Բյուր, ամենքիս համար օբյեկտիվը մեր սուբյեկտիվ կարծիքն ա, չգիտե՞ս, որ տենց ա: Ես իրականում համարյա քո բոլոր գրածների հետ համաձայն եմ, բացի մի բանից, որ էդ ամեն ինչը վատ աԱխր, էս Սևակին ընդդեմ քո բանավեճում մի տեսակ իմ ճանաչած ձևի չես դու, որովհետև գրականության առումով, եթե ոչ ճաշակի, ապա մոտեցումների հարցում ինձ թվում ա մենք շատ նմանություններ ունենք, ու էստեղ էս կոնկրետ մի դեպքում դու մի տեսակ բոլորովին ուրիշ մոտեցումներ ես ցուցաբերում: Ախր, դու կարաս ընդամենը ասես, այ մարդ, ինձ դուր չի գալիս, ասելի՞ք, փիլիսոփայությո՞ւն, ես չեմ տեսնում, հա, կուզեք, ես չեմ հասկանում, ինձ դա հարազատ չի, ես դա չեմ ընկալում ու վսյո, բայց դրել ես, էս արդեն 4-5-6 տարի ա սուր ես ճոճում, ապացուցում: Գալաթեան էս թեմայում գրեց, քեզ պե՞տք ա, ստեղ ոչ մեկը չի կասկածում քո գրական ճաշակի վրա, ես համոզված եմ, ուղղակի եթե դու ասես՝ ինձ դուր չի գալիս, իմը չի, սենց չի լինի պայքարը կամ համենայն դեպս էս ծավալի, բայց դու հենց սկզբից ասում ես,, որ դա միանշանակ վատ ա ու վսյո, հավանողներին էլ ուզում ես ապացուցել, որ իրանք ինքնուրույն չեն մտածում, իրանց դպրոցում տենց են սովորացրել, զոմբիացրել կոպիտ, ասյինքն ըստ էության ասած, իսկ դա, իրոք, շատ վիրավորական մեղադրանք ա, որը հակաճառում ա ծնում:
Ախր, որ ասում ես՝ Հեմինգուեյը տուֆտել ա, ախր,խի՞ ա տուֆտել, ուղղակի դու իրա հետ համաձայն չես, ես էլ ակումբում էլ արտահայտվել եմ, որ Սևակը մեկ-մեկ ներվայնացնում ա, բայց դա որովհետև ես իրա հետ համաձայն չեմ, կամ հա, եթե կուզես, ես չեմ կարում հասկանամ՝ կոնկրետ ինչ ա ուզել ասի: Մի տեսակ արդար չի գիտե՞ս ինչը: Իրանք շատ հայտնի են, Սևակը հայկական միջավայրում, Հեմինգուեյը ամբողջ աշխարհում: Մենք գիտենք՝ իրանք ինչ են գրել, ասել, չէ՞: Ու եթե համաձայն չենք, կամ մեզ դուր չի գալիս, ասում ենք՝ տուֆտել ա, բայց ախր իրանք չգիտեն՝ մենք ինչ ենք ասում, խոսում, երբեք էլ չեն իմանա, ուժերը հավասարազոր չեն: Կրակն են ընկել որ հայտնի մարդ են, հենց դուրներս չի գալիս, սկսում ենք քֆրտել: Էն խեղճ ֆուտբոլիստներին էլ ընդեղ ա մեղքս գալիս: Հազար հատ գոլ խփեն, ջան, ջանին ու ծափին արժանանում են, բայց մի հատ փուստ, ու դրա մերը, ախր խի՞ տենց կատեգորիկ:
Էդ ժառանագականությունից որ խոսացիր, մի բան էլ ես եմ ուզում ակումբցիների հետ կիսվեմ քո ժառանգականության հետ կապվածՎերջին մի տարում հայկական մամուլում իմ կարդացած ինձ համար ամենաարժեքավոր հոդվածաշարը:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.06.2012, 21:15:
Մինա (29.06.2012)
սիրելի StrangeLittleGirl ինձ թվում է որ դու չես կարդացել Սևակի գործերը, համել ամեն մեկը ունի իր ճաշակը, և ազատ է որոշի ում սիրի և ում ոչ, ասեմ Հեմինգույը նույնպես լավ գրող է բայց իմ համար Սևակն ուրիշ է
Հայկօ (29.06.2012)
Այ իմ վերևի գրառումը նաև Ձեզ էր ուղղված, ախր, եթե չի հավանո՞ւմ, ուրեմն չի՞ կարդացել: Հնարավոր չի՞ կարդալ ու չհավանել: Թեկուզ իր կարծիքը չեմ կիսում, ես համոզված եմ, որ StrangeLittleGirl-ը էս թեմայում գրառողներից ոչ մեկից համենայն դեպս պակաս չի Սևակ կարդացել, իսկ շատերից նաև ավել:
թեման շատ հետաքրքրեց, մանավանդ , որ հաշվի առնենք իմ հակումն էլ Սևակի ստեղծագործություններին.....Սևակամոլ չէ, բայց Սևակասեր եմ, ու ինչ մեղքս թաքցնեմ, ուղղակի հոգեհարազատ է նրա աշխարհը, արտահայտչամիջոցներն ու թեկուզ ,,բառախաղը,, : Շատ կուզեի էստեղ առողջ քննադատություն տեսնել, բայց, ինչպես ամեն տեղ, մեր ազգի մոտ չի ստացվում.....ամենինչ անձնականացնում ենք, ու ծայրահեղորեն ընդունում: Համաձայն եմ Շինարարի հետ, չի կարելի այն ամենը, ինչը մեր սրտով չի, կամ չենք հասկանում դարձնել զրո: ՈՒ նաև դա բնավ էլ չի նշանակում, թե նա, ում դուր չի գալիս էտ ամենը, վատ ճաշակ ունի: Ուղղակի մարդիք տարբեր են, հայացքներն ու պահանջները տարբեր են, ի վերջո տարբեր են բնավորությունները: Ես էլ չեմ հասկանում համաշխարհային մեծության մի շարք գրողների, ու ուղղակի չեմ կարողանում կարդալ: Ինչ է, դա նշանակում է նրանք արժեք չունեն? : Գրականագետ չեմ, ուստի իմ քննադատությունը զուտ սիրողական մակարդակի է:
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Nimra (30.06.2012)
Հայկօ, ակումբում տենց անդա՞մ կա:
Վսյո, ասում եմ: Ես` Բյուրակն Իշխանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես կյանքում Սևակ չեմ կարդացել, ինչ էլ կարդացել եմ, չեմ հասկացել, ես դեբիլ եմ, ես գրականությունից գլուխ չեմ հանում ու չեմ հասկանում հայ ամենահզոր բանաստեղծին, որը սերունդներ է դաստիարակել: Պրծա՞նք
Շինարար (30.06.2012)
այսինքն պռեզենտացիան լավն ա բայց փիլիսոփայությունը վատը՞… Ալան Բադյուն մի հատ շատ հետաքրքիր պրինցիպ ունի, ասում ա Սերը, Արվեստը, Քաղաքականությունն ու Գիտությունը ունեն իրենց ճշմարտությունները, այսինքն իրենք ճշմարտություն արտադրող են… սրա հետ համաձայն եմ, բայց մյուս կողմից էլ սրանց սահմանները երբեք էլ հստակ չեն ու մեծ մասամբ overlap են լինում… ու առաջին տողերը հենց էդ overlap-ն ա…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 30.06.2012, 02:11:
Lusinamara (30.06.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
էռնեկ ձեր հավեսին(երնեկ էլ չէ)
բայց դե էս ֆորումի շնորհիվ իմացա, որ Սևակին ուղղակի չսիրողներ էլ կան![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ