User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Այսօր մեր երկրում ծիծաղի օրն են նշում, այն էլ ծիծաղելի շատ քիչ բան կա, իսկ այ Իրանում մեծ տոն է. 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանի ժողովրդի միասնական քվեով երկրի 2500 տարվա շահական իշխանությունը տապալվեց, և ստեղծվեց Իրանի իսլամական հանրապետությունը: Այդ օրը հռչակվեց Իրանի իսլամական հանրապետության օր: Նախ շնորհավորենք մեր հարևանին՝ այս մեծ օրվա առթիվ, ապա փորձենք անցնել հեղափոխության ակունքներից մինչև վերջինիս հաղթանակը և միգուցե հասնենք անգամ մեր օրերը: Պարզենք, թե ինչու իրանցիները ընտրեցին զարգացման իսլամական ճանապարհը, ինչ էր Իսլամը նրանց համար, ինչպես ձևավորեցին իսլամական կառավարություն...

    Ահա այս գրառումը կանխորոշեց սույն թեմայի բացվելը... չնայած ալարում էի. շատ ծավալուն թեմա է
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    քո ասելուց կարելի՞ է եզրակացնոլ, որ Իրանը մոլաների հեղաշրջունից հեռո է դարձել նորմալ երկիր:

    Հ.Գ. իսկ շահի ժամանակվա Իրանի մասին կարծում եմ շատ քիչ բան գիտես: թե՞ սխալվում եմ
    ԴՎ ջան, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան՝ ավելի ուշ:

    Սկսենք նրանից, որ արևելյան, հատկապես՝ մահմեդական երկրներին, հենց Արևմուտքն է երբեմն ստիպում մարդկային զարգացման արևմտյան մոդելին այլընտրանք փնտրել: Իսկ մահմեդական երկրներում, բնականաբար, այդպիսի մոդել կարող է լինել Իսլամականը: Այլ երկրների հեղափոխությունների հետ Իրանի հեղափոխությունը համեմատել չի կարելի: Այստեղ բոլորովին այլ խնդիրներ էին՝ ինքնակալության տապալում, գաղութային լծից ժողովրդի ազատագրում, իսլամի վերածննդի ապահովում: Ահա այս նպատակներն էլ հանգեցրին նրան, որ առաջնորդ դարձավ Այաթոլլահ Խոմեյնին: Նա դեռ հեղափոխությունից շատ առաջ իր «Իսլամական կառավարում» աշխատության մեջ հրաժարվեց շիա աստվածաբանների՝ իշխանության մասին մոտեցումից, և հայտարարեց, որ բարձր հոգևորականությունը ոչ միայն կարող է, այլև՝ պարտավոր է գլխավորել ուղղահավատ ժողովուրդների տնտեսական, քաղաքական, հոգևոր վերածնունդը: Խոմեյնին գտնում էր, որ մահմեդական երկրներում կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ նմանատիպ վերածննդի համար:

    Իսկ Խոմեյնու համար ի՞նչ էր Իսլամը: Նրա պատկերացումները հստակ երևում են «Թայմս»-ին տված հարցազրույցում: Նա ասում էր,- «Իմ հավատը, ինչպես և մյուս մահմեդականների հավատը, հիմնվում է Ղուրանի բովանդակության, Մարգարեի և նրանից հետո ապրող հեղինակությունների արտահայտությունների վրա: Ղուրանի և ամբողջ հավատքի էությունը՝ մեզ համար ամենաթանկն ու անսահման գնահատելին, ամփոփված է միաստվածության մեջ: Ըստ այդ սկզբունքի՝ մենք հավատում ենք աշխարհի և տիեզերքի միջև եղած էականին՝ ընդգրկելով մարդկությանը: Արարիչը մեն-միայնակ ամենազոր Աստվածն է, որն ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է անել, և ամեն ինչ պատկանում է նրան: Այդ սկզբունքը մեզ սովորեցնում է հնազանդ լինել միայն Աստծու իշխանությանը և չենթարկվել ոչ մի մարդու, եթե նրան չենթարկվածությունը հավասարեցված չէ Աստծուն ենթարկվածությանը: Այս սկզբունքի հիման վրա ոչ մի անհատ իրավունք չունի ստիպել մյուս մարդուն խոնարհվել իր առջև: Ավելին, մեր հավատը մեզ սովորեցնում է, որ, մարդկային ազատության սկզբունքի համաձայն, ոչ մի անհատ իրավունք չունի ցանկացած մարդու կամ հասարակությանը զրկել ազատությունից, նրան պարտադրել իր օրենքները, սեփական պատկերացմամբ կարգավորել նրա վարքագիծը:
    Կասեմ ավելին, ելնելով այդ սկզբունքից՝ մենք եկանք այն համոզման, որ զարգացող մարդու օրենսդրությունը միայն Աստծու գործն է, որի կամքն է ստեղծել արարման և գոյատևման օրենքներ: Մարդու, ինչպես նաև հասարակության, երջանկությունն ու կատարելությունը հիմնված է մարգարեների կողմից մարդկությանը ներկայացված սուրբ օրենքների պահպանության վրա»:

    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (02.04.2010), Gayl (01.04.2010), ministr (01.04.2010), Norton (01.04.2010)

  3. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Աստղ ջան, իսկ Իրանի ժողովրդի կյանքում ինչնա դեպի լավը փոխվել իսլամիստների իշխանության գալուց հետո?
    Արաբական որոշ երկրներ ունեն շեյխ, այսինքն մոնարխ, ու Իրանից որ հաստատ վատ չեն ապրում ու բարգավաճում, եթե ոչ ավելի լավ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը

    Ասեմ...
    Կրճատվեց գործազրկությունը: Կտրուկ ավելացան մշակութային օբյեկտները: Էական տեղաշարժեր արձանագրվեցին կրթական համակարգում. 1979-ին երկրում սովորում էր 8 մլն դպրոցական, այժմ՝ 19 մլն: 20 տարում դպրոցների թիվը հասել է 54 հազարից 110 հազարի: Նախկին 250 հազարի փոխարեն, այսօր գործում են 650 հազար դասարաններ: Սա նշանակում է, որ դպրոցահասակների համար կրթություն ստանալու լայն հանարավորություններ են ստեղծվել: Ավելացել է սովորող աղջիկների քանակը. 1979 թ. 38 տոկոսին այսօր հասել է գրեթե 50 տոկոսի: Բնակչության բարեկեցությունն է բարձրացել. 1979 թ. յուրաքանչյուր 1000 երեխայի մահացությունը կազմում էր 200, այսօր՝ 26: Փոխվեց Իրանի սոցիալական կառուցվածքը՝ դեմոգրաֆիական պայթյունի արդյունքում, ինչի հետևանքով հետհեղափոխական 15 տարիների ընթացքում երկրի բնակաչությունը կրկնապատկվեց՝ հասնելով 1993-ին 60 մլնի: Տնտեսության մեջ հասել է ինքնաապահովման: Արդյունաբերության մեջ իրականացրել են ապամոնոպոլացում...

    Մինիստր ջան, սա քեզ հակիրճ տվյալներ: Մի քիչ համբերություն և հավատ... հուսով եմ կկարողանամ ժամանակ գտնել ու գրել այս թեմայում: Շատ հետաքրքիր է:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (02.04.2010), Jarre (18.04.2010), ministr (01.04.2010), Whyspher Whisper (01.04.2010)

  6. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Հետաքրքիրա, իսկ ինչ ես կարծում ներկա պայմաններում էդ հասարակրգը էլի նպաստումա զարգացմանը թե արդեն հասելա որոշակի պահ, որ պետք է անցում կատարել աշխարհիկ կառավարման և ձեռ քաշել իսլամի գերիշխանությունից?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ իրանի իսլամական հեղափոխությունն ու այաթոլլա Խոմեյնիի բռնակալությունն Իրանի ժողովրդի ամենակրթված ու առաջավոր մասը, որի մեջ մտնում է նաև մտավորականությունը, դիտարկում է որպես ամենահետադիմական քայլ, որ կարող էր տեղի ունենալ այդ երկրում:
    Չգիտեմ, Աստղին որտեղից գործազրկության կրճատման մասին այդ վարդագույն տվյալները, բայց ասեմ, ինչ ինքս գիտեմ.
    1. գնդակահարեցին իրանական բանակի ՈՂՋ սպայական կազմը
    2. մտցրեցին խիստ ցենզուրա, բռնագրավեցին ու այրեցին բազմաթիվ գրողների աշխատանքներ, բազմաթիվ մարդկանց կրոնական հողի վրա հալածանքների ենթարկեցին, ինչը Շահի օրոք անհեթեթություն կթվար
    3. մտցվեց Խոմեյնիի խմբագրած Ղուրանը, որը նույնիսկ Ղուրանի համար ամոթալի է, ու դա ընդունեցին Խոմեյնիի հենց հաջորդները. այդ Ղուրանում նույնիսկ նշվում էր, թե իսկական մահմեդականը որ ձեռքով պետք է բացի զուգարանի դուռն ու որով փակի

    Հետո ավելի կընդլայնվեմ այս առիթով, բայց չեմ կարողանում պատկերացնել, ինչպես կարող է մարդ նման տխուր բանի մեջ, ինչպիսին է իսլամական հեղափոխությունը, լավ բան տեսնել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (02.04.2010), Whyspher Whisper (01.04.2010), Տրիբուն (02.04.2010)

  9. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա, իսկ ինչ ես կարծում ներկա պայմաններում էդ հասարակրգը էլի նպաստումա զարգացմանը թե արդեն հասելա որոշակի պահ, որ պետք է անցում կատարել աշխարհիկ կառավարման և ձեռ քաշել իսլամի գերիշխանությունից?
    Արդեն ժամանակն է՝ Թուրքիայի օրինակով շարժվելու:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ իրանի իսլամական հեղափոխությունն ու այաթոլլա Խոմեյնիի բռնակալությունն Իրանի ժողովրդի ամենակրթված ու առաջավոր մասը, որի մեջ մտնում է նաև մտավորականությունը, դիտարկում է որպես ամենահետադիմական քայլ, որ կարող էր տեղի ունենալ այդ երկրում:
    Չգիտեմ, Աստղին որտեղից գործազրկության կրճատման մասին այդ վարդագույն տվյալները, բայց ասեմ, ինչ ինքս գիտեմ.
    1. գնդակահարեցին իրանական բանակի ՈՂՋ սպայական կազմը
    2. մտցրեցին խիստ ցենզուրա, բռնագրավեցին ու այրեցին բազմաթիվ գրողների աշխատանքներ, բազմաթիվ մարդկանց կրոնական հողի վրա հալածանքների ենթարկեցին, ինչը Շահի օրոք անհեթեթություն կթվար
    3. մտցվեց Խոմեյնիի խմբագրած Ղուրանը, որը նույնիսկ Ղուրանի համար ամոթալի է, ու դա ընդունեցին Խոմեյնիի հենց հաջորդները. այդ Ղուրանում նույնիսկ նշվում էր, թե իսկական մահմեդականը որ ձեռքով պետք է բացի զուգարանի դուռն ու որով փակի

    Հետո ավելի կընդլայնվեմ այս առիթով, բայց չեմ կարողանում պատկերացնել, ինչպես կարող է մարդ նման տխուր բանի մեջ, ինչպիսին է իսլամական հեղափոխությունը, լավ բան տեսնել:
    Բայց քո բերած տվյալները ընդհանրապես կապ չունեին գործազրկության հետ: Ցանկացած հեղափոխության հաջորդել են նման արյունալի դեպքեր:
    Կսպասեմ «այս առիթով քո ընդլայնվելուն»:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (01.04.2010)

  11. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ...
    Կրճատվեց գործազրկությունը: Կտրուկ ավելացան մշակութային օբյեկտները: Էական տեղաշարժեր արձանագրվեցին կրթական համակարգում. 1979-ին երկրում սովորում էր 8 մլն դպրոցական, այժմ՝ 19 մլն: 20 տարում դպրոցների թիվը հասել է 54 հազարից 110 հազարի: Նախկին 250 հազարի փոխարեն, այսօր գործում են 650 հազար դասարաններ: Սա նշանակում է, որ դպրոցահասակների համար կրթություն ստանալու լայն հանարավորություններ են ստեղծվել: Ավելացել է սովորող աղջիկների քանակը. 1979 թ. 38 տոկոսին այսօր հասել է գրեթե 50 տոկոսի: Բնակչության բարեկեցությունն է բարձրացել. 1979 թ. յուրաքանչյուր 1000 երեխայի մահացությունը կազմում էր 200, այսօր՝ 26: Փոխվեց Իրանի սոցիալական կառուցվածքը՝ դեմոգրաֆիական պայթյունի արդյունքում, ինչի հետևանքով հետհեղափոխական 15 տարիների ընթացքում երկրի բնակաչությունը կրկնապատկվեց՝ հասնելով 1993-ին 60 մլնի: Տնտեսության մեջ հասել է ինքնաապահովման: Արդյունաբերության մեջ իրականացրել են ապամոնոպոլացում...

    Մինիստր ջան, սա քեզ հակիրճ տվյալներ: Մի քիչ համբերություն և հավատ... հուսով եմ կկարողանամ ժամանակ գտնել ու գրել այս թեմայում: Շատ հետաքրքիր է:
    Աստ ջան, բայց հաշվի առ, որ բնակչության կրկնակի տարբերություն կար ուստի դպրոցակների բանի առումով հաշիվ չի: Սովորելու նյութն էլ չասեմ ինչ սահմանափակ ա, էլ չեմ ասում ինտենետի վրա ցենզուրան: Իսկ տնտեսության գերակշիռ մեծամասնությունը պետության ձեռքումա կուտակված, որը և հանդիսանում է մոնոպոլիստ տվյալ դեպքում: Բնակչության կենսամակարդակով էլ առաջատար չի:
    Գրածդ մի փոքր նմանեցրի սովետական պրոպագանդայի, որ նշում էին 1913 թվ համեմատ 3-րդ 5-ամյակում գյուղատնտեսական արտադրանքը աճեց 8 անգամ, ես այն անգամ և այլն, բայց համակարգը հիմքից փտած էր:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Whyspher Whisper (01.04.2010), Ռուֆուս (01.04.2010)

  13. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստ ջան, բայց հաշվի առ, որ բնակչության կրկնակի տարբերություն կար ուստի դպրոցակների բանի առումով հաշիվ չի: Սովորելու նյութն էլ չասեմ ինչ սահմանափակ ա, էլ չեմ ասում ինտենետի վրա ցենզուրան: Իսկ տնտեսության գերակշիռ մեծամասնությունը պետության ձեռքումա կուտակված, որը և հանդիսանում է մոնոպոլիստ տվյալ դեպքում: Բնակչության կենսամակարդակով էլ առաջատար չի:
    Գրածդ մի փոքր նմանեցրի սովետական պրոպագանդայի, որ նշում էին 1913 թվ համեմատ 3-րդ 5-ամյակում գյուղատնտեսական արտադրանքը աճեց 8 անգամ, ես այն անգամ և այլն, բայց համակարգը հիմքից փտած էր:
    Դրա համար էլ որոշակի դեպքերա լինում, որ պետք է ուժեղ ձեռք, դիկտատուրա, որ մի հատ երկիրը շողուլի բերի, բայց նման "արտակարգ իրադրության" երկար տևելը սկսում է ունենալ հակառակ էֆֆեկտ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն ժամանակն է՝ Թուրքիայի օրինակով շարժվելու:

    Բայց քո բերած տվյալները ընդհանրապես կապ չունեին գործազրկության հետ: Ցանկացած հեղափոխության հաջորդել են նման արյունալի դեպքեր:
    Կսպասեմ «այս առիթով քո ընդլայնվելուն»:
    Ցանկացած հեղափոխությունից հետո գաղափարական ռեպրեսսիաներ են ընթանում, որոնք տևում են մինչև հիմա՞ մի ծիծաղեցրու ինձ, Աստղ: Կրոնը ոչ մի երկրում իրավունք չունի քաղաքական իշխանություն ձեռք բերել: Որովհետև ամեն կրոն իր հերետիկոսներին ունի, ու հենց կրոնի ձեռքը թակ ես տալիս, նա ընկնում է իր հերետիկոսների ջանին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. #10
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ որոշակի դեպքերա լինում, որ պետք է ուժեղ ձեռք, դիկտատուրա, որ մի հատ երկիրը շողուլի բերի, բայց նման "արտակարգ իրադրության" երկար տևելը սկսում է ունենալ հակառակ էֆֆեկտ:
    Համաձայն եմ, իրոք այդ ժամանակ փոփոխությունների պահը հասունացրել էր, ինչը և հանգեցրեց հեղափոխությանը: Բայց արդյունքում ունենք այն ինչ ունենք, հիմա արդեն հասունացելա ասպարեզից իրանց հեռացնելու պահը:

  16. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստ ջան, բայց հաշվի առ, որ բնակչության կրկնակի տարբերություն կար ուստի դպրոցակների բանի առումով հաշիվ չի: Սովորելու նյութն էլ չասեմ ինչ սահմանափակ ա, էլ չեմ ասում ինտենետի վրա ցենզուրան: Իսկ տնտեսության գերակշիռ մեծամասնությունը պետության ձեռքումա կուտակված, որը և հանդիսանում է մոնոպոլիստ տվյալ դեպքում: Բնակչության կենսամակարդակով էլ առաջատար չի:
    Գրածդ մի փոքր նմանեցրի սովետական պրոպագանդայի, որ նշում էին 1913 թվ համեմատ 3-րդ 5-ամյակում գյուղատնտեսական արտադրանքը աճեց 8 անգամ, ես այն անգամ և այլն, բայց համակարգը հիմքից փտած էր:
    Չեք համբերում էլի գրեմ:
    Իրանը փակ համակարգ է, իր համար ժամանակին ընտրել էր «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք» լոզունգը: Պատճառը այն է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Միացյալ թագավորությունը չէին ճանաչում Իրանը որպես անկախ պետություն: Նրանք Իրանը դիտարկում էին որպես հումքի աղբյուր, գաղութային երկիր: Այ որ համբերեք հասնեմ շահի տապալմանը, կապացուցեմ, որ ԱՄՆ-ը հեղափոխության դրդողներից մեկն էր, ուղղակի Խոմեյնին ԱՄՆ-ի պլաններն էլ խորտակեց, շահինն էլ: Ու ընտրեց ամբողջական սուվերենիտետի և անկախության ուղին՝ հայտարարելով Իրանի պատրաստակամության մասին՝ համագործակցել բոլոր պետությունների հետ միայն հավասարության և փոխադարձ շահի սկզբունքների վրա:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Ընտրեց իսլամիստական ֆաշիզմի ուղին, ի նկատի ունես: Ուրեմն կնախընտրեի ԱՄՆ-ի պլանները հաջողվեին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած հեղափոխությունից հետո գաղափարական ռեպրեսսիաներ են ընթանում, որոնք տևում են մինչև հիմա՞ մի ծիծաղեցրու ինձ, Աստղ: Կրոնը ոչ մի երկրում իրավունք չունի քաղաքական իշխանություն ձեռք բերել: Որովհետև ամեն կրոն իր հերետիկոսներին ունի, ու հենց կրոնի ձեռքը թակ ես տալիս, նա ընկնում է իր հերետիկոսների ջանին:
    Ընդամենը 30 տարի է անցել: Խոմեյնին իրանցիների համար նույնն է, ինչ Աթաթյուրքը՝ թուրքերի համար: Համեմատության համար ասեմ, որ Աթաթյուրքի ընդունած օրենքները, անգամ նրա մտքով անցած ինչ-որ գաղափար տաբու է Թուրքիայում: Նա միանգամից կտրեց Իսլամը թուրքերի կյանքից, դրա համար էլ 60-ականներից սկսած իսլամիստները ակտիվացան, 1970-ին, երբ դեռ Խոմեյնին լեկցիաներ էր կարդում՝ իսլամական կառավարման ու իսլամական ուղու մասին, Էրբաքանը արդեն իսլամիստական կուսակցություն էր հիմնել Թուրքիայում՝ Ազգային կարգի կուսակցությունը, որն էլ կարելի ասել՝ նախապապն է այսօրվա Արդարություն և զարգացում կուսակցության: Իսկ Իրանում իսլամականացման տենդենց, բնականաբար, չկա, հոգևոր սով չկա, հակառակ պրոցեսն է կամաց-կամաց ընթանում: Ցավն այն է, որ շատ է կամաց-կամաց: Բայց նաև պիտի ընդունենք, որ արագ ռեֆորմներն էլ բացասական հետևանք կունենան:
    Ծիծաղը երկարացնում է կյանքը... լավ բան ես անում, էլի դժգոհում են, տո
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. #14
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Խոմեյնին իրանցիների համար նույնն է, ինչ Աթաթյուրքը՝ թուրքերի համար:
    Ինչքան հիշում եմ, Խոմեյնիի վախտերով մահապատժի դատապարտված կույս աղջիկներին նախորոք ամուսնացնում էին, կուսազրկում, նոր սպանում: Պատմում են, որ աղջիկները ամուսնական գիշերից ավելի շատ էին սարսափում, քան թե մահապատժից: Երբեմն քնաբեր տալիս էին, երբեմն չէ:

    Շատ, շատ առաջադեմ երկիր էր Իրանը Խոմեյնիի վախտերով:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (01.04.2010)

  21. #15
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեք համբերում էլի գրեմ:
    Իրանը փակ համակարգ է, իր համար ժամանակին ընտրել էր «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք» լոզունգը: Պատճառը այն է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Միացյալ թագավորությունը չէին ճանաչում Իրանը որպես անկախ պետություն: Նրանք Իրանը դիտարկում էին որպես հումքի աղբյուր, գաղութային երկիր: Այ որ համբերեք հասնեմ շահի տապալմանը, կապացուցեմ, որ ԱՄՆ-ը հեղափոխության դրդողներից մեկն էր, ուղղակի Խոմեյնին ԱՄՆ-ի պլաններն էլ խորտակեց, շահինն էլ: Ու ընտրեց ամբողջական սուվերենիտետի և անկախության ուղին՝ հայտարարելով Իրանի պատրաստակամության մասին՝ համագործակցել բոլոր պետությունների հետ միայն հավասարության և փոխադարձ շահի սկզբունքների վրա:
    Լավ կհամբերեմ, բայց ես էլ գրեմ
    Աստ ջան, երկուսս էլ լավ գիտենք, որ ինչ վիճակում էր գտնվում Իրանը 1900-երի առաջին կեսին, Անգլիան մի կողմից, ԱՄՆ-ն մյուս կողմից, սովետների մասին էլ չասեմ, երկիրը իրոք բարդակ էր ու ազգային հարստությունն էլ գնում էր բրիտանացիների ձեռք: Ի դեպ, շահն էլ համարվում էր արևմուտքի դրածո: Բայց մենք երկուսս էլ գիտենք հավասարության ու փոխադարձ շահերի տակ մենակ բարի նպատակները չի: Հայաստանն էլ ժողովրդավարական պետություն է հայտարարված, ըստ սահմանադրության:
    Օրինակ Իրանը հավասարության տակ հասկանում է միջուկային զենքի իրավունքը նաև, իսկ դու կհամաձայնեյիր Ահմադինեջաթի նման շիզոֆրենիկը միջուկային զենք ունենա՞:

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ռուսաստանն ընդդեմ Իսլամական պետության
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 17.03.2016, 20:20
  3. Գրառումներ: 28
    Վերջինը: 20.07.2014, 22:26
  4. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  5. Իսլամական Հայաստան.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 15.09.2007, 21:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •