User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» ստեղծագործության վերլուծություն, քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր քո մոտ մի տեսակ սկզբունքայնություն եմ նկատում էս հարցում, որովհետև.

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ինքը գրել ա հատուկ մասսային դուր գալու համար, ու ստացվել ա
    ի՞նչ գիտես:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեմ չեմ, որ Սևակը լավ տեխնիկա ա ունեցել, բայց ոչ ավելին: Անգամ ասելիք չի ունեցել:
    եթե դու ասելիք չես գտել, դա չի նշանակում, որ չունի:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ էդ արտահայտությունը` «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», բանաստեղծության հիմնական առանցքն ա, ու խայտառակ, շատ սխալ ու ամոթալի արտահայտություն ա:
    Ի՞նչն ա խայտառակ ու սխալ: Արի հիշենք ինչ էր կատարվում էդ տարիներին Հայաստանում, երկար ու ձիգ 50 տարիների լռությունից հետո վերջապես կարելի էր գոռալ աշխարհի երեսին, որ մենք դեռ կանք, որ չկարողացաք ոչնչացնել մեզ, որ մեզ հայ են ասում, որ գնացեք ձեր տիրու մերը: Սրանից ավելի մարդկային բան կա՞, երբ քեզ ուզում են ոչնչացնեն, իսկ դու գոռում ես երեսին թե մեզ հայ են ասում, մենք էս ունենք, մենք էն ունենք, մենք եղել ենք ու լինելու ենք: Ի՞նչն ա սրա սխալ ու ամոթալի:

    Հիմա տարիների հեռվից, երբ էլ չկա առաջվա ցավը, երբ չկան առաջվա խնդիրները, ու բարձրաձայնելու կարիք ունեցող թեմաները, գուցե սա վերամբարձ է հնչում: Բայց ստեղծագործությունը հասկանալու համար, առաջին հերթին այն պետք է դիտարկել իր ժամանակաշրջանի մեջ, ու պետք է փորձել հասկանալ, այլ ոչ թե սկսել կարդալ արդեն ընդդիմադիր տրամադրությամբ, ու առաջին ճոթ ու փոթ, մեզ համար խորթ դարձած, բառերը տեսնելիս, գիրքը շպրտել մի կողմ, թե լա՜վ էլի:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ի՞նչ անեմ, մեր տանը մի քիչ չափից շատ ա գրականություն էղել ու սեփական կարծիքն արտահայտելու ազատություն, որ Սևակին տենց որպես հալած յուղ ընդունենք: Շատերը Սևակին սիրում են, որովհետև նախապես որոշված ա, որ իրան պետք ա սիրել:
    Մեր տանը մի սենյակ ունեինք, մի 15 քառակուսի մետր մակերեսով, փոքրոտ սենյակ էր, էդ սենյակի չորս պատերը, հատակից մինչև առաստաղ, գրադարակներ էին, ու ամեն դարակի վրա երկու շարքով (հետ ու առաջ) գրքեր էին դասավորված, ընդհանուր երևի մի 5000 գիրք (հետո, էն մութ տարիներին ծախեցինք բոլորը, ապրել էր պետք ), կարդա ինչ ուզում ես, մտածի ոնց ուզում ես, հասկացի ոնց կարող ես, որևէ մեկը ուղղություն չի տվել, որևէ մեկը չի ասել, այ Սևակը լավն է, ես եմ հասկացել, որ լավն է, ու սիրել եմ, ոչ թե, որ պետք էր սիրել, այլ որովհետև սիրել եմ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր` ասում ես, որ հայրենասիրական ա, անձնական գործերին նայենք և այլն: Մի անգամ, երբ մի սևակասերի մոտ «Անկեղծ ասածը» նմանատիպ, բայց բանավոր վերլուծության ենթարկեցի, սկսեց արդարանալ, թե նրա անձնական գործերը լավը չեն, այ գլոբալները չեմ կարողանա էդպես վերլուծել:
    Ես անձնական ասելով ի նկատի չունեմ խոհափիլիսոփայական ու խրատական գործերը, դրանք գլոբալի տակ են գնում: Անձնական են էն թեմաները որոնք ապրվել են՝ սերը կորուստը, ցավը, կարոտը: Մնացածը, համաձայն եմ, գրվել է պատվեր կատարելու նման (իհարկե անուղղակի պատվեր, հատուկ ինչ-որ բան ասելու համար, ամեն բառը երկար մշակված, ընտրված, գրած, ջնջած), մի խոսքով, վերևում արդեն ասել եմ էս երկու թեմատիկ ժանրերի տարբերության մասին Սևակի մոտ:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրյան դալար բարդին ինձ համար Սահյանի ամենալավ գործն է, չնայած Սահյանին էլ չեմ սիրում, բայց դա առանձին թեմա է:
    Լավն է, բայց կապ չունի Սահյանի մնացած գործերի հետ, առավելագույնս վատ է արտահայտում Սահյանի ողջ գրական ժառանգությունը, ես սրա մասին եմ ասում:

    Լավ չի, որ Սահյան էլ չես սիրում, ախր ո՞րտեղ էսքան մաքուր, էսքան խորը, էսքան վարպետորեն ստեղծված գործեր կան: Եթե Սևակին չսիրելու պատճառն ինչ-որ տեղ հասկանում եմ, Սահյանի դեպքում գլուխ չեմ հանում: Մի տեսակ հայամերժական բան կա էլի: Պահ հա՜յ, հա՜յ, էս չե՞ք (էս չե՞նք): Չեմ հասկանում:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցական ծրագրերն ընդհանրապես վառել ա պետք` սկսած նրանից, որ արտասահմանյան գրականությունը լրիվ դուրս ա մղած, ու դպրոցականը Սևակին Սիլվա Կապուտիկյանի հետ ա համեմատում, դրա համար էլ դուրը գալիս ա:
    Սևա՞կ ա անցնում, որ մի հատ էլ համեմատի, կամ չէ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (25.06.2012), My World My Space (25.06.2012), Quyr Qery (25.06.2012), Yevuk (16.11.2012), Աշոտ Երկաթ (25.06.2012), Մինա (25.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիագնոզ ըստ ստեղծագործության
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 11.09.2014, 21:21
  2. Վահե Ավետյան. Անկախ վերլուծություն
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.07.2012, 04:40
  3. Վերլուծություն
    Հեղինակ՝ yerevakluram, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.05.2009, 13:38
  4. Մի ստեղծագործության պատմություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:29
  5. Փնտրում եմ Սևակի նկարը
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.03.2008, 03:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •