StrangeLittleGirl-ին իզուր նեղացրեցինք, էլ չեմ կարա հարցնեմ թե "Անկեղծ Ասած"-ի ինչն էր էդքան վատը: Էս քանի օրը հատուկ մի քանի անգամ կարդացել եմ, ոչ մի տարօրինակ, անընդունելի, անհասկանալի բան չեմ գտնում.
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելիս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ այն չես եղել,
Այն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչինչ, ոչինչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։
Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու... որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ինչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մեկ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ...
Եթե դժվար չի, ու եթե հավես կա, կասե՞ս, ԲյուրՀամ էլ կզբաղվենք
Հ.Գ. Մոդերատորներ ջան, ճիշտն ասած չգիտեմ, Սևակի ստեղծագործությունների քննարկումներն այս թեմայում շարունակել, թե այս , երկուսն էլ կարծես առանձնապես հարմար չեն: Մի առաջարկ ունեմ, իսկ ինչ եթե այս թեմայի վերնագիրը փոխվի, լինի ոչ թե Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» ստեղծագործության վերլուծություն, քննարկում, այլ Սևակի ստեղծագործությունների վերլուծություն, քննարկում:
Շնորհակալություն:
Վերջին խմբագրող՝ Արէա: 20.07.2012, 21:51: Պատճառ: Հ.Գ.
Մինա (21.07.2012)
Իսկ ես ջոկել եմ: Ուրեմն որ մտնում ես ֆեյսբուք, ու ամեն չորս-հինգ ֆրենդիցդ մեկը Սևակի նկար ա դրած լինում՝ ինչ-որ քառատողով կամ ութնյակով, կամ ստատուսների ուղիղի 1/5-րդը Սևակից մեջբերումներ են: Ու սիրելի հայ գրող բոլոր հարցումներում Սևակին իր ժողովրդականությամբ մի կերպ մոտենում ա, այն էլ էլ ամբողջ կրկնակի անգամ հետ լինելով, միայն Շիրվանզադեն: Հրանտը ասաց՝ Շիրվանզադե, երբ խորհուրդ տվեցին խելացի երևալ մեր բակում: Մի խոսքով, քիչ ա մնում իմ Սևակ չսիրելն էլ գա: Ես էս բանաստեղծության քննադատության հետ հեչ համաձայն չեմ, հեչ է, հեչ, իմ կարծիքով՝ լավն ա ու Սևակի գրած ամենալավ գործն ա, կարամ սխալ լինեմ, բայց էնպես չէի ուզի, որ ակումբում ամենաքննարկված հայ գրող Սևակը լիներ, եսիմ: Էկեք մի քիչ Մեծարենցից պատմեք![]()
My World My Space (20.07.2012), Արէա (20.07.2012), Գեա (20.07.2012), Մինա (21.07.2012)
Ինձ էլ դուր չի գալիս էդ սևակամոլությունը, "դու երկու տառ"-ոտ ստատուսները, Սևակի նկարով մայկեքը, բայց դե էդ ամեն ինչում Սևակի մեղքը ո՞րն աարտաքին պարզության տակ խորություն ունի, ու էդ պատճառով գրավում է թե սրտիկ-մրտիկոդ դեռահասներին (հիմնականում արտաքին պարզության համար), թե գրականությունից գլուխ հանող, քիչ թե շատ գրական ճաշակ ունեցող մարդկանց՝ էս դեպքում արդեն խորության ու ասելիքի պատճառով:
Սևակին քննադատող խելքը գլխին մարդ կա. Սևակ ենք քննարկում, Մեծարենցին քննադատող լիներ՝ Մեծարենց կքննարկեինքչեմ կարծում, որ Սևակի իրական արժեքն ինչ-որ չափով տուժում է մեր քննարկումներից:
My World My Space (20.07.2012), Եկվոր (25.07.2012), Մինա (21.07.2012)
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ
Մի բառով. պրիմիտիվ ա
Արէա (21.07.2012)
Երևի ես այն սակավթիվ հայերից եմ , որ ոչ միայն սևակապաշտ չեն այլև ուղղակի չեն կարողանում Սևակ կարդալ...
«Մենք քիչ ենք, բայց հայ ենք» դպրոցում եմ սովորել, առանձնապես տպավորված չեմ , չնայած տարիներ շարունակ ինձ ուսուցչաաշակերտական կազմը համոզում էր, որ Սևակից այն կողմ հայ պոեզիա չկա…
Ինչ արած, համաձայն չեմ:
StrangeLittleGirl (13.10.2012)
Շինարար ախպերը էլի ջղայնանալու ա, բայց պիտի գրեմ: Էս ժողովրդին լրիվ կտցրել ա"Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում" - կախվել են էս արտահայտությունից ու մի հրճվել են հրճվում, իբր Սևակին սխալ շարահյուսության մեջ են բռնացրել: Էլի ջհանդամ թե մտքի հետ համաձայն չլինեին, ամեն մարդ իրավունք ունի յուրովի մտածելակերպ ունենալու, բայց այ շարահյուսության, այսինքն նախադասության կազմության հարցում երկու կարծիք լինել չի կարող՝ նախադասությունը կամ ճիշտ է կազմված, կամ սխալ: Չի կարող մեկի համար ճիշտ լինել, մեկի համար՝ սխալ:
Հիմա մեր խելոք "լեզվաբաներն" ինչ են ասում.
Ի՞նչ է նշանակում մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում, ինչի որ քիչ ենք ուրեմն չէի՞ն կարող հայ ասել ու սակայնը էդ բացառությո՞ւնն է նշում, կամ որ շատ լինեինք ի՞նչ էին ասելու, կամ ի՞նչ գործ ունի ընդհանրապես սակայնը այստեղ, ոնց որ ասես խնձորը կարմիր է սակայն համով է: Ես էլ կասեմ ձյուն գա ձեր խելքին
Մի քիչ մտածեք էլի տնաշեններ, ամեն ինչ հո չեն ծամելու դնելու բերաններդ, մի քիչ աշխատացրեք էդ անտերները: Հայոց լեզու սովորեք, դարձվածքներ սովորեք, ժողովրդական արտահայտություններ սովորեք, հետո երբ էս ամեն ինչը անեք մի քիչ էլ տրամաբանությանը զոռ տվեք ու կհասկանաք թե սակայնն էստեղ ինչ գործ ունի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ