Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի։
Ես ատում եմ և այդ գույնը։


Անունի գույնը որն ա, կարա՞ս ասես մի հատ: Ու ընդհանրապես ինչու՞ պետք ա մեկը մյուսին անվան գույն հարցներ: Գրականության մեջ փոխաբերություններն ու այլ տրյուկները լավ են, եթե տեղին են: Սևակի մոտ դրանք սովորաբար անտեղի են ու անհամ, ինչպես կոնկրետ այս դեպքում:

Եթե էս տունը չլիներ, մնացածը գուցե մի քիչ ուտվեր, չնայած էլի անդուր պաթոս կա մեջը: Ի դեպ, հենց նոր հասկացա մեկ այլ պատճառ, թե ինչու ա Սևակն էդքան ներվերիս վրա ազդում: Շեշտերին ու բացականչական նշաններին նայեք մի հատ:
լավ, հետաքրքիր չի արդեն: Խոսում ենք էլի, այ մարդ, ինչի՞ եք ջղայնանում: