Տրիբուն ջան, հայերը լինեին նույնը ինչ մայաներն ու ինկերը, թուրքերն էլ պրոբլեմ չէին ունենա, ոնց որ անգլիախոս ու իսպանախոս ամերիկացիները: Եթե մայաներն ու ինկերը չեն պայքարում իրենց իրավունքների համար, դա իրենց թուլությունն ա ու ազգային գիտակցության ցածր մակարդակը: Թուրքերն էլ գիտեին թե կոնկիստադորների նման կկոտորեն հայերին ու մի քանի տարի հետո ոչ մեկը դրա մասին չի հիշի: Բայց անցել ա 100 տարի ու դեռ հայերը շարունակում են աշխարհից պահանջել, որ ճանաչեն էս ոճրագործությունը:
Նույնիսկ հույների ու ասորիների կոտորածը էնպիսի պրոբլեմ չի թրքերի համար ինչքան որ հայերինը: Հույները մի ամբողջ պոնտոս են կորցրել, բայց դա նրանց համար էնքան ցավալի չի, ինչքան հայերի համար Արևմտյան Հայաստանի կորուստը: Հայերը, կոպիտ ասած կոտոշավորի նման իրենց հույսը չեն կորցնում, շարունակում են իրենցը պնդել ու չեն հանգստանա մինչև չհասնեն իրենց ուզածին: Այ սա Թուրքիայի համար իրոք մեծ պրոբլեմ ա, դրա համար էլ հատուկ նախարարություն են բացում, հայկական սփյուռքին դիմագրավելու համար:

Մի խոսքով, եթե թալեաթը հիմա կենդանի լիներ կփոշմաներ իրա արածի համար, քանի որ էսօր իրա արածը ոսկորի պես խրվել ա թուրքիայի կոկորդին, չնայած մեռնելու պահին էլ ա երևի փոշմանել իրա արածի համար

Էջանիշներ