Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Թուրքիային էդքան էլ չի հետաքրքրում, թե Ղարաբաղի հարցը ում օգտին ա լուծվելու: Իր խնդիրը տարածաշրջանում գերիշխող դիրքի հասնելն ա: Դրան խանգարում է Հայաստանը:
Թուրքերը շատ խելոք են, ո՞վ ա բան ասում: Նախապայմանների ի հայտ գալը դաժե մենք գիտեինք: Սփյուռքը էն ա անում, որ թուրքերին ավելի կոշտ տոնով խոսելու հնարավորություն է տալիս: Մենք փորձում ենք կարգավորել հարաբերությունները, իսկ նրանք Ցեղասպանության հարցն են բարձրացնում: Բայց ախր ինչու՞մ ես վստահ, որ ընդունելու են, որ սրում ես իրավիճակը: Կարճ ասած՝ Սփյուռքը չի գործում ՀՀ-ի հետ համաձայնեցրած ծրագրով:
Ուրեմն եթե դու Ղարաբաղի խնդիր ունենալով հանդերձ Թուրքիայի հետ ինչ որ բան ես ուզում անել (կապ չունի թե ինչ, թող լինի հարաբերությունները լավացնել), ապա Թուրքիային ավտոմատ ներքաշում ես ղարաբաղյան թեմա, ու ավտոմատ օգնում ես Թուրքիային գերշիխող դիրքի հասնելը, էստեղ Սփյուռքը մեղք չունի: Համ էլ Սփյուռքը ՀՀ-ի հետ համաձայնեցրած ծրագրով չի գործում, որովհետև նման ծրագիր պարզապես չկա: