Արէա-ի խոսքերից
Ի՞նչը չի բավարարում, ասա, ավելի մանրամասնեմ:
Լավ, արի Բյուրակն աղջիկ:
Արի մի հատ հասկանանք ինչ են նշանակում կրկին ու նորից բառերը, Սևակը սիրում էր մաքրել բառերը երկար օգտագործելուց առաջացած կեղտից ու ժանգից, էսօր նորիցն ու կրկինը մեզ համար նույն բառերն են, բայց ի՞նչ են նշանակում իրականում:
Նորից - նոր ից, հինը չկա, հինը մոռանում ենք ու սկսում ենք նոր ից, յանի հինը չի էլ եղել, նոր սեր ենք սկսում, հնի հետ կապ չունեցող, նոր, նորից, թազա:
Կրկին - կրկին անգամ, էլի նույնը, կրկնում ենք արդեն եղածը, չենք հորինում ոչինչ ավելին ինչ մի անգամ արդեն հորինել ենք, կրկին ենք սիրում, կրկնում ենք նույն սերը:
Սևակի նմաններն անկարող են ջնջել անցյալն ու սկսել նորից, նրանք ինչ էլ անեն, կրկնելու են արդեն մի անգամ իրենց հետ կատարվածը: Հասկանալի ա, թե՞ չէ: Պա՞րզ ա թե Սևակն ինչի նորից սիրել չի կարող, որ նա քանի անգամ էլ սիրի կրկին է սիրելու, կրկնելու է իր սերը:
Էլի բռնաբարված բառերի շարքից:
Մեռնել - ֆիզիկական գոյության վերջ:
Մահանալ - մահ + անալ վերջածանց, որը նշանակում է ինչ-որ բան դառնալ, ինչ-որ ձևի փոխակերպվել՝ մեծանալ - մեծ դառնալ, փոքրանալ - փոքր դառնալ, սևանալ - սև դառնալ և ուրեմն մահանալ՝ մահ դառնալ: Իսկ ինչ կարող է նշանակել մահ դառնալը՝ չքվել, անհետանալ, էլ չլինել:
Այսինքն եթե մեռնելը միայն ֆիզիկական գոյության վերջն է, ապա մահանալը վերջն է ամեն տեսակի գոյության, որովհետև այն փոխակերպում է մահվան: Պա՞րզ է:
Այ էսքան հետաքրքիր ու խորն են մեր բառերը: Սևակը սիրում էր բառերից քամել խորքում թաքնված իմաստները, էն իմաստները, որոնք արտաքինից չեն երևում, բայց որոնք կան: Ու հենց սա էլ Սևակի արժանիքներից մեկն է, որը դու իբրև թերություն ես ներկայացրել:
Էջանիշներ