Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղ, դու կներես, բայց խառնում ես իրար…
"մյուս" երկրները ասելով դու ինկատի ունես հավանաբար Եվրոպա ու Ամերիկա
ուրեմն, հիմա, էտ իրանց կեղտոտ խաղերը իրանք յոթ բանալու տակ ամուր ծածկում են, որ հենց իրանց ժողովուդրը /ժուռնալիստի միջոցով / չիմանա: ու եթե իմացվում է ու դուրս է պրծնում այդ կեղտոտ գործողությունը, /ուր ուզում է լինի՝ Իրաք, Աֆղան, թե Կուբա / ապա մի ընենց ժողովրդական ալիք ա բարձրանում որ դրա բացահայտած "հերոսները" մինիմում հեռանում են պոստերից ու հաճախ նաև դատարանով դատվում:
իսկ դու ստեղ քարոզում ես, որ մենք հերոսացնենք ինչ-ինչ քաղաքական նպատակներով մարդասպաններին՞: դու շփոթում ես պետական հատուկ ծառայությունների բանդիտներին մյուսների հետ
Ի՞նչն եմ խառնում: Կարող ա՞ Բիսմարկին էլ համարես հատուկ ծառայության բանդիտ:
Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղո, Սերժը կակ ռազ արեց էն, ինչ որ դու ես ասում, ֆուտբոլ սկսեց խաղալ ու Թուրքիայի հետ համաձայնվեց հարցը թողնել պատմաբաններին։ Ու սկզբունքորեն Թուրքիան կարող էր սաղին ասել ձեններդ կտրեք, ես Հայաստանի հետ լեզու եմ գտնում չէ՞։ Իսկ ի՞նչ արեց Թուրքիան… Ինչու էս անգամ Սփյուռքը ավելի շատ է՞ր համը հանել քան անցած տարիներին, որ Թուրքիան ավելի կոշտացրեց դիրքորոշումը Ոչ, Թուրքիան ավելի շատ կոզրեր ստացավ ու սկսեց մուննաթ գալ հայերի վրա ու հաթաթաներ տալ հայերին արտաքսելու, թե Ղարաբաղի հարցով։ Քեզ թվում է Սփյուռքի պատճառո՞վ… Թե՞ ֆուտբոլային լկստվոցին էր առիթը։
Հիմա է պատերազմի վտանգը ավելի մե՞ծ, թե՞ ֆուտբոլ խաղալուց առաջ։ Թույլիկ մույլիկ տղաները երբ մեծերի հետ սկսում են լկստվել, չափալախ են ստանում, իսկ երբ իրենց կոռեկտ են պահում, հնարավոր է որ կոնֆետ ստանան։
Վիշապ, պատերազմի վտանգը միշտ էլ առկա է եղել, քանի որ չկա խաղաղության պայմանագիրը: Սփյուռքը ընդհանրապես դեր չունի ու չի ունենա: Միայն չմտածված քայլերով խանգարում է ՀՀ պետական քաղաքականությանը:
Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Հրատապ թեմայա.. ուղղակի մարդ պետքա ուղղեղով մտածի, մի քիչ էլ պատմություն ուսումնասիրի մինչ սեփական ազգին ոչխար անվանի ու մեղադրի, որ չեն կռվել ու թողել են, որ իրանց կոտորեն... Հենց ստեղա մեր ազգի ամենամեծ թուլությունը, հրեան կյանքում չի մտածի, որ իրան ոչխարի նման կոտորել են...

Իսկ թուրքական պետությունը իր իրավանախորդի կատարած հանցագործության համար պատասխանատվության կենթարկվի վաղ թե ուշ, չկասկածեք...Չնայած որ մեր ազգի մեջ զանգվածա ձևավորվում, որ թուրքիական ագիտացիայա անում, հիմնականում առանց հասկանալու:

Սակայն Ցեղասպանության ճանաչման գործընթացը երբեք չի եղել ու չի կարող լինել երկրի քաղաքականության առաջնային խնդիր, այն միշտ պետք է մնա օրակարգում, բայց ոչ առաջնային դիրքերում:
Հրեան ի՞նչ մտածի, իր դատը լուծված է, իր նպատակին հասել է... հրեաները մեկ նպատակի են լծված եղել, ոչ թե մեզ պես մի քանի ճակատներով, մի քանի պատվիրակություններով...
Թուրքական ագիտացիա չհասկանալով ոչ ոք չի անում: Դու որպես իրավաբան ես հարցին մոտենում, ապրես, մենք էլ որպես մեր մասնագիտության ներկայացուցիչներ ենք հարցին մոտենում: Դու մտածում ես թուրքերին դատելու մասին, որը հնարավոր է ոչ մի էական օգուտ մեզ չտա, ես մտածում եմ թուրքերի հետ համագործակցելու մասին՝ խուսափելու համար Ադրբեջանի հետ պատերազմից: