Norton-ի խոսքերից
Leo Negri, փաստարկ ունես հիմնավորի, ոչ թե անձնավորի կամ իբր վերին "ինտելլեկտ" կիսակծողական գրառումներ արա: Կծելթւցդ գրառումը ավելի ազդեցիկ չի դառնում: Մի հատ հավեսով էլ Հայաստանի անկախությունը ծաղրեք, քանի որ, լիքը անօրինություններ էլ նրա անկախությունից հետոյա եղել: Էլ չգիտեք ինչ գրեք է՛լ Ուգանդա, է՛լ Զիմբաբվե, բա Կամբոջա՜ն:
Սկզբի համար խորհուրդ, նայեք բաժինը որտեղ է բացված՝միջազգային քաղաքականություն: Հիմա պատմական էքսկուրդ ենք անում անցյալ, ի՞նչն էր արդ այդ պատճառը, որի հետևանքով տեղի ունեցավ հեղափոխությունը և ինչու՞ ժողովուրդը այն պաշտպանեց: Ի՞նչ է մինչ իսլամիստների գալը երկրում ամեն ինչ ընտիր էր, անօրինություն չկա՞ր, մարդիկ ազա՞տ էին և արևելյան ադաթներով չէին շարժվու՞մ, իհարկե կար և՛ անօրինություն, և՛ արևելյան խիստ կանոններ: Մի բան էլ կար, երկիրը չուներ կենտրոնացված ուժեղ պետություն և ըստ էության աշխարհի մեծերի ձեռը խաղալիք հողակտոր էր և հասունացել էր պահը, որ մի ուժեղ ձեռք կգա ու երկիրը կհավաքի իր ձեռքը, երկրի սահմաններում հաստատի ինքիշխանութուն և այդ ուժը հանդիսացան իսլամիստները և, որի շնորհիվ Իրանը այսօրվա աշխարհում դարձավ գործոն: Հիմա այս փաստարկների դեմ բա ունե՞ք, համոզված եմ ո՛չ, բայց փոխարենը պատասխանելու բուն թեմայով, համոզված եմ պոստը կարժանանա որևէ սպանության տեսարանի մեջբերումով ու տափակ, բայց հեղինակի կողմից իբր "խելացիության նշան" համարվող կոչերով:
Էջանիշներ