User Tag List

Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» ստեղծագործության վերլուծություն, քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, եկեք էդ խորը մտքերի փնտրտուքը թարգենք էլի: Բյուր, ի՞նչ խորը միտք, ի՞նչ ասելիք: Որ սկսում են գրականության ասլիքից խոսալ, խորհրդային տարիներն են հիշում, ինչը Սևակի ժամանակաշրջանն ա հենց Չգիտեմ, մի տեսակ ձանձրալի ա գրականության ասելիք քննարկելը, գրականագիտական ծանրակշիռ քննարկումներ ոնց չեմ սիրում, կամ դուրս գալիս ա, կամ չէ, ասելիքն ի՞նչ ա: Եթե մարդն ասում ա՝ մենք քիչ ենք բայց հայ ենք, դրա ասելիքն էն ա, որ մենք քիչ ենք, բայց հայ ենք, եթե ասում ա՝ մելամաղձոտ լճակդ իմ, քեզ հետ ըլլանք մտերիմ, դրա ասելիքն էն ա, որ մելամաղձոտ լճակդ իմ, քեզ հետ ըլլանք մտերիմ, պատուհանս մատնահարեց ու անցավ, ուրեմն պատուհանս մատնահարեց ու անցավ, մի լար լույս, մի լար, երկինքեն ինկնողը չի լար, ուրեմն հենց էդ և այլն: Ասելիք, չէ մի հոգու թրթիռ, քիչ էլ մնա կսկսեք ժանրի մասնատման ու լեզվի տրոհման մասին խոսել, վռազ-վռազ ախպեր գրողի գրքի համար նախաբան չենք գրում, փող ա կպել, շուտ տպենք լմնցավ, գնաց...
    Շին, ամբողջ հարցն էն ա, որ սևակասերներն են պնդում, որ Սևակը խորը փիլիսոփայական ա, որ ամեն մարդ չի հասկանում, որ ով քննադատում ա, ուրեմն չի հասկանում, և այլն: Իսկ ինչ վերաբերում ա ասելիքին, ապա չգիտեմ` Սովետի ժամանակ ինչպես ա էդ տերմինը սահմանվել, բայց ինձ համար ասելիքն էն ա, ինչի մասին ուզում ես գրել` ուզում ա դա հոտած նասկի լինի, թե հայրենիք: Սևակի մոտ այ էդ ուզելը չեմ տեսնում: Իրա մոտ որպես ուզել տպավորություն ստեղծելն եմ տեսնում: Ու էդպես ուզելով լիքը բառեր ա իրար կապում` ընթերցողի սիրած թեմաները շոշափելով, դառնում «հանճարեղ»:

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում մի գիրք են քննարկում, որը ինձ դուր չի գալիս, բոլորը ոգևորված խոսում են, քննարկում, հիացմունք արտահայտում, իսկ ինձ դուր չի գալիս: Հիմա պատկերացրու ես մտնեմ էդ թեման ու հայտարարեմ, թե ապուշ գիրք է սա, ինչ-որ հիմնավորումներ բերեմ բան, ասեմ սենց ապուշ գիրք ես կարդացած չկամ, էս ինչ հիմարություն ա, և այլն: Ինձ չե՞ն ասի. ապուշը դու ես, ռադ էղի ստեղից, կասեն ու ճիշտ կանեն, որովհետև նույնն ա, թե ասեմ էս ինչ ապուշ ճաշակ ունեք դուք, էս ով եք դուք: Հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում: Ես շատ-շատ իրավունք ունեմ ասելու, թե էս, էս բաներն ինձ դուր չեն գալիս, բայց ոչ երբեք՝ էս ինչ ապուշության ա: Քո կարծիքով Սևակը լավ գրող չէ, շատ բարի, բայց դա չի նշանակում, որ Սևակը լավ գրող չէ: Երկու օրինակ ես բերել (քիչ են բայց հայ ենք, և քո անունը), երկուսին էլ պատասխանել եմ, բավարարված ես, թե՞ ոչ:
    Արէա, քեզ ո՞վ ա խանգարում: Թե գիրքը կարդացել ես, մտի, քննադատի: Թե չես կարդացել, այ էդ դեպքում կասեմ` ի՞նչ գործ ունես էնտեղ: Ես Սևակ կարդացել եմ (ի դեպ, ավելի շատ, քան բազմաթիվ էնպիսի մարդիկ, որոնք պնդում են, թե Սևակն իրենց սիրած գրողն է, բայց մի տող էլ չեն հիշում Սևակից), ինձ իրավունք եմ վերապահում կարծիքս արտահայտել: Հիշեցնեմ, որ էս թեման ակտիվացավ այն ժամանակ, երբ սկսնակ գրողին խորհուրդ տրվեց Սևակ կարդալ, իսկ ես խորհուրդ տվեցի նման բան ոչ մի դեպքում չանել:

    Ի դեպ, հիշեցնեմ, որ սա սևակասերների թեման չէ:

    Երկու օրինակներիս էլ ոչ բավարար պատասխաններ ես տվել: Բայց ես շատ օրինակներ ունեմ, արխային: Սրանց ո՞նց կպատասխանես.

    Նորից չեն սիրում, սիրում են կրկին

    Մի ազգ մեռավ, բայց չմահացավ

    (սրանք մտավոր զապասներն են, որ առաջինն եմ օգտագործում բանավիճելիս: հեչ մի մտածիր, արդեն էնքան ինձ հունից հանեցիք, որ մոտակա օրերին հատ-հատ բոլոր ձեր սիրելի գործերը կվերլուծեմ)

    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    StrangeLittleGirl ջան,էստեղ հարցերի հարցը քո բարձր ճաշակը չի:Ոչ էլ Սևակի մասին ունեցածդ վատ պատկերացումն է խնդիրների խնդիրը:Ճաշակին ընկեր չկա:Ես էլ Տերյանի համար չեմ խենթանում ու դրանից ոչ Տերյանի քունը կփախներ կենդանության օրոք,ոչ էլ առավելևս` Սևակինը:Ցանկացած ինձ հետաքրքրող թեմա աշխատում եմ հնարավորությանս սահմաններում կարդալ ամենասկզբից:"Սևակ. հանճար թե՞ գրչակ "թեմայի վերնագրի տակ ինչ պոեզիայի հոգեբանափիլիսոփայագունաճաշակային վերլուծություն քննարկեմ?:Քո բառերը չեն,գիտեմ,բայց լավ շախով էս վերնագրի տակ "դամ ես պահում" ու հենց դրա հետ ,մեղմ ասած ,համամիտ չեմ:
    Մինա, պատմական տեղեկություններ հատուկ քեզ համար: Այս թեման սկզբում գոյություն չի ունեցել, քննարկումը ծավալվել է Պարույր Սևակ թեմայում: Հետո Ակումբի ադմին Արտգեոն դրանք համարել է թեմայից դուրս քննարկումներ, առանձնացրել է և իր նախաձեռնությամբ էդ վերնագիրը դրել, որ քեզ էդքան հուզում է: Ի դեպ, նշեմ նաև, որ Արտգեո գրականության հետ առանձնապես կապ չունի:
    Համամիտ չես, գրի, թե ինչու համամիտ չես, ոչ թե վերամբարձ գրառումներ արա:


    Nimra, շնորհակալ եմ բացատրության համար:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.06.2012, 03:19:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիագնոզ ըստ ստեղծագործության
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 11.09.2014, 21:21
  2. Վահե Ավետյան. Անկախ վերլուծություն
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.07.2012, 04:40
  3. Վերլուծություն
    Հեղինակ՝ yerevakluram, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.05.2009, 13:38
  4. Մի ստեղծագործության պատմություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:29
  5. Փնտրում եմ Սևակի նկարը
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.03.2008, 03:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •