Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Շևչուկը ո՞նց ա երգում.


Եթե մեր բոլոր «քաղաքական գործիչներն» այս նույն «հիասքանչ քաղաքական քայլ» տեսանկյունին են Ղարաբաղի համար զոհվողների մասին, ապա ավելի լավ կլինի տղերքը միանգամից ադրբեջանական բանակի համար ուղիղ միջանցք ապահովեն դեպի երևան: Եթե մեռնելու եմ, ապա ավելի լավ է՝ համոզված լինեմ, որ ինձ մեռնելու ուղարկողն էլ պիտի շան նման սատկի:
Ի՞նչ պատկերացում ունեք մեռնելուց, դուք մեռնելու պատրա՞ստ եք, որ ձեր վզին գիշերը տուն գնալուց դանակ դնեն, ասելու՞ եք՝ քաշում ես՝ քաշի, ես մեռնելուց չեմ վախենում: Չեմ հավատում: Ուրեմն մի խոսացեք նրանից, թե ինչքանով է արդարացված ուրիշի մեռնելը Որովհետև տղերքը որ Ղարաբաղում մեռնում էին, չէին մտածում, որ իրենց հետևից նման բաներ են խոսալու, որ իրենց անվանելու են «Ղարաբաղի սահմանների անառիկության գին»: Երբ իմ հայրը կոնտուզիա ստացավ հրթիռի պայթյունից, չէր մտածում սրա մասին, նրա մտքում իր գյուղի պառավներն էին, որոնց ոչ մեկը չկար, որ պաշտպաներ: Երբ ձեր քաղաքական գործիչները որոշել էին, որ, քանի որ նպատակն արդարացնում է միջոցները, մի գյուղ ավել-մի գյուղ պակաս՝ ի՞նչ նշանակություն ունի: Երբ մենք ընտանիքով ռմբապաստարանում կուչ էինք գալիս, երբ մանկությանս ամենավառ հիշողությունը ռուսական ազդանշանային կանաչ փամփուշտների կորագծերն էին, ես չէի մտածում, որ այդ ամենի մասին այսքան ցինիկ կարծիք եմ լսելու: Ու ով էլ ասի, որ դա որևէ կերպ արդարացված էր, միշտ ասելու եմ՝ արդարացված չէր դրա ո՛չ մի վայրկյանը: Անխուսափելի էր՝ այո: Բայց արդարացված կամ, առավել ևս, «հիասքանչ քաղաքական քայլ»՝ երբեք: Ու ոչ մեկը թող չհամարձակվի գնահատական դնել դրան, եթե դրա միջով չի անցել:
Բայանդուր, պատերազմ գնացողը չգիտի՞, որ գուցե զոհվի: Չեմ հասկանում քո մտածելակերպը, մեկ էլ գրառումները յուրահատուկ ձևով մեկնաբանելը:
Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
Ըստ Գայլի` Կոմիտասը ոչխար էր, Դանիել Վարուժանը ոչխար էր, Սիամանթոն ոչխար էր:
Սաղ պտի Թալեաթի նման գազան անասուն լինեին, որ չսատկեին:
Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
Ես սրա մեջ մի իմաստ եմ տեսնում: Ու շատ ցավալիա, որ էդ իմաստը, էդ միտքը ազգությամբ հայիա պատկանում:
10 հոգուց շատա էղել, շատ լավ զինված, ու նման բան էղելա:
Ով գիտի դու հայերի առաջնորդը լինեիր, ամեն ինչ ուրիշ ձև կպրծներ: Առաջինը քեզ գլխից կխփեին, հետո նոր ուրիշներին - եթե իհարկե Թալեաթի մասին խոսքերով չանցնեիր ուժեղ թրքերի կողմը:
Ժամանակն է թելադրում վարվելակերպը: Եթե ուզում ես հաղթես, պիտի օգտագործես թշնամուդ զենքը: Ու վաբշե, ինչի՞ եք կարծում, որ հայը պիտի միշտ հանդուրժող ու հլու-հնազանդ լինի Էդպիսի բան չկա: Հենց Գայլի նման մտածող առաջնորդ պետք է լիներ, ոչ թե դաշնակների ու սքեմավորների: Ու հնարավոր է, որ խաչերի ու ավետարանների ու կուսակցական թղթերի փոխարեն, բարձերի տակ զենք ունենային