User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Ապրիլի 1… կատակի, ծիծաղի կամ խաբելու օր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ապրիլի 1… կատակի, ծիծաղի կամ խաբելու օր

    Երկու տարի առաջ խելքիս փչեց վարորդական իրավունքի տոմս հանել: Ծանոթներիս տեղեկացրել էի այդ մասին, դասընթացների համար պահանջվող գումարն էլ ձեռքիս, հայտարարություններն էի թերթում, փնտրում էի, թե ո՞ր ավտոդպրոցում համեմատաբար էժան գնով սույն գործը գլուխ կբերեմ:
    Նախորդ տարվա ապրիլի մեկն էր: Ծանոթներիցս մեկը՝ կոչենք Կարեն, զանգեց, թե .«Շուտ արա, բա դու չգիտե՞ս, որ ԴՕՕՍԱՖ- ի ավտոդպրոցում մարտի 21ից մինչև ապրիլի 1ը դիմողների համար 30 % ի զեղչ կա...»: Երեկոյան ժամը չորսն է, հիմնարկներն էլ մինչև հինգն են աշխատում: Խառնվեցի իրար, չգիտեմ՝ զանգեմ- տաքսի կանչե՞մ, շորերս հագնե՞մ, հարկավոր թղթերի կոպիաները հանեմ, մի խոսքով՝ ինձ կորցրել եմ. Զեղչը, որ մոտ 4000 ռուբլի է կազմում, զեռքիցս թռնում է...Վերջը, մի կերպ հավաքվեցի, չորս անց քսան տաքսին եկավ, նստեցի տաքսին ու...ուղեղս պայծառացավ:Տաքսին շարժվեց, որոշեցի զանգել Կարենին: Սա հեռախոսը վերցրեց ու սկսեց հռհռալ...
    Այս դեպքը չէի մոռացել: Վարորդականի դասերին մի երկու անգամ գնացի, Կարենի միջնորդությամբ տոմսը հանեցի, բայց դե կարգին քշել չէի կարողանում, ամուսինս նստում էր կողքիս, մեր թաղում խեղճի ներվերի հաշվին մի երկու շրջան գծում էի: Ամուսինս շա՜տ «շնորհակալ» էր Կարենից: Մի երկու անգամ ասաց. «Տոմսը տվել ես, արի , հետը նստի, քշել սովորեցրու»: Նա էլ թե՝« Շառներդ քաշեք, ինֆարկտ տարած մարդ եմ, թողեք մի երկու տարի էլ ապրեմ»:
    Նոր ավտո էինք առել: Բնական է, որ ինձ էդ ավտոյին մոտ գնալ չէր կարելի: Ես «07» ը կարող էի «ջարդել», էն էլ չէի քշում: Անցյալ տարվա ապրիլի մեկն էր.Բարեբախտաբար, ամուսինս գործուղման մեջ էր: Տնից զանգեցի Կարենին ու լացակումած ձայնով ասում եմ.
    -Կարեն ջան, շուտ արի –հասի, Թելմանի փողոցի վրա ավտոն խփել եմ...
    Կարենի ծնկները թուլանում են.
    -Որ՞ն ես խփե...
    -Թազա՜ն ,-կլկլացնում եմ ես:
    -Լավ, հեսա գալիս եմ, մի լաց...
    Տաս րոպե անց զանգում է.
    -Փողոցի ո՞ ր մասում ես, հասնում եմ ծերին...
    -Հենց հասնես վերջը, աջ պավառոտի վրա մի մեծ ռեկլամի շիտ կա..
    -Հա,հետո՞...
    -Վրան գրած ա՝ ապրիլի մեկդ շնորհավոր, դրա տակն եմ...
    Այս առավոտի հաշվով՝ դեռ ոչ- ոքի ենք...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.04.2010), Chilly (01.04.2010), cold skin (01.04.2010), E-la Via (01.04.2010), Minerva (01.04.2010), Rhayader (01.04.2010), Smokie (01.04.2010), SSS (01.04.2010), yerevanci (01.04.2010), Yevuk (01.04.2010), Աբելյան (01.04.2010), Երկնային (01.04.2010), Լուսաբեր (01.04.2010), Հայկօ (01.04.2010), Մանուլ (01.04.2010), Նաիրուհի (01.04.2010), Ուլուանա (01.04.2010), Ռուֆուս (01.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ապրիլի 1… կատակի, ծիծաղի կամ խաբելու օր

    Հենց նոր գոծընկերոջս հետ զանգեցինք տնօրենիս ու ասացինք,որ Իտալիայից նամակ է եկել ժամը 17:00 ին հյուրեր ունենք:Պետք է շտապ մի բան անել..Տնօրենս էլ ,թե.
    _Վայ,կոստ չունեմ,գնամ առնեմ...
    Երևի սա իմ վերջին աշխատանքային օրն է
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.04.2010), Chilly (01.04.2010), E-la Via (01.04.2010), Lílium (30.03.2014), Minerva (01.04.2010), Rhayader (01.04.2010), Smokie (21.10.2010), yerevanci (01.04.2010), Yevuk (01.04.2010), Արևածագ (01.04.2010), Երկնային (01.04.2010), Ինչուիկ (01.04.2010), Լուսիանա (01.04.2010), Հայկօ (01.04.2010), Մանուլ (01.04.2010), Նաիրուհի (08.03.2011), Ռուֆուս (01.04.2010), Ֆոտոն (01.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեկ միլիոնանոց երթ ապրիլի 8-ին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 227
    Վերջինը: 02.05.2013, 03:18
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.04.2008, 20:16
  3. Ապրիլի 7
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 10.04.2007, 15:50
  4. Շնորհավոր ապրիլի 7
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.04.2006, 21:22
  5. 10 ապրիլի
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.04.2006, 22:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •