User Tag List

Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները

    Այսօր մեր երկրում ծիծաղի օրն են նշում, այն էլ ծիծաղելի շատ քիչ բան կա, իսկ այ Իրանում մեծ տոն է. 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանի ժողովրդի միասնական քվեով երկրի 2500 տարվա շահական իշխանությունը տապալվեց, և ստեղծվեց Իրանի իսլամական հանրապետությունը: Այդ օրը հռչակվեց Իրանի իսլամական հանրապետության օր: Նախ շնորհավորենք մեր հարևանին՝ այս մեծ օրվա առթիվ, ապա փորձենք անցնել հեղափոխության ակունքներից մինչև վերջինիս հաղթանակը և միգուցե հասնենք անգամ մեր օրերը: Պարզենք, թե ինչու իրանցիները ընտրեցին զարգացման իսլամական ճանապարհը, ինչ էր Իսլամը նրանց համար, ինչպես ձևավորեցին իսլամական կառավարություն...

    Ահա այս գրառումը կանխորոշեց սույն թեմայի բացվելը... չնայած ալարում էի. շատ ծավալուն թեմա է
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    քո ասելուց կարելի՞ է եզրակացնոլ, որ Իրանը մոլաների հեղաշրջունից հեռո է դարձել նորմալ երկիր:

    Հ.Գ. իսկ շահի ժամանակվա Իրանի մասին կարծում եմ շատ քիչ բան գիտես: թե՞ սխալվում եմ
    ԴՎ ջան, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան՝ ավելի ուշ:

    Սկսենք նրանից, որ արևելյան, հատկապես՝ մահմեդական երկրներին, հենց Արևմուտքն է երբեմն ստիպում մարդկային զարգացման արևմտյան մոդելին այլընտրանք փնտրել: Իսկ մահմեդական երկրներում, բնականաբար, այդպիսի մոդել կարող է լինել Իսլամականը: Այլ երկրների հեղափոխությունների հետ Իրանի հեղափոխությունը համեմատել չի կարելի: Այստեղ բոլորովին այլ խնդիրներ էին՝ ինքնակալության տապալում, գաղութային լծից ժողովրդի ազատագրում, իսլամի վերածննդի ապահովում: Ահա այս նպատակներն էլ հանգեցրին նրան, որ առաջնորդ դարձավ Այաթոլլահ Խոմեյնին: Նա դեռ հեղափոխությունից շատ առաջ իր «Իսլամական կառավարում» աշխատության մեջ հրաժարվեց շիա աստվածաբանների՝ իշխանության մասին մոտեցումից, և հայտարարեց, որ բարձր հոգևորականությունը ոչ միայն կարող է, այլև՝ պարտավոր է գլխավորել ուղղահավատ ժողովուրդների տնտեսական, քաղաքական, հոգևոր վերածնունդը: Խոմեյնին գտնում էր, որ մահմեդական երկրներում կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ նմանատիպ վերածննդի համար:

    Իսկ Խոմեյնու համար ի՞նչ էր Իսլամը: Նրա պատկերացումները հստակ երևում են «Թայմս»-ին տված հարցազրույցում: Նա ասում էր,- «Իմ հավատը, ինչպես և մյուս մահմեդականների հավատը, հիմնվում է Ղուրանի բովանդակության, Մարգարեի և նրանից հետո ապրող հեղինակությունների արտահայտությունների վրա: Ղուրանի և ամբողջ հավատքի էությունը՝ մեզ համար ամենաթանկն ու անսահման գնահատելին, ամփոփված է միաստվածության մեջ: Ըստ այդ սկզբունքի՝ մենք հավատում ենք աշխարհի և տիեզերքի միջև եղած էականին՝ ընդգրկելով մարդկությանը: Արարիչը մեն-միայնակ ամենազոր Աստվածն է, որն ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է անել, և ամեն ինչ պատկանում է նրան: Այդ սկզբունքը մեզ սովորեցնում է հնազանդ լինել միայն Աստծու իշխանությանը և չենթարկվել ոչ մի մարդու, եթե նրան չենթարկվածությունը հավասարեցված չէ Աստծուն ենթարկվածությանը: Այս սկզբունքի հիման վրա ոչ մի անհատ իրավունք չունի ստիպել մյուս մարդուն խոնարհվել իր առջև: Ավելին, մեր հավատը մեզ սովորեցնում է, որ, մարդկային ազատության սկզբունքի համաձայն, ոչ մի անհատ իրավունք չունի ցանկացած մարդու կամ հասարակությանը զրկել ազատությունից, նրան պարտադրել իր օրենքները, սեփական պատկերացմամբ կարգավորել նրա վարքագիծը:
    Կասեմ ավելին, ելնելով այդ սկզբունքից՝ մենք եկանք այն համոզման, որ զարգացող մարդու օրենսդրությունը միայն Աստծու գործն է, որի կամքն է ստեղծել արարման և գոյատևման օրենքներ: Մարդու, ինչպես նաև հասարակության, երջանկությունն ու կատարելությունը հիմնված է մարգարեների կողմից մարդկությանը ներկայացված սուրբ օրենքների պահպանության վրա»:

    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (02.04.2010), Gayl (01.04.2010), ministr (01.04.2010), Norton (01.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ռուսաստանն ընդդեմ Իսլամական պետության
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 17.03.2016, 20:20
  3. Գրառումներ: 28
    Վերջինը: 20.07.2014, 22:26
  4. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  5. Իսլամական Հայաստան.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 15.09.2007, 21:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •