User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

  1. #31
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստ ջան, էդ նավթադոլլարները չեն հասնում գլխավոր տիրոջը՝Իրանի ժողովրդին:
    Էն ժամանակ մենակ բանակին էր հասնում, հիմա գոնե տնտեսությանը հասնում ա:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանից հետևում է, որ Իրանի պատմության մեջ առաջադիմական քայլ է տեղի ունեցել: Կամ էլ դու հետադիմական քայլն ես գովերգում
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե Հիտլերի՞ն էլ արդարացնենք՝ պնդելով, որ ընդամենը տասնմեկ տարի է իշխել երրորդ ռեյխը:
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    1981-1983թթ. Իրանյան բանտերում հազարներով սպանված ժողովրդի մոտ կեսը դեռևս միջնակարգ դպրոցի աշակերտա էղել: Նենց որ կանայք չէին, դպրոցական տարիքի աղջիկներ էին:

    Անշուշտ, Խոմեյնին սթափ ու պայծառ առաջնորդա էղել:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Heil Խոմեյնի! Sieg heil!
    Չէ, բայց լուրջ: Ի՞նչ լավ բան կարելի է տեսնել աշխարհում ամենահետադիմական քաղաքական քայլի մեջ:
    Ժող, դուք քաղաքականությունից ո՞նց եք, թե՞ մենակ բարոյական-առաջադեմ քայլերն եք գովերգու՞մ
    Էդ ժամանակ Իրանին այլ ելք չէր մնում, ի՞նչ լեզվով ասեմ: Չկար այլ ուժ, որը դուրս կգար շահի դեմ: Ոնց-որ ասեք՝ մեր անկախությունը պետք չէր, էս չի՞ մեր երկիրը: Իսկ ես կասեմ, որ իմ երկրի անկախությունը իմ համար թիվ մեկ արժեքն ա:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #32
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Ժող, դուք քաղաքականությունից ո՞նց եք, թե՞ մենակ բարոյական-առաջադեմ քայլերն եք գովերգու՞մ
    Բավականին լավ: Խոմեյնիի ռեժիմը իսլամական ֆունդամենտալիստական ռեժիմ էր: Իսլամական ֆունդամենտալիստական ռեժիմներին ես խիստ դեմ եմ, ու չեմ համարում դրանք որևէ կերպ արդարացված:

    Էդ ժամանակ Իրանին այլ ելք չէր մնում, ի՞նչ լեզվով ասեմ:
    Այլ ելք միշտ կա: Մի հատ հետաքրքրվի, քանի շահի հակառակորդա Խոմեյնին վարի տվել սեփական իշխանության առաջին տարիներին:

    Իսկ ես կասեմ, որ իմ երկրի անկախությունը իմ համար թիվ մեկ արժեքն ա:
    Քո երկրի բանտերում դպրոցականներ չեն մեռել հանուն անկախության: Ու քեզ առանց գլխաշորի փողոց դուրս գալու համար չեն քարկոծի` հանուն քո անկախության:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 02.04.2010, 00:38:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (02.04.2010)

  4. #33
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին լավ: Խոմեյնիի ռեժիմը իսլամական ֆունդամենտալիստական ռեժիմ էր: Իսլամական ֆունդամենտալիստական ռեժիմներին ես խիստ դեմ եմ, ու չեմ համարում դրանք որևէ կերպ արդարացված:
    Դե լավ ա, որ բավականին լավ, որովհետև առաջադիմական բլա բլա... կթողնենք մի կողմ ու գործնական քննարկում կլինի:

    Այլ ելք միշտ կա: Մի հատ հետաքրքրվի, քանի շահի հակառակորդա Խոմեյնին վարի տվել սեփական իշխանության առաջին տարիներին:

    Քո երկրի բանտերում դպրոցականներ չեն մեռել հանուն անկախության:
    Ըհը... տես, իր կառավարման տարիներին, իսկ այդ ինչու՞ շահը չկարողացավ Խոմեյնուն վարի տալ: Չլինի՞ ժողովրդի վստահությունն ու համակրանքն էր վայելում Ով էլ լինի իշխանության գլուխ, ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու համար, որ նոր ուժ ի հայտ գա: Դա էլ հո քո համար նորություն չէ:
    Իմ երկրի բանտերում հիմա էլ հերոսներ են նստած, հետո՞: Դա ոչնչով չի նսեմացնում իմ երկրի անկախությունը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #34
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Փաստորեն, ցանկացած բան կարելի է արդարացնել «այլ ելք չկար»-ո՞վ: Փաստորեն, քաղաքականության մաս լինելն ամեն ինչ արդարացնու՞մ է: Եթե ես Եղեռնի օրը Թուրքիայի ժողովրդին իրենց երկրի ներքին քաղաքական ու էթնիկ դրությունը կայունացրած «մեծ հաղթանակի» արթիվ շնորհավորեմ ու պատմեմ, թե ինչ հիանալի քաղաքական քայլ էր, թե ինչ բարի ինտերվյուներ էր տալիս Թալեաթ փաշան, թեման քննադատողներին նույն հարցը կտա՞ս:
    Ինչքան էլ սիրես իսլամը, իսլամիստների արածը չի կարելի արդարացնել: Նորտոնը սիրում է կրկնել, որ քաղաքականությունն անբարոյականություն է: Չգիտեմ, արդյո՞ք միշտ է դա այդպես, բայց Իրանում տեղի ունեցածն ու տեղի ունեցողը հաստան անառակություն էր: Կրոնն, ըստ շատերի, սրբություն է: Փաստորեն, կրոնական հեղափոխությունը սրբազան անառակություն է:
    Եկեք հեռու մնանք անառակներից:
    Միայն Նեդայի արյունն ինձ բավական է, որ ես անիծեմ իրանի իսլամական հեղափոխությունն ամենասարսափելի անեծքով, որը կարելի է արտասանել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #35
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    կթողնենք մի կողմ ու գործնական քննարկում կլինի:
    Դու Խոմեյնի կարդացել ես?

    տես, իր կառավարման տարիներին, իսկ այդ ինչու՞ շահը չկարողացավ Խոմեյնուն վարի տալ:
    Ըստ երևույթի սկզբից թերագնահատեց, իսկ հետո ուշ էր, Խոմեյնին հեռու էր: Խոմեյնին Իրանա վերադարձել մենակ նրանից հետո, երբ շահը լքեց Իրանը: Ահագին քաջ մարդա էղել` ժողովրդի սերը վկա:

    Չլինի՞ ժողովրդի վստահությունն ու համակրանքն էր վայելում
    Ժողովուրդը հաճախա համակրում արյունարբու պսիխոպատների, նամանավանդ երբ վերջիններս կարողանում են նենց անել, որ ժողովուրդը իրեն ընտրյալ զգա: Ադոլֆ Հիթլերի փառահեղ իշխանության գալը վկա:

    Ով էլ լինի իշխանության գլուխ, ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու համար, որ նոր ուժ ի հայտ գա:
    Ահամ` բանտերում էրեխեքի սպանելով, ինչպես անում էր Խոմեյնին:

    Դա էլ հո քո համար նորություն չէ:
    Օբաման անշուշտ հակառակորդներին մորթեց սրտները կերավ` օրինակ վերցնելով Իդի Ամինից: Կամ էլ Խոմեյնիի նման սաղ հանրապետական ծնողներին էրեխեքով խրկեց բանտերը, որտեղ վերջիններիս սկսին մեթոդիկ կախել:

    Իմ երկրի բանտերում հիմա էլ հերոսներ են նստած, հետո՞:
    Հաշվի քանի հերոսա անչափահաս:
    Իրանցից քանիսին են տարեկան կախում:
    Կարաս վստահ լինես` Խոմեյնին լիներ Հայաստանի ղեկավարը` շատ ավելի քիչ հերոս բանտերում կնստեր: Մի պարզ պատճառով - ինչի նստացնել, եթե կարելիա կախել?
    Իսկ դե մենք խոսում ենք Իրանի ու Խոմեյնիի մասին, ոչ թե Հայաստանի: Հայաստանը ու Իրանը անհամեմատելի են միայն էն պարզ պատճառով, որ Հայաստանում բարեբախտաբար իսլամական ֆունդամենտալիստական ռեժիմ չի:

    Դա ոչնչով չի նսեմացնում իմ երկրի անկախությունը:
    Կրկնեմ` քո անկախության անմիջական հետևանք չի դառնա քեզ գնդակահարելը կիրակի եկեղեցի առանց գլխաշորի մտնելու պատճառով:
    Բարի էղի հանրագիտարանում կարդա ֆունդամենտալիզմը ինչա:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 02.04.2010, 01:07:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (02.04.2010)

  8. #36
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Նորտոնը սիրում է կրկնել, որ քաղաքականությունն անբարոյականություն է:
    Հնարավոր է նշել եմ, բայց չեմ հիշում, որ սիրեմ կրկնել
    պարզ ա, որ քաղաքականությունն ու վեհ բարոյական արժանիքները չեն կարող գոյատևել կողք կողքի: Կա շահ, շահերի բախում, որին և ածանցվում են մնացածը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 02.04.2010, 12:52:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (02.04.2010)

  10. #37
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, ցանկացած բան կարելի է արդարացնել «այլ ելք չկար»-ո՞վ: Փաստորեն, քաղաքականության մաս լինելն ամեն ինչ արդարացնու՞մ է: Եթե ես Եղեռնի օրը Թուրքիայի ժողովրդին իրենց երկրի ներքին քաղաքական ու էթնիկ դրությունը կայունացրած «մեծ հաղթանակի» արթիվ շնորհավորեմ ու պատմեմ, թե ինչ հիանալի քաղաքական քայլ էր, թե ինչ բարի ինտերվյուներ էր տալիս Թալեաթ փաշան, թեման քննադատողներին նույն հարցը կտա՞ս:
    Ինչքան էլ սիրես իսլամը, իսլամիստների արածը չի կարելի արդարացնել: Նորտոնը սիրում է կրկնել, որ քաղաքականությունն անբարոյականություն է: Չգիտեմ, արդյո՞ք միշտ է դա այդպես, բայց Իրանում տեղի ունեցածն ու տեղի ունեցողը հաստան անառակություն էր: Կրոնն, ըստ շատերի, սրբություն է: Փաստորեն, կրոնական հեղափոխությունը սրբազան անառակություն է:
    Եկեք հեռու մնանք անառակներից:
    Միայն Նեդայի արյունն ինձ բավական է, որ ես անիծեմ իրանի իսլամական հեղափոխությունն ամենասարսափելի անեծքով, որը կարելի է արտասանել:
    Դու միշտ ես էսպես ագրեսիվ արտահայտվում էն ամենի մասին, ինչը չես սիրու՞մ: Ես իսլամը չեմ սիրում, բայց միջից լավը հաստատ պետք է պեղել: Հետաքրքիր աշխարհայացք է: Թուրքերի համար ճիշտ էր Ցեղասպանությունը, իրենք հենց դրան էլ ձգտում էին, ի՞նչ կա էդտեղ թաքցնելու: Էդ մենք էինք անուղեղ, որ չհասկացանք իրենց մտքինը: Նորթոնը ինչ-որ տեղ ճիշտ է ասում. քաղաքականության մեջ նպատակը արդարացնում է միջոցները: Էսպես ասեմ՝ Ցեղասպանությունը մեր համար է ոճրագործություն, բայց թուրքերի համար չտեսնված քաղաքական քայլ է: Նույնը այսօրվա օրինակով բերեմ. մեր նպատակը Արցախի և Ադրբեջանի սահմանը անառիկ պահելն է, այդ նպատակին հասնում ենք ցավոք սրտի բազմաթիվ երիտասարդների արյան գնով: Դա աններելի է մարդու անքակտելի իրավունքների տեսանկյունից, բայց ընդունելի՝ զինվորական հաշվարկներով պետական անվտանգության համար: Հիմա դու որոշի...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (02.04.2010), Kuk (02.04.2010)

  12. #38
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Խոմեյնի կարդացել ես?
    Ամբողջական աշխատությունները ոչ, միայն այն, ինչ կապ ունի քաղաքականության հետ:

    Ժողովուրդը հաճախա համակրում արյունարբու պսիխոպատների, նամանավանդ երբ վերջիններս կարողանում են նենց անել, որ ժողովուրդը իրեն ընտրյալ զգա: Ադոլֆ Հիթլերի փառահեղ իշխանության գալը վկա:
    ՀԻտլերը ուրիշ թեմայա... ինքը մի սխալ ա գործել. ԽՍՀՄ-ի վրա հարձակվելն էր:
    Օբաման անշուշտ հակառակորդներին մորթեց սրտները կերավ` օրինակ վերցնելով Իդի Ամինից: Կամ էլ Խոմեյնիի նման ել սաղ հանրապետական ծնողներին էրեխեքով խրկեց բանտերը, որտեղ վերջիններիս սկսին մեթոդիկ կախել:

    Հաշվի քանի հերոսա անչափահաս:
    Իրանցից քանիսին են տարեկան կախում:
    Կարաս վստահ լինես` Խոմեյնին լիներ Հայաստանի ղեկավարը` շատ ավելի քիչ հերոս բանտերում կնստեր: Մի պարզ պատճառով - ինչի նստացնել, եթե կարելիա կախել?
    Իսկ դե մենք խոսում ենք Իրանի ու Խոմեյնիի մասին, ոչ թե Հայաստանի: Հայաստանը ու Իրանը անհամեմատելի են միայն էն պարզ պատճառով, որ Հայաստանում բարեբախտաբար իսլամական ֆունդամենտալիստական ռեժիմ չի:
    էէէ, ծայրահեղացնում ես. էնտեղ էդպես է ընդունված, էստեղ ընդունված չի: Ինչ-որ մեկը չի գալիս ու կարգեր հորինում իրենից, ուրեմն իրեն հավատարիմ սոցիալական շերտեր կան:
    նույնն էլ կարող եմ հարցնել՝ անչափահասներից քանիսն էին հերոս:
    Կրկնեմ` քո անկախության անմիջական հետևանք չի դառնա քեզ գնդակահարելը կիրակի եկեղեցի առանց գլծաշորի մտնելու պատճառով:
    Բարի էղի հանրագիտարանում կարդա ֆունդամենտալիզմը ինչա:
    Ես շատ լավ գիտեմ ֆունդամենտալիզմը ինչ ա:
    Իմ եկեղեցին կամաց-կամաց ա ոտքի կանգնում: 70 տարի չի կարողացել բառ ասի, հիմա զարթոնք ա ապրում: Մի քիչ թող անցնի, տեսնենք, թե ոնց է փորձելու իր կամքը թելադրել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #39
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Հետաքրքիր աշխարհայացք է
    Ղուրան կարդա տես էդ աշխարհայացքը ինչա խորհուրդ տալիս անել բոլոր անհավատների հետ:

    Թուրքերի համար ճիշտ էր Ցեղասպանությունը,
    Յուրաքանչյուր գենոցիդ սխալա` անկախ իրականացնողների լավ մտադրություններից:
    Չտեսնված քաղաքական քայլ չի, չէ:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  14. #40
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ղուրան կարդա տես էդ աշխարհայացքը ինչա խորհուրդ տալիս անել բոլոր անհավատների հետ:
    Դա առաջ էր ու պարտադրված քայլ: Երբ որ մի ազգ կամ պետություն է կայանում, սկսում է անհանդուրժողականությունից, քո ասած՝ ֆունդամենտալիզմից և այլնից: Արաբներն էլ բացառություն չէին: Բա մի գաղափար պետք էր չէ՞, որ էդ ժողովրդին համախմբեր: Փաստորեն իսլամն էր, որ իրենց համապատասխան էր:

    Յուրաքանչյուր գենոցիդ սխալա` անկախ իրականացնողների լավ մտադրություններից:
    Չտեսնված քաղաքական քայլ չի, չէ:
    Նյետ!! Թուրքերի համար դա կենսական անհրաժեշտության քայլ էր: Անհրաժեշտ էր երկրի տնտեսությունը կենտրոնացնել թուրքերի ձեռքը, իսկ հայերը շատ էին ու հարուստ: Ցեղասպանությունից հետո էլ անցան ունևորության հարկին: Կարճ ասած՝ այս մասին ուրիշ թեմայում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #41
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Ամբողջական աշխատությունները ոչ, միայն այն, ինչ կապ ունի քաղաքականության հետ:
    Փոխեմ հարցը` հենց ինչ ես կարդացել Խոմեյնիից?

    ՀԻտլերը ուրիշ թեմայա... ինքը մի սխալ ա գործել. ԽՍՀՄ-ի վրա հարձակվելն էր:
    Է բա:
    Հրեաների ու մի շարք այլ մարդկային խմբերի վարի տալը ով գիտի չտեսնված քաղաքական քայլա էղել, չէ?

    էէէ, ծայրահեղացնում ես. էնտեղ էդպես է ընդունված, էստեղ ընդունված չի
    Իրանում ընդունվածը զարհուրելիա ու վատ Իրանի համար` անկախ կառուցած դպրոցներից, որոնցից մեկի բակում, Թեհրանում, մի անգամ խոմեյնիականները չորս հատ դասատու են գնդակահարել աշակերտների դեմ` քաղաքական հայացքների պատճառով:

    Ես շատ լավ գիտեմ ֆունդամենտալիզմը ինչ ա:
    Չի էրևում:

    Իմ եկեղեցին կամաց-կամաց ա ոտքի կանգնում: 70 տարի չի կարողացել բառ ասի, հիմա զարթոնք ա ապրում: Մի քիչ թող անցնի, տեսնենք, թե ոնց է փորձելու իր կամքը թելադրել:
    Բարեբախտաբար քո եկեղեցին երբեք չի սկսի անհավատներին գազենվագեններ քցել` անկախ զարթոնք ապրելուց:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 02.04.2010, 01:21:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  16. #42
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու միշտ ես էսպես ագրեսիվ արտահայտվում էն ամենի մասին, ինչը չես սիրու՞մ: Ես իսլամը չեմ սիրում, բայց միջից լավը հաստատ պետք է պեղել: Հետաքրքիր աշխարհայացք է: Թուրքերի համար ճիշտ էր Ցեղասպանությունը, իրենք հենց դրան էլ ձգտում էին, ի՞նչ կա էդտեղ թաքցնելու: Էդ մենք էինք անուղեղ, որ չհասկացանք իրենց մտքինը: Նորթոնը ինչ-որ տեղ ճիշտ է ասում. քաղաքականության մեջ նպատակը արդարացնում է միջոցները: Էսպես ասեմ՝ Ցեղասպանությունը մեր համար է ոճրագործություն, բայց թուրքերի համար չտեսնված քաղաքական քայլ է: Նույնը այսօրվա օրինակով բերեմ. մեր նպատակը Արցախի և Ադրբեջանի սահմանը անառիկ պահելն է, այդ նպատակին հասնում ենք ցավոք սրտի բազմաթիվ երիտասարդների արյան գնով: Դա աններելի է մարդու անքակտելի իրավունքների տեսանկյունից, բայց ընդունելի՝ զինվորական հաշվարկներով պետական անվտանգության համար: Հիմա դու որոշի...
    Հիմա իմ աբսուրդոմետրերը սբոյ կտան: Փաստորեն, շահի համար, նամանավանդ ընդհանուրի շահի համար, կարելի է երեխաներ կախել, ազատամիտներին վերացնել ու կախել, աղջիկներին բռնաբարել ու կախել: Աստղ, դու Նեդայի մահվան կադրերը նայե՞լ ես: Գտի ու նայի, ու դրանից հետո մի հատ էլ կրկնի, որ դա արդարացված ա, եթե երկրի շահերից ա բխում:
    Եթե կարողացար կրկնել... ուրեմն էլ ասելու բան չկա:
    Խրյուստերն ինձ են անուն կպցնում ու ինչ ասես չեն վերագրում, չարիք անվանելով: Ո՞վ է այս ամենն անում, բարիք է, փառք ու պատիվ նրան: Իսկ ես չարիք եմ: Բռավո: Ուրեմն այսպես, ես նախընտրում եմ իմ նման չարիք լինել, քան թե խոմեյնիի, հիտլերի ու թալեաթի կարգի բարիք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #43
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Դա առաջ էր ու պարտադրված քայլ: Երբ որ մի ազգ կամ պետություն է կայանում, սկսում է անհանդուրժողականությունից, քո ասած՝ ֆունդամենտալիզմից և այլնից: Արաբներն էլ բացառություն չէին: Բա մի գաղափար պետք էր չէ՞, որ էդ ժողովրդին համախմբեր: Փաստորեն իսլամն էր, որ իրենց համապատասխան էր:
    Մինչև հիմա շարիաթի համաձայն Ալլահից ուրացող էրեխուն պետքա սպանել` անկախ տարիքից: Երկրներում, որտեղ շարիաթա, էս օրենքնելա պահպանվում:

    Նյետ!! Թուրքերի համար դա կենսական անհրաժեշտության քայլ էր: Անհրաժեշտ էր երկրի տնտեսությունը կենտրոնացնել թուրքերի ձեռքը, իսկ հայերը շատ էին ու հարուստ: Ցեղասպանությունից հետո էլ անցան ունևորության հարկին: Կարճ ասած՝ այս մասին ուրիշ թեմայում:
    Կրկնեմ` երբ սկսում են հղի կնոջ փորից էրեխուն հանել ու մոր դեմը կրակը քցել` դա շատ շատ վատա, անկախ մտադրություններից, որոնք դրան բերեցին:
    Ու ես խորապես թքած ունեմ` ինչի էին ուզում հասնեին թուրքերը` հայերին վարի տալով:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (02.04.2010)

  19. #44
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Խոմեյնի կարդացել ես?
    Ամբողջական աշխատությունները ոչ, միայն այն, ինչ կապ ունի քաղաքականության հետ:

    Ժողովուրդը հաճախա համակրում արյունարբու պսիխոպատների, նամանավանդ երբ վերջիններս կարողանում են նենց անել, որ ժողովուրդը իրեն ընտրյալ զգա: Ադոլֆ Հիթլերի փառահեղ իշխանության գալը վկա:
    ՀԻտլերը ուրիշ թեմայա... ինքը մի սխալ ա գործել. ԽՍՀՄ-ի վրա հարձակվելն էր:
    Օբաման անշուշտ հակառակորդներին մորթեց սրտները կերավ` օրինակ վերցնելով Իդի Ամինից: Կամ էլ Խոմեյնիի նման ել սաղ հանրապետական ծնողներին էրեխեքով խրկեց բանտերը, որտեղ վերջիններիս սկսին մեթոդիկ կախել:

    Հաշվի քանի հերոսա անչափահաս:
    Իրանցից քանիսին են տարեկան կախում:
    Կարաս վստահ լինես` Խոմեյնին լիներ Հայաստանի ղեկավարը` շատ ավելի քիչ հերոս բանտերում կնստեր: Մի պարզ պատճառով - ինչի նստացնել, եթե կարելիա կախել?
    Իսկ դե մենք խոսում ենք Իրանի ու Խոմեյնիի մասին, ոչ թե Հայաստանի: Հայաստանը ու Իրանը անհամեմատելի են միայն էն պարզ պատճառով, որ Հայաստանում բարեբախտաբար իսլամական ֆունդամենտալիստական ռեժիմ չի:
    էէէ, ծայրահեղացնում ես. էնտեղ էդպես է ընդունված, էստեղ ընդունված չի: Ինչ-որ մեկը չի գալիս ու կարգեր հորինում իրենից, ուրեմն իրեն հավատարիմ սոցիալական շերտեր կան:
    նույնն էլ կարող եմ հարցնել՝ անչափահասներից քանիսն էին հերոս:
    Կրկնեմ` քո անկախության անմիջական հետևանք չի դառնա քեզ գնդակահարելը կիրակի եկեղեցի առանց գլծաշորի մտնելու պատճառով:
    Բարի էղի հանրագիտարանում կարդա ֆունդամենտալիզմը ինչա:
    Ես շատ լավ գիտեմ ֆունդամենտալիզմը ինչ ա:
    Իմ եկեղեցին կամաց-կամաց ա ոտքի կանգնում: 70 տարի չի կարողացել բառ ասի, հիմա զարթոնք ա ապրում: Մի քիչ թող անցնի, տեսնենք, թե ոնց է փորձելու իր կամքը թելադրել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  20. #45
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Աստղ, դու Նեդայի մահվան կադրերը նայե՞լ ես:
    Նեդան լավա պրծել` հերոսական մահը լավ մահա:
    Խոմեյնիի վախտով շատ ավելի ջահել աղջիկների էին բռնաբարում հետո գլխից խփում:
    Իհարկե ըստ Աստղի էդ սաղ արվելա Իրանի ժողովրդի բարգավաճման համար:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 02.04.2010, 01:39:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ռուսաստանն ընդդեմ Իսլամական պետության
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 17.03.2016, 20:20
  3. Գրառումներ: 28
    Վերջինը: 20.07.2014, 22:26
  4. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  5. Իսլամական Հայաստան.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 15.09.2007, 21:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •