Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ ուզում եմ իմ Սևակից իմ սիրած բանաստեղծության առաջին տունը ստեղ դնել: մնացած տները ուղղակի զահլա չարեցի արտագրեմ

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում:

Մենք մեզ ո'չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
Որ մե~նք միայն մե~նք Արարատ ունենք,
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում,
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նաներկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել,
քարից շինել ձուկ, և թռչուն կավից,
ՈՒսուցման համար և աշակերտե՜լ
Գեղեցիկի'ն,
Բարու'ն,
Վսեմի'ն,
Լավի'ն...

Այո', միայն առաջին տունը կարդալուց հետո, քիչ ա մնում հպարտ լինեմ, որ հայ եմ:
Այո:՛
Շա՜տ լավ է ասված:
Մենք հպա՛րտ ենք, որ Հա՛յ ենք…
Այս տողերը պետq է կարդան նրանq, ովքեր այնքա՛ն էլ չեն հասկանում թե ի՞նչ է նշանակում Հայի զավակ լինելը: Դա ուղղակի հպարտությու՛ն է, որն անբացատրելի է:


Եղե՛լ ենք, կա՛նք և կլինե՛նք…