Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Դու միշտ ես էսպես ագրեսիվ արտահայտվում էն ամենի մասին, ինչը չես սիրու՞մ: Ես իսլամը չեմ սիրում, բայց միջից լավը հաստատ պետք է պեղել: Հետաքրքիր աշխարհայացք է: Թուրքերի համար ճիշտ էր Ցեղասպանությունը, իրենք հենց դրան էլ ձգտում էին, ի՞նչ կա էդտեղ թաքցնելու: Էդ մենք էինք անուղեղ, որ չհասկացանք իրենց մտքինը: Նորթոնը ինչ-որ տեղ ճիշտ է ասում. քաղաքականության մեջ նպատակը արդարացնում է միջոցները: Էսպես ասեմ՝ Ցեղասպանությունը մեր համար է ոճրագործություն, բայց թուրքերի համար չտեսնված քաղաքական քայլ է: Նույնը այսօրվա օրինակով բերեմ. մեր նպատակը Արցախի և Ադրբեջանի սահմանը անառիկ պահելն է, այդ նպատակին հասնում ենք ցավոք սրտի բազմաթիվ երիտասարդների արյան գնով: Դա աններելի է մարդու անքակտելի իրավունքների տեսանկյունից, բայց ընդունելի՝ զինվորական հաշվարկներով պետական անվտանգության համար: Հիմա դու որոշի...
Հիմա իմ աբսուրդոմետրերը սբոյ կտան: Փաստորեն, շահի համար, նամանավանդ ընդհանուրի շահի համար, կարելի է երեխաներ կախել, ազատամիտներին վերացնել ու կախել, աղջիկներին բռնաբարել ու կախել: Աստղ, դու Նեդայի մահվան կադրերը նայե՞լ ես: Գտի ու նայի, ու դրանից հետո մի հատ էլ կրկնի, որ դա արդարացված ա, եթե երկրի շահերից ա բխում:
Եթե կարողացար կրկնել... ուրեմն էլ ասելու բան չկա:
Խրյուստերն ինձ են անուն կպցնում ու ինչ ասես չեն վերագրում, չարիք անվանելով: Ո՞վ է այս ամենն անում, բարիք է, փառք ու պատիվ նրան: Իսկ ես չարիք եմ: Բռավո: Ուրեմն այսպես, ես նախընտրում եմ իմ նման չարիք լինել, քան թե խոմեյնիի, հիտլերի ու թալեաթի կարգի բարիք: