Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ փաստարկներն հենց ստեղծագործություններին են վերաբերվել, ինչին ի պատասխան դու սկսեցիր վրդովվել, թե անունի գույնը ո՞րն ա: Երկար գրառում եմ անում, որ մասին չես ուզում, չես անդրադառնում, սենց քննարկո՞ւմ ա լինում

Բյուր արի սենց տարբերակ քննարկենք. Սևակի ստեղծագործությունները լավն են, ուղղակի քեզ դուր չեն գալիս, հնարավո՞ր է, թե՞ չէ: Եթե ասես չէ, ուրեմն քեզ ավելի բարձրաճաշակ, ու գրականությունից ավելի շատ հասկացող ես համարում, քան Սևակ հավանող բազմաթիվ մարդկանց, իսկ ես չեմ կարծում, որ դու էդքան մեծամիտ ես
Ճիշտն ասած, չգտա էդ մի գրառումդ: Գուցե բաց եմ թողել: Որ խնդրեմ, հղում կանե՞ս:
Ինչ վերաբերում է անվան գույնին, ապա վրդովմունք չէր, էլի քննադատություն էր: Հարց եմ տալիս՝ ի՞նչ է անվան գույնը, ի՞նչ կարող է նշանակել այս կոնտեքստում (չէ՞ որ Սևակը խորը փիլիսոփայական մտքեր է արտահայտում, գուցե ինչ-որ մեկն ինձ բացատրի՞):

Ինչ վերաբերում է երկրորդ նախադասությանը, ապա էլի բանավեճի կանոններից շեղվում ես ու անցնում անձնականին: Դուրդ կգա՞, որ ես էլ նույնն ասեմ. խոստովանիր, որ Սևակը վատ բանաստեղծ է, թե չէ կմտածեմ՝ մեծամիտ ես:

Միլիոն անգամ նշեցի, որ Սևակը հրաշալի տեխնիկա ունի, բայց միայն այդքանը: Ու հենց էդ տեխնիկայով կարողանում է մարդկանց խաբել՝ խորը մտքերի պատրանք ստեղծելով: Սա իմ կարծիքն ա: Ուզում եք՝ մեծամիտ հանեք, ուզում եք՝ գրականությունից չհասկացող հանեք, ինչ ուզում եք, հանեք: Իմ սեփական կարծիքն ունենալու ու առավելևս այն արտահայտելու իրավունք ունեմ: Եթե համաձայն չեք, արտահայտեք ձեր ՍԵՓԱԿԱՆ կարծիքը, ոչ թե Սևակին դասեք սրբերի շարքը՝ պնդելով, որ քննադատել չի կարելի:

Մեջբերում aragats-ի խոսքերից Նայել գրառումը
Նման մոտեցումը եւ քննադատների այդ հսկա բանակը ստեղծվել էր սովետական կարգերի ժամանակ, կոմունիստական կուսակցության համար ոչ ցանկալի առաջադեմ մտավորականներին
ճնշած պահելու համար....
Սովետական կարգերի ժամանակ հիշում եմ հեռուստատեսությամբ կոմունիստ կթվորուհին, որ կովի ...բացի բան չեր տեսել Սախրովին էր քննադատում...
Նույնիսկ հանճարը չի կարող բոլորի դուրը գալ, եթե այդպես լիներ, կնշանակեր, որ մարդը անհատականություն չի եւ ինքնուրույն մտածելու կարողություն չունի:
Իսկ այդ քննադատությունը քեզ ինչ որ դրական բան տալիս ա՞, դրանից դու անձամբ զարգացում ապրում ե՞ս, ստեղծագործություններդ ավելի կատարյալ ե՞ն դառնում:
Հրաշալի համեմատություն: Ես էլ դարձա կովի պտուկից էն կողմ չտեսած կթվորուհի: Մդաաաաա:

Ցավոք, Հայաստանում քննադատական մտածելակերպի բացակայությունը հենց Սովետից մնացած =առանգություն է: Հենց հետսովետական դպրոցներում էր, որ երբ որևէ աշակերտ համարձակվում էր ասել, որ Րաֆֆին կամ Սևակն իրեն դուր չեն գալիս, միանգամից ծնող էին կանչում: Իսկ երեխան իրավունք ունի, չէ՞, սեփական կարծիքն ունենալու: Թե՞ ծնված օրվանից պիտի անպայման սիրի անխտիր բոլոր հայ հեղինակներին, որոնք հայտնվել են դասագրքերում, իսկ չսիրելու դեպքում ոչ հայ, կասկածելի դաստիարակություն ունեցող և այլն համարվի:

Իսկ ինչի՞ համար է քննադատությունը: Իհարկե կատարելագործման: Հայաստանի կրթական համակարգն ուսանողներին ու աշակերտներին պարտադրում է անգիր սովորել, կրկնել ուրիշների մտքերը, իսկ արևմտյան կրթական համակարգը սովորեցնում է սեփական կարծիքն ունենալ ուրիշների մտքերի մասին ու հիմնավորել այդ կարծիքը: Երբ էստեղ գիտական հոդված են տալիս կարդալու, պահանջում են նաև, որ հետազոտության թույլ կողմերը գտնենք նույնիսկ ամենակատարյալ հոդվածներում: Դա անում ենք, որպեսզի մեր սեփական հետազոտություններում նույն սխալները չկրկնենք, որպեսզի ունենանք սեփական հիպոթեզներ, որոնք կկարողանանք փորձարկել ապագայում:

Նույնն էլ գրականության մեջ է: Քննադատները գուցե քննադատում են գնորդին համապատասխան պատկերացում տալու համար, իսկ գրողները քննադատում են ավելի լավ ստեղծագործելու համար: Ես տեսնում եմ, որ Սևակի անթիվ-անհամար կետադրական նշանները ներվերիս վրա ազդում են, ուրեմն հասկանում եմ, որ ինքս չպիտի չարաշահեմ դրանք, տեսնում եմ արհեստական բառախաղեր, անիմաստ համեմատություններ ու այլաբանություններ, հասկանում եմ, որ դրանք գործածելիս պիտի խիստ համոզված լինեմ, որ տեղին եմ օգտագործում:

Իսկ ընդհանրապես հայ =ողովրդին քննադատական մտածելակերպ շատ է պետք: Էսօր դրա բացակայությունը բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում: Մարդիկ սիրում են միմյանց մտքերը կրկնօրինակել, ու սևակասիրությունը հենց էդ կրկնօրինակումներից է (ամենևին չբացառելով, որ կան մարդիկ, որոնք առանց ներարկման են սիրում Սևակին, քանի որ նույնիսկ ամենավատ գրողի գործերը սիրողներ միշտ էլ կգտնվեն):

Մեջբերում Nimra-ի խոսքերից Նայել գրառումը
լավն էր
ես ամենասիրելի կամ չսիրած բանստեղծ չունեմ, բոլորի, չէ,շատերի գործերում կարող ե, ինչ-որ պահի հետաքրքիր բան գտնել, բան չունեմ ասելու, դպրոցում մեզ ուղղակի ներարկում էին սևակամոլությունը, իմ համար նա իդեալական տղամարդու կերպար էր դարձել` ուսուցչուհուս շնորհիվ, իսկ հետո նաև պատճառով: ես Սևակի գիրքը առօրյա գիրք չեմ դարձել, նրա բոլոր ստեղծագործությունները չեմ կարդացել, բայց նրանից մի միտք, որը հաճախ է միքտս եկել դա ՚՚առաջին սերը, ինչպես որ հացն առաջին, ինչ էլ որ անես , միշտ կուտ է գնում՚՚, կարողա ;եջբերմանս մեջ ինչ-որ բառերի դասավորություն սխալ եմ հիշում, բայց համեմատությունը շատ եմ սիրում:
ու էլի նման այլ մտքեր:
բայց հա, մեկ մեկ գլուխ են ցավացնում իր բառապաշարն ու կետադրությունները:
Շատ լավ ես գրել:

Արի նայենք մեջբերմանը: Սկզբում կարդացի նախադասությունը, ասացի՝ վայ, ինչ լավն էր: հետո մի հատ էլ կարդացի ու զգացի, որ ինչ-որ բան էն չի: Հիմա էկեք հասկանանք. արդյոք առաջին հացը միշտ կու՞տ ա գնում: