Այսօր մեր երկրում ծիծաղի օրն են նշում, այն էլ ծիծաղելի շատ քիչ բան կա, իսկ այ Իրանում մեծ տոն է.
1979 թվականի ապրիլի 1-ին Իրանի ժողովրդի միասնական քվեով երկրի 2500 տարվա շահական իշխանությունը տապալվեց, և ստեղծվեց Իրանի իսլամական հանրապետությունը: Այդ օրը հռչակվեց Իրանի իսլամական հանրապետության օր: Նախ շնորհավորենք մեր հարևանին՝ այս մեծ օրվա առթիվ, ապա փորձենք անցնել հեղափոխության ակունքներից մինչև վերջինիս հաղթանակը և միգուցե հասնենք անգամ մեր օրերը: Պարզենք, թե ինչու իրանցիները ընտրեցին զարգացման իսլամական ճանապարհը, ինչ էր Իսլամը նրանց համար, ինչպես ձևավորեցին իսլամական կառավարություն...
Ահա այս գրառումը կանխորոշեց սույն թեմայի բացվելը... չնայած ալարում էի. շատ ծավալուն թեմա է
ԴՎ ջան, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան՝ ավելի ուշ

:
Սկսենք նրանից, որ արևելյան, հատկապես՝ մահմեդական երկրներին, հենց Արևմուտքն է երբեմն ստիպում մարդկային զարգացման արևմտյան մոդելին այլընտրանք փնտրել: Իսկ մահմեդական երկրներում,
բնականաբար, այդպիսի մոդել կարող է լինել Իսլամականը:
Էջանիշներ