Պապս ու տատս չգիտեմ ոնց էին վերաբերվում Սևակին, բայց ես էլ Սևակ չեմ սիրել, չեմ սիրում ու չեմ կարծում, որ կսիրեմ: Հիշում եմ դպրոցական տարիներիս բոլոր դասարանցիներս Սևակից անգիր բանաստեղծություններ գիտեին, տետրեր էին պահում, մեջը տարբեր գործեր գրած, էն մարդիկ ովքեր գրակից 3-ից բարձր չէին ստանում, մեկ էլ կարող ա բռնեին ոգևորված Սևակ արտասանեին... Իսկ ես չէի հասկանում, թե ինչի են բոլորը Սևակ պաշտում ու ինչի Սևակն ինձ ոչ մի բան չի ասում... Հա, Սևակի գործերը ինձ ոչ մի բան չի տալիս, իմ համար ընդամենը իրար կողքի սիրուն շարված բառեր են ու արտահայտություններ, որոնց մեջ առանձնապես խորը իմաստ չեմ տեսնում: Ու ամենաշատը ներվայնանում եմ Սևակի բանաստեղծությունների մեջ եղած բացականչական նշաններից ու շեշտերի քանակից: Մանավանդ, երբ ասմունքողները Սևակ են ասմունքում ջղաձգվելով, էն աշխարհ գնալ գալով, լացակումած ձենով ու էնպիսի պաթոսով, որ ասածը պաթետիկ ա դառնում: Այ էս տիպի ասմունքողներից նույնիսկ վախենում եմ, էն տպավորությունն ա, որ մեջները սատանա է մտել, կամ էպիլեպսիայով են տառապում![]()
Էջանիշներ