Այսօր մեր երկրում ծիծաղի օրն են նշում, այն էլ ծիծաղելի շատ քիչ բան կա, իսկ այ Իրանում մեծ տոն է. 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանի ժողովրդի միասնական քվեով երկրի 2500 տարվա շահական իշխանությունը տապալվեց, և ստեղծվեց Իրանի իսլամական հանրապետությունը: Այդ օրը հռչակվեց Իրանի իսլամական հանրապետության օր: Նախ շնորհավորենք մեր հարևանին՝ այս մեծ օրվա առթիվ, ապա փորձենք անցնել հեղափոխության ակունքներից մինչև վերջինիս հաղթանակը և միգուցե հասնենք անգամ մեր օրերը: Պարզենք, թե ինչու իրանցիները ընտրեցին զարգացման իսլամական ճանապարհը, ինչ էր Իսլամը նրանց համար, ինչպես ձևավորեցին իսլամական կառավարություն...
Ահա այս գրառումը կանխորոշեց սույն թեմայի բացվելը... չնայած ալարում էի. շատ ծավալուն թեմա է
ԴՎ ջան, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան՝ ավելի ուշ:
Սկսենք նրանից, որ արևելյան, հատկապես՝ մահմեդական երկրներին, հենց Արևմուտքն է երբեմն ստիպում մարդկային զարգացման արևմտյան մոդելին այլընտրանք փնտրել: Իսկ մահմեդական երկրներում, բնականաբար, այդպիսի մոդել կարող է լինել Իսլամականը: Այլ երկրների հեղափոխությունների հետ Իրանի հեղափոխությունը համեմատել չի կարելի: Այստեղ բոլորովին այլ խնդիրներ էին՝ ինքնակալության տապալում, գաղութային լծից ժողովրդի ազատագրում, իսլամի վերածննդի ապահովում: Ահա այս նպատակներն էլ հանգեցրին նրան, որ առաջնորդ դարձավ Այաթոլլահ Խոմեյնին: Նա դեռ հեղափոխությունից շատ առաջ իր «Իսլամական կառավարում» աշխատության մեջ հրաժարվեց շիա աստվածաբանների՝ իշխանության մասին մոտեցումից, և հայտարարեց, որ բարձր հոգևորականությունը ոչ միայն կարող է, այլև՝ պարտավոր է գլխավորել ուղղահավատ ժողովուրդների տնտեսական, քաղաքական, հոգևոր վերածնունդը: Խոմեյնին գտնում էր, որ մահմեդական երկրներում կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ նմանատիպ վերածննդի համար:
Իսկ Խոմեյնու համար ի՞նչ էր Իսլամը: Նրա պատկերացումները հստակ երևում են «Թայմս»-ին տված հարցազրույցում: Նա ասում էր,- «Իմ հավատը, ինչպես և մյուս մահմեդականների հավատը, հիմնվում է Ղուրանի բովանդակության, Մարգարեի և նրանից հետո ապրող հեղինակությունների արտահայտությունների վրա: Ղուրանի և ամբողջ հավատքի էությունը՝ մեզ համար ամենաթանկն ու անսահման գնահատելին, ամփոփված է միաստվածության մեջ: Ըստ այդ սկզբունքի՝ մենք հավատում ենք աշխարհի և տիեզերքի միջև եղած էականին՝ ընդգրկելով մարդկությանը: Արարիչը մեն-միայնակ ամենազոր Աստվածն է, որն ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է անել, և ամեն ինչ պատկանում է նրան: Այդ սկզբունքը մեզ սովորեցնում է հնազանդ լինել միայն Աստծու իշխանությանը և չենթարկվել ոչ մի մարդու, եթե նրան չենթարկվածությունը հավասարեցված չէ Աստծուն ենթարկվածությանը: Այս սկզբունքի հիման վրա ոչ մի անհատ իրավունք չունի ստիպել մյուս մարդուն խոնարհվել իր առջև: Ավելին, մեր հավատը մեզ սովորեցնում է, որ, մարդկային ազատության սկզբունքի համաձայն, ոչ մի անհատ իրավունք չունի ցանկացած մարդու կամ հասարակությանը զրկել ազատությունից, նրան պարտադրել իր օրենքները, սեփական պատկերացմամբ կարգավորել նրա վարքագիծը:
Կասեմ ավելին, ելնելով այդ սկզբունքից՝ մենք եկանք այն համոզման, որ զարգացող մարդու օրենսդրությունը միայն Աստծու գործն է, որի կամքն է ստեղծել արարման և գոյատևման օրենքներ: Մարդու, ինչպես նաև հասարակության, երջանկությունն ու կատարելությունը հիմնված է մարգարեների կողմից մարդկությանը ներկայացված սուրբ օրենքների պահպանության վրա»:
...
Էջանիշներ