Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Իսկ Սալման Ռուդշիի նկատմամբ Խոմեյնիի գրած ֆաթվան, ըստ որի հնդիկ գրողին ամեն հավատացյալ մահմեդական տեսնելուն պես պարտավոր է սպանել, դեռ ուժի մեջ է: Ռուդշին դրա պատճառով էլ հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ: Առաջադե՜մ է: Բայց դե Աստղն այնտեղ էր, մոմն ինքն էր պահել, երևի ավելի լավ կիմանա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Leo Negri (02.04.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Leo Negri (02.04.2010)
Աստ ջան, էդ դեռ հարցա իրանցի ժողովրդի համար ինչնա ավելի լավ ԱՄՆ գերիշխանության տակ, ազատական տնտեսությամբ, իշխանություն սեփական կամքով կազմելու իրանվունքով կյանք, թե՞ 21-րդ դարում միջնադարյան ադաթներով կյանք, բայց "հպարտ" անկախությամբ
Մեկ էլ Հյուսիսային Կորեան ա, տենց հպարտ չենթարկվող, "չգլոբալիզացվող", բայց սովի մեջ զկրտող:
Վերջին խմբագրող՝ Norton: 01.04.2010, 23:23:
Կանանց խնդրին հենց պիտի կպնե՞իր
Հա, ընդունում եմ, կանանց հանդեպ շատ վատ է վերաբերմունքը: Կուզե՞ս շարունակեմ կանանց հանդեպ խտրականության դրսևորումների օրինակները. արգելքներ մտցրին պրոֆեսիոնալ գործունեության մեջ, արգելեցին դատավոր, երկրաբան, հնէաբան աշխատել, զբաղեցնել ղեկավար պաշտոններ, զբաղվել սպորտով, երգեցողությամբ: 1982-ին ընդունվեց քրեական կոդեկս, ըստ որի՝ կինը կարող էր դատապարտվել մարմնական պատիժների՝ տարբեր դաժան ձևերով, այդ թվում՝ քարկոծման: Իսկ կանանց քարկոծում էին ոչ թե քարով խփելով ամբողջ մարմնին, այլ նրանց հողի մեջ թաղում էին, թողնում բաց միայն գլուխը... Հետագայում մասնագիտական գործունեության վրա դրված գրեթե բոլոր սահմանափակումները հանվեցին, իսկ այս հոդվածները հազվադեպ էին արտահայտվում դատական պրակտիկայում: Բայց շատ էին ինքնադատաստանները, ուստի կարևոր էր կառավարության որոշումը՝ արգելել ինքնադատաստանի ցանկացած դրսևորում կանանց հանդեպ՝ անգամ նրանց կողմից իսլամական օրենքները խախտելու դեպքում: Իսկ հիմա հասարակությունում կանանց դերի և տեղի մասին պատկերացումները փոխվում են, անգամ Իրանը հանդիսացավ 1997-ի դեկտեմբերին մահմեդական երկրների կանանց 2-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպիչը: Մի օրինակ էլ բերեմ այսօրվա իրականությունից, որն ինձ համար էլ հետաքրքիր էր. կնոջը արգելում են միայնակ երգել, եթե երգչախումբ է, թույլատրում են. այսինքն՝ մեկի ձայնը չպետք է լսվի, այլ գոնե 3-ի: Վերջին համերգները որ անցկացվեցին Երևանում՝ ՄՀՀ-ում... դրանց ընթացում պարսիկ երգիչներից ոմանք ասել էին՝ շատ կցանկանայինք մի օր էլ մեր երկրում այսպես երգել: Դե իրենցից շատերը անգամ ռիսկ չեն անի Իրան մտնել. տեղնուտեղը կախաղան:
Հիմա էլ կանանց խնդիրը առկա է, ու այս խնդրի լուծմանը Իրանը պիտի հասնի՝ հեռանալով կնոջ դերի ու տեղի մասին իսլամական պատկերացումներից: Բայց դրա համար բավականին ժամանակ է անհրաժեշտ, որովհետև անգամ Բելգիայում ու այլ եվրոպական երկրներում մահմեդական կանայք գլխաշորով են՝ ասելով, որ դա իրենց ընտրությունն է, չնայած՝ Ղուրանում էդպիսի պարտադրանք կարծեմ չկա:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ծանոթ իրանցիներից մեկը պատմում էր, որ եթե տղամարդը զբոսնում է աղջկա հետ, ոստիկանությունը կարող է նրանց կանգնեցնել, որ ճշտի նրանց հարաբերությունների բնույթը (ոստիկանական բաժանմունքում, ոչ թե տեղում), ստուգի, արդյո՞ք աղջիկը կույս է (հակառակ դեպքում նրանք կամ պետք է ամուսնանան, կամ երկուսին էլ մեծ պրոբլեմներ են սպասում, մասնավորապես, աղջկան՝ կախաղան): Հաճախ պատահում էր, որ զբոսնում էին քույր ու եղբայր, ոստիկանները նրանց տանում էին բաժանմունք, ու քանի դեռ ստուգվում էր ամեն ինչ, եղբորը գալիս ու ասում էին՝ «ներիր, բայց քույրդ իր մենախցում կախվել է»: Քրոջ դիակը, հաճախ՝ չթաքցված սեռական բռնության հետքերով, տալիս էին եղբոր ձեռքն ու ուղարկում տուն: Ու ոչ ոք ոչինչ չէր կարող անել դրա հետ: Ու դա տեղի է ունեցել ոչ թե մեկ-երկու անգամ, այլ չափազանց հաճախ:
Իրանն այսօր հազվագյուտ «առաջադեմ» երկրներից է, որտեղ երեխաներին կարելի է կախաղան հանել շարիաթի դատարանի որոշմամբ: Կեցցե՛ իրանի իսլամական հանրապետությունն ու պոռնկորդի Խոմեյնին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Leo Negri (02.04.2010)
Մենք էլ որ ունենայինք, վատ չէր լինի, ու հեչ կարևոր չի, որ մեր նախագահը Սերժը կլինե՞ր, թե՞ Բիսմարկի նման գործիչը:
Հա, շահը հենց Արևմուտքի շնորհիվ էր գոյատևում գահին:
Իսկ դու որտե՞ղ ես տեսել իմ գրառման մեջ «առաջադեմ» բառը: Թե՞ սովորություն ունես անպայման մի բան գրես՝ անգամ եթե գրելու նյութ չունես: Իմ համար չի կարող առաջադեմ լինել կրոնական կառավարություն, կարող է կոնկրետ ժամանակաշրջանում անհրաժեշտ համարվել:
Ոչ, ես իմ հայրենիքը ունեմ, Իրանի քաղաքացի՞ ինչու պետք է լինեմ:
Ես ինքս էլ ճանաչում եմ բազմաթիվ քաղաքացիների, իրենց բողոքներին էլ ծանոթ եմ:
Անդո ջան, համաձայն եմ, բայց Իրանը ռեսուրսներ ունի... նավթ ունի, վերջիվերջո:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սրանից հետևում է, որ Իրանի պատմության մեջ առաջադիմական քայլ է տեղի ունեցել: Կամ էլ դու հետադիմական քայլն ես գովերգումՆախ շնորհավորենք մեր հարևանին՝ այս մեծ օրվա առթիվ, ապա փորձենք անցնել հեղափոխության ակունքներից մինչև վերջինիս հաղթանակը և միգուցե հասնենք անգամ մեր օրերը: Պարզենք, թե ինչու իրանցիները ընտրեցին զարգացման իսլամական ճանապարհը, ինչ էր Իսլամը նրանց համար, ինչպես ձևավորեցին իսլամական կառավարություն...![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Leo Negri (02.04.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Leo Negri (02.04.2010)
1981-1983թթ. Իրանյան բանտերում հազարներով սպանված ժողովրդի մոտ կեսը դեռևս միջնակարգ դպրոցի աշակերտա էղել: Նենց որ կանայք չէին, դպրոցական տարիքի աղջիկներ էին:Կանանց խնդրին հենց պիտի կպնե՞իր
Անշուշտ, Խոմեյնին սթափ ու պայծառ առաջնորդա էղել:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Rhayader (02.04.2010)
Heil Խոմեյնի! Sieg heil!
Չէ, բայց լուրջ: Ի՞նչ լավ բան կարելի է տեսնել աշխարհում ամենահետադիմական քաղաքական քայլի մեջ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մարդկանց, ովքեր մտածում են, որ Խոմեյնին Իրանի ժողովրդի աչքի լույսնա, խորհուրդ կտամ նայել "Պերսեպոլիս" մուլտֆիլմը, կամ կարդալ իրանյան հեղափոխության վախտերով մեծացած աղջկա` Մարջան Սաթրափիի ինքնակենսագրությունը, որի հիման վրա նկարվելա մուլտը: Ահա թրեյլերը:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Rhayader (02.04.2010)
Պարզ է այն, որ իրենց աստվածը որոշել էր՝ մա՛հ անհավատներին:Կասեմ ավելին, ելնելով այդ սկզբունքից՝ մենք եկանք այն համոզման, որ զարգացող մարդու օրենսդրությունը միայն Աստծու գործն է, որի կամքն է ստեղծել արարման և գոյատևման օրենքներ:
Ավելին, մեր հավատը մեզ սովորեցնում է, որ, մարդկային ազատության սկզբունքի համաձայն, ոչ մի անհատ իրավունք չունի ցանկացած մարդու կամ հասարակությանը զրկել ազատությունից, նրան պարտադրել իր օրենքները, սեփական պատկերացմամբ կարգավորել նրա վարքագիծը:Էս Խոմեյնի՞ է, թե՞ մայր Թերեզա: Ինչպես ասում են, ասոր ասածի՞ն աշենք, թե՞ արածին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Leo Negri (02.04.2010)
Խոմեյնին տենց էլ գրումա: Անհավատի մարմինը կեղտոտա, անհավատի գոյությունը կեղտոտա, մուսուլմանների ու անհավատների մեջ ոչ մի խաղաղության մասին խոսք գնալ չի կարող, սաղ աշխարհը պիտի իսլամական դառնա, սրբազան պատերազմ, բլա բլա բլա:Պարզ է այն, որ իրենց աստվածը որոշել էր՝ մա՛հ անհավատներին:
Իհարկե, Թայմսին հարցազրույց տալուց իրան զսպում էր, էդքան չէր վառռռռում, ինչքան սեփական ճառերի ժամանակ:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 02.04.2010, 00:16:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Rhayader (02.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ