Ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ իրանի իսլամական հեղափոխությունն ու այաթոլլա Խոմեյնիի բռնակալությունն Իրանի ժողովրդի ամենակրթված ու առաջավոր մասը, որի մեջ մտնում է նաև մտավորականությունը, դիտարկում է որպես ամենահետադիմական քայլ, որ կարող էր տեղի ունենալ այդ երկրում:
Չգիտեմ, Աստղին որտեղից գործազրկության կրճատման մասին այդ վարդագույն տվյալները, բայց ասեմ, ինչ ինքս գիտեմ.
- գնդակահարեցին իրանական բանակի ՈՂՋ սպայական կազմը
- մտցրեցին խիստ ցենզուրա, բռնագրավեցին ու այրեցին բազմաթիվ գրողների աշխատանքներ, բազմաթիվ մարդկանց կրոնական հողի վրա հալածանքների ենթարկեցին, ինչը Շահի օրոք անհեթեթություն կթվար
- մտցվեց Խոմեյնիի խմբագրած Ղուրանը, որը նույնիսկ Ղուրանի համար ամոթալի է, ու դա ընդունեցին Խոմեյնիի հենց հաջորդները. այդ Ղուրանում նույնիսկ նշվում էր, թե իսկական մահմեդականը որ ձեռքով պետք է բացի զուգարանի դուռն ու որով փակի
Հետո ավելի կընդլայնվեմ այս առիթով, բայց չեմ կարողանում պատկերացնել, ինչպես կարող է մարդ նման տխուր բանի մեջ, ինչպիսին է իսլամական հեղափոխությունը, լավ բան տեսնել:
Էջանիշներ