի օգնությամբ ազատագրում էինք մեր հողերը, հետո հայտարարում, թե՝ շնորհակալ լինելով Ռուսաստանից, պետք է մեր հույսը կապենք Անգլիայի հետ: Ուրեմն հայերի մեջ մի հատ խելոքը չկա՞ր, որ բացատրեր՝ Անգլիայի ու քո շահերը չեն համընկնում, դու այլ ուղի փնտրի: Անգլիացիները երեսներիս էին ասում՝ ձեզ չենք օգնելու, բայց էլի իրենց հույսին էինք մնացել: Էդպես եղավ նաև խորհրդայնաման ժամանակ: Ռեալ ուժը Հայաստանի սահմաններում, հայացքներս Արևմուտքում էր: Դրա համար էլ ստացանք հայ-թուրքական պատերազմը, ավելի փոքր Հայաստան:
Քաղաքականությունում էմոցիաները տեղ չունեն: Հայերով ծանր ենք տանում, զարմանալի կլիներ, եթե ասեինք՝ հա ինչ ա եղե՞լ, որ... բայց մեզնից բացի էլի տեսակետներ ու մոտեցումներ կան, որոնք պետք է իմանանք ու հաշվի առնենք՝ հաղթած դուրս գալու համար: Մենակ մեր քիթը տեսնելով հարցը չենք լուծելու: Միջազգային իրավունքի տեսակետից խնդիր չկա, վաղն էլ թուրքերին դատի ենք տալիս, իսկ հենց գալիս ենք քաղաքական կողմին, մոռանում ենք միջազգային իրավունքը, որովհետև հաղթում է շահը... իսկ հիմա ոչ մի երկիր չի վտանգելու իր շահերը Թուրքիայում՝ հայերի արդար դատի համար: ՀՀ-ն չի անում, Սփյուռքն ա անում: Իսկ մենք չենք կարող թուրքերին ասել՝ պարոնայք, նրանք մեր անունից չեն խոսում, մենք նրանց հետ կապ չունենք... Ու էլի եմ ասում. իմ համար գերխնդիրը Արցախն ա: Թող Սփյուռքը դրանով զբաղվի:
Էջանիշներ