User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Զվարճալի տեղեկություններ

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զվարճալի տեղեկություններ

    Աշխարհի 10 ամենահիմար հանցագործները

    9-րդ հորիզոնական

    Կինը ձերբակալվում է սկաուտային հավաքի ժամանակ, որում մասնակցում էր իր տղան: Մինչ կինը նայում էր, թե ինչպես է ոստիկանը ցուցադրում թմրադեղ որոնող շան աշխատանքը.... շունը այդքան տենչալի թմրադեղը գտնում է նրա պայուսակում

    8-րդ հորիզոնական

    Մի երիտասարդ հրացանով մտնում է խանութ և պահանջում ամբողջ գումարը: Այն բանից հետո, երբ ամբողջ գումարը հայտնվում է իր պայուսակի մեջ, հանցագործի աչքը ընկնում սեղանին դրված վիսկիի շշին և պահանջում է, որ վաճառողը այն ևս դնի գողոնի պայուսակի մեջ, սակայն ստանում է մերժում վաճառողը ցանակնում է համոզվել, որ գողն ունի վարորդական իրավունքներ և, որ խմիչքի չափաբաժինը թույլատրելի է նրա համար:Հանցագործը առանց երկար մտածելու նրան է տալիս իր վարորդական իրավունքները, որը մանրամասն ուսումասիրելուց հետո վաճառողը նրան այն ետ է վերադարձնում, փաթեթավորում վիսկին և բարի ճանապարհ մաղթում հանցագործին:
    Երկու ժամ անց հանցագործին բռնում են իր սեփական բնակարանում: Վաճառողը վարորդական իրավունքների վրա կարդացել էր նրա հասցեն և հաղորդել ոստիկանությանը

    7-րդ հորիզոնական

    Մի կին դիմում է ոստիկանություն հայտնելով, որ իր մեքենան գողացել են, որի մեջ է մնացել նաև բջջային հեռախոսը: Ոստիկանը իրեն չի կորցնում, զանգնում են կնոջ համարով և հայտնում, որ ինքը թերթում տված հայտարարության համաձայն է զանգում և որ իր վաղեմի երազանքն է այդ մակնիշի մեքենա ունենալը Հանդիպում են նշանակում, շարունակությունը գիտեք

    6-րդ հորիզոնական

    Մի ամերիկացի որոշում է բանկ թալանել Գնում է Bank of America և բանկի բլանկի վրա գրում՝ "Սա գողություն է, դրեք ամողջ գումարը պայուսակի մեջ" և կանգնում հերթի մեջ, սակայն նրա մեջ կասկածներ են ընկնում, բա որ ինչ որ մեկը տեսած լինի ինչ է գրել ու ոստիկանություն զանգած լինի արդեն և այդ մտային տվայտանքների մեջ դուրս է գալիս բանկից և ուղևորվում Wells Fargo Bank, որը հանդիպակաց մայթին է գտնվում: Մտնելով բանկ, մոտենում է աշխատակցուհուն և նրան ուղղում երկտողով բլանկը աշխատակցուհին հասկանալով, որ դիմացինը ինտելլեկտով առանձնակի չի փայլում , պատասխանում է, որ երկտողն ընդունել չի կարող, քանի որ այն գրված է Bank of America-ի բլանկի վրա և նա պետք է կամ արտագրի երկտողը Wells Fargo բանկի բլանկի վրա կամ վերադառնա Bank of America
    Հանցագործը, որքան էլ որ տարօրինակ է դուրս է գալիս բանկից, իսկ աշխատակցուհին զանագահարում է ոստիկանություն: 5 րոպեից հանցագործին բռնում են, և որտեղ կլիներ նա ըստ Ձեզ? Իհարկե, հակառակ մայթին գտնվող Bank of America-ի մասնաճյուղում, հերթի մեջ

    5-րդ հորիզոնական

    Մի անգլիացու մեքենա, ֆիքսվում է ավտոմատ ռադարի կողմից և արագության չարաշահման համար շուտով վարորդի հասցեյով նամակ է գալիս 40 ֆունտ շտրաֆի վերաբերյալ և նրա մեքենայի լուսանկարը: Վճարելու փոխարեն վարորդը ոստիկանություն է ուղարկում 40 ֆունտի լուսանկար: Շուտով ոստիկանությունից նոր նամակ է գալիս, կրկին լուսանկարով, բայց այս անգամ...... ձեռնաշղթաների
    Այս լուսանկարի գեղարվեստական ազդեցությունը այնքա՜ն մեծ էր, որ վարորդը 40 ֆունտ շտրաֆը վճարում է հենց նույն օրը

    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Norton: 28.03.2010, 21:56:

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2010), davidus (16.07.2010), Firegirl777 (04.04.2010), Freeman (06.08.2010), Gayl (28.03.2010), h.s. (08.04.2010), Hayazn (29.03.2010), LoK® (29.03.2010), Mark Pauler (29.03.2010), Minerva (05.04.2010), ministr (29.03.2010), Monk (29.03.2010), Moonwalker (13.07.2010), Nare-M (06.08.2010), Rammstein (29.03.2010), Sagittarius (01.04.2010), Yellow Raven (02.04.2010), Yevuk (05.04.2010), Արևածագ (28.03.2010), Գաղթական (25.04.2010), Դատարկություն (01.04.2010), Դարք (28.03.2010), Երկնային (06.08.2010), Լուսաբեր (02.04.2010), Հայկօ (28.03.2010), Մանուլ (01.04.2010), Նաիրուհի (30.07.2010), Ռուֆուս (28.03.2010)

  3. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անեկդոտներ

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհի 10 ամենահիմար հանցագործները

    շարունակելի...
    շարունակությունը

    4-րդ հորիզոնական

    ԱՄՆ, Միչիգան
    Թմրադեղեր թաքցնելու մեջ մեղադրվող Քրիստոֆեր Յանսենը դատարանում հայտարարում է, որ իրեն, իր հետախուզությունը եղել է անօրինական՝առանց օրդերի:
    Մեղադրող կողմը հայտարարում է, որ Յանսենի վերարկուն տարօրինակ կերպով փքված էր և կասկած կար, որ տակը կարող է զենք թաքնված լինի, իսկ այդ դեպքում օրդեր հարկավոր չէ
    "Հիմարությու՛ն",-ասաց Յանսենը.
    "Ես հիմա այն վերարկույով եմ ինչ խուզարկության ժամանակ, այստեղ որտե՞ղ կարելի է զենք թաքցնել":
    Այս խոսքերի վրա, նա հանում է վերարկուն և մեկնում դատավորին, որը և վերարկույի գրպանում գտավ կոկայինի փաթեթը Նիստ ընդիմջում են 5 րոպեյով, քանի որ դատավորը ծիծաղի պատճառով չէր կարողանում այն շարունակել

    3-րդ հորիզոնական

    ԱՄՆ, Օկլահոմա
    Զինված գողության մեջ մեղադրվող Դենիս Նյուտոնը հրաժարվում է իր փաստաբանից և անձամբ է պաշտպանում իր շահերը դատարանում: Պետք է նշել, որ դա նրա մոտ վատ չի ստացվում, քանի դեռ մեղադրող կողմը դատարան չի հրավիրում վկային՝ մի կնոջ, որը հանդիսանում էր թալանված խանութի մենեջերը և նա ճանաչում է մեղադրյալին:
    Զայրացած մեղադրյալը նրան մեղադրում է ստի մեջ:
    "Ափսոս ես դատարկ գլուխդ ցրիվ չտվեցի",-գոռում է նա, և ավելացնում."իհարկե, եթե այնտեղ լիենեյի"
    Դատարանին 20 րոպե պահաջվեց, որպեսզի որոշի, որ 30 տարին իսկը իր համար է

    2-րդ հորիզոնական

    ԱՄՆ, Դեթրոյթ
    Փողոցով քայլող երիտասարդի ուշադրությունն է գրավում մի խումբ ոստիկաններ, որոնք ցույց էին տալիս ոստիկանության ձեռք բերած վերջին տեխնիկայի հնարավորությունները, որոնք տեղադրվել էին պարեկային ծառայության մեքենայի մեջ: Հետաքրքրասեր երիտասարդը հետաքրքրվում է, թե ինչպես է համակարգը աշխատում, որին ի պատասխան ոստիկանը նրանից վերցնում է վարորդական իրավունքները և մի քանի տվյալներ մուտքագրում համակարգիչ: Մեկ րոպե անց երիտասարդը արդեն ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայի մեջ էր, քանզի տվյալների մուտքագրումից հետո, համակարգչի էկրանին հայտնվեց տեղեկություն, որ նա 2 տարի առաջ Միսսուրի նահանգում մասնակցել է զինված գողության

    1 հորիզոնական

    ԱՄՆ, Դեթրոյթ
    2 զինված գող մտնում են աուդիոձայնագրությունների խանութ և զենքերը թափահարելով, խուճապի մատնում խանութում գտնվողներին:
    "Ոչ-ոք չշարժվի!!!",- գոռում է գողերից մեկը, սպառնալով որ կսպանի:
    Եվ, երբ իր ընկերը շարժվում է դրամարկղի կողմը, խոստման համաձայն գնդակահարում է նրան

    Հաղթողը

    Մի ամերիկացի իր համար գնում է շատ թանկարժեք սիգարներով տուփ, այնքան թանկարժեք, որ նույնիսկ ապահովագրում է այն, այդ թվում և հրդեհից: Մինչ առաջին գումարի վիճարումը ապահովագրական ընկերությանը, սիգարները արդեն վերջացած է լինում և սույն պարոնը որոշում է դիմել ընկերությանը հայտարարելով, որ սիգարները ոչնչացել են մի շարք փոքրիկ հրդեհների հետևանքով այստեղ պետք է հիշել, որ անգլերենում կրակ և հրդեհ բառերը ամփոփված են մեկ բառի տակ fire:
    Ընկերությունը, իhարկե, հրաժարվում է գումար վճարելուց հայտարարելով, որ սիգարները օգտագործվել են ամենաբնական ճանապարհով, ուստի և վճարելու բան չկա
    Սակայն սույն պարոնը չի հանգստանում և դիմում է դատարան: Դատարանը հիմք ընդունելով այն կետը, որ սիգարները ապահովագրված են կրակից, պարտավորեցնում է ընկերությանը վճարեկ 15.000$, "այրված" սիգարների համար
    Սակայն սիգարասեր ամերիկացին երկար չի վայելում ստացած գումարները, շուտով իր իսկ վկայությունների հիման վրա դատական գործ է հարուցվում 24 անգամ ապահովագրված ապրանքը դիտավորյալ կերպով այրելու մեղադրանքով: Արդյունքում 24.000$ տուգանք և 24 ամիսվա բանտարկություն

    Հ.Գ.անեկդոտ չէր, բայց հույս ունեմ զվարճալի էր

  4. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (14.07.2010), CactuSoul (28.03.2010), Firegirl777 (04.04.2010), Freeman (06.08.2010), Gayl (28.03.2010), h.s. (08.04.2010), Hda (01.04.2010), LoK® (29.03.2010), Lord (06.08.2010), Mark Pauler (29.03.2010), Minerva (05.04.2010), ministr (29.03.2010), Monk (29.03.2010), Moonwalker (13.07.2010), Nare-M (06.08.2010), Rammer (01.04.2010), Rammstein (29.03.2010), Rhayader (01.04.2010), Sagittarius (01.04.2010), tikopx (25.07.2010), Yellow Raven (02.04.2010), Yevuk (05.04.2010), Արևածագ (01.04.2010), Գաղթական (25.04.2010), Դատարկություն (01.04.2010), Երկնային (29.03.2010), Լուսաբեր (02.04.2010), Հայկօ (28.03.2010), Նաիրուհի (30.07.2010), Ռուֆուս (28.03.2010)

  5. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զվարճալի տեղեկություններ

    Ռիկի Մարտին`I’m A Butt Pirate

    Մինչ Ամստերդամը պատրաստվում է տոնական հրավառության,Երևանում փողոցներ են դուրս գալիս հազարավոր զայրացած աղջիկներ, ովքեր 90-ականների վերջում երկրպագել են իրենց կարծիքով մաչո` երգիչ Ռիկի Մարտինին: Միլիոնավոր աղջիկների սրետրի ժամանակավոր տիրակալը երեկ իր պաշտոնական կայքում խոստովանեց, որ նա նույնասեռական է, և, որ Shake Your Bon Bon երգը երգելիս նա նկատի ուներ, ոչ թե տեսահոլովակում ցույց տված աղջիկները գրավիչ ու ախորժալից տուտուզիկները, այլ իր Մեքսիկացի զուգընկերջ հետույքը:

    Նախկինում երկրպագու, իսկ հիմա Հակամարտինյան հատուկ գնդի առաջատար Հռիփսիմեն խոստովանեց` «Նա սրիկայաբար խաբում էր մեզ այսքան տարիներ: Հույս էր տալիս, որ չի բացառվում, որ մի օր կգա Հայաստան, Քեռու փողոցի 15 շենքի մոտով անցնելիս, հանկարցակի կցանկանա բարձրանալ 4-րդ հարկ, կհանդիպի ինձ ու իսկույն իմ հետ կամուսնանա: Իսկ հիմա այս խոսքերը արդեն ֆանտաստիկա են թվում…» Մեկ այլ աղջիկ պատմեց, որ 15 տարեկան հասակում, նա ամեն երեկո համբուրում էր Ռիկի Մարտինի պաստառը քնելուց առաջ` «Ես հիմա մոլորված եմ…ինչա ստացվում…ես ուրեմն լեսբուհի ե՟մ:»

    Այս պահին խաբված հայ աղջիկները այրում են Ռիկի Մարտինի պաստառները, CD-ները, թերթերից կտրած հոդվածները, իսկ քթի ծակ ունեցողները, փնտրում են Գևորգ ձյաձյաին` այն մարդուն, ով 90-ականներին վաճառում էր աղջիկներին Ռիկիի պաստառները: Նրանք դատական հայտ են պատրաստում, որպեսզի փոխհատուցում ստանան պաստառներ վաճառող գործարարից, ով իրենց չէր տեղեկացրեկ, որ սեքս խորհրդանիշը նախընտրում է տափակ և մազոտ կրծքեր:

    Աղջիկներին միացել է նաև մեծ խումբ կարգին, ճշտով ու գաղափարով հայ տղաներ, ովքեր պատրաստվում են երգչին հրավիրել ՏԷՑ-ի կրուգ զրույցի, քանի որ ժամանակին նրանք ինքնամոռաց տժժում էին Livin’ La Vida Loca երգի տակ: «Մեզնից շատերը էդ երգը առավոտից իրգուն մաշնի մեջ քոքում էին, գնում էինք աղջիկ կպցնելու էդ երգը միացրաց, նույնիսկ մեր օջախում էինք էդ երգը միացրել, որտեղ իմ մայրը, հայրը, քուրը ու իրա երեխեքը լսում էին էդ երգը, հիմա սենց սաղի առաջ Ռիկի Մարտինը ինձ վիրավորել ա, ու մինչև իրա պատասխանը չտամ ես քուչա չեմ կարող մտնել», – բողոքեց Գնել անունով երիտասարդը: Մոտակա օրերս Ռիկի Մարիտինից տուժած քյարթուները ստեղծելու են իրենց հասարակական կազմակերպությունը, որը հույս ունի դրամաշնորհներ ստանալ միջազգային կազմակերպություններից առավելագույնս հեշտացնելու իրենց նմանների ապաքինման ընթացքը: «Եթե Ռիկի Մարտինը չգա ՏԷՑ-ի կրուգ զրույցի մենք ստիպված ենք սեփական միջոցներով տոմսի փող հավաքել և ԱՄՆ ուղարկել մեր պաշտոնական ներկայացուցիչ Մամուռիկին, ով լավագույն ձևով կբացատրի Ռիկի Մարտինին ինչը ինչից հետո է, այնուհետև լավ կցբխի նրան: Մենք նաև նախատեսում ենք նրա նույնասեռական լինելու մասին հայտնել իր հորը և իր թախամասում բնակվող մնացած տղամարդ աստղերին:»

    Իսկ հայ երգիչ Էմին Դավիդովը հայտարարեց, որ նա ոչ միայն «տենց էլ գիտեր», այլ նաև գրազ էր եկել Մայքլ Քոթանջյանի հետ, որ Ռիկի Մարտինը իր թմից է: Երգիչը պատրաստվում է իր գրազով տարած վարդագույն առջուկի անունը դնել Ռիկի:

    armcomedy.com

  6. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (04.04.2010), Ariadna (31.03.2010), CactuSoul (31.03.2010), cold skin (01.04.2010), Freeman (06.08.2010), h.s. (01.04.2010), helium (31.03.2010), Meme (02.04.2010), Minerva (05.04.2010), Miss Elegance (31.03.2010), My World My Space (31.03.2010), Nare-M (06.08.2010), Rammer (01.04.2010), Rammstein (31.03.2010), Rhayader (31.03.2010), Sagittarius (01.04.2010), VisTolog (31.03.2010), Yevuk (31.03.2010), Աբելյան (31.03.2010), Արևածագ (31.03.2010), Արևհատիկ (31.03.2010), Գաղթական (25.04.2010), Ինչուիկ (31.03.2010), Լուսաբեր (02.04.2010), Հայկօ (31.03.2010), Նաիրուհի (30.07.2010), Ուլուանա (31.03.2010), Ռուֆուս (31.03.2010), Ֆրեյա (31.03.2010)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,933
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զվարճալի տեղեկություններ

    Մոդերատորական։ Այս թեման ստեղծվել է «Անեկդոտներ» թեմայից տեղափոխված զվարճալի տեղեկություններ ներկայացնող գրառումների հիման վրա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (02.04.2010), Norton (01.04.2010)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,335
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զվարճալի տեղեկություններ

    Ճապոնացի գիտնականները կարողացել են շների գլխներին կպցրած տեսխցիկների օգնությամբ ամեն ինչ իմանալ շների կյանքի բոլոր մանրամասների մասին: Նրանք պարզել են, որ շներն իրենց կյանքի 90%-ը անցկացնում են՝ փորձելով պոկել տեսախցիկն իրենց գլխից: Մնացած 10%-ի ընթացքում նրանք փախչում են գիտնականներից, որոնք փորձում են փոխել տեսաժապավենները:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ..Ando.. (03.04.2010), Boboloz (28.04.2010), davidus (16.07.2010), Freeman (06.08.2010), Meme (02.04.2010), Minerva (02.04.2010), My World My Space (02.04.2010), Nare-M (06.08.2010), Norton (02.04.2010), Rammstein (02.04.2010), yerevanci (21.08.2010), Արևհատիկ (02.04.2010), Գաղթական (25.04.2010), Երկնային (06.08.2010), Ձայնալար (02.04.2010), Մանուլ (02.04.2010), Նաիրուհի (30.07.2010), Ուլուանա (02.04.2010), Ռեդ (02.04.2010), Ռուֆուս (02.04.2010), Ֆոտոն (05.04.2010)

  11. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,335
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զվարճալի տեղեկություններ

    Համաշխարհային նոր ռեկորդ. դալտոնիզմով տառապող Վարդանը կարողացել է հավաքել ռուբիկ-կուբիկը ընդամենը տասը վայրկյանում:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lord (06.08.2010), Minerva (05.04.2010), My World My Space (02.04.2010), Yellow Raven (02.04.2010), Գաղթական (25.04.2010), Նաիրուհի (30.07.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    28
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զվարճալի տեղեկություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաշխարհային նոր ռեկորդ. դալտոնիզմով տառապող Վարդանը կարողացել է հավաքել ռուբիկ-կուբիկը ընդամենը տասը վայրկյանում:
    Էդ էն ժամանակ ա հնարավոր, եթե էդ ռուբիկ-կուբիկն էս տեսքն ունենա՝


  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (03.04.2010), Minerva (05.04.2010), tikopx (25.07.2010), VisTolog (16.07.2010), Yellow Raven (02.04.2010), yerevanci (21.08.2010), Արծիվ (21.08.2010)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,335
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զվարճալի տեղեկություններ

    Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ ԱՄՆ-ի բնակչության մոր մեկ երրորդը հիվանդ է պարանոյայով: Այդ մարդկանց թվում է, թե նրանց անընդհատ հետևում կամ հետապնդում են:

    Ուսումնասիրության համար հիմք են ծառայել ԱՄՆ-ի բնակիչների էլեկտրոնային նամակագրության և SMS-ների մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև փողոցներում ու նրանց բնակարաններում թաքցրած տեսախցիկների տեսագրությունները:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (04.04.2010), Chuk (04.04.2010), h.s. (08.04.2010), LoK® (04.04.2010), Minerva (05.04.2010), Rammstein (26.07.2010), yerevanci (21.08.2010), Yevuk (05.04.2010), Գաղթական (25.04.2010), Մանուլ (04.04.2010), Նաիրուհի (30.07.2010), Ուլուանա (04.04.2010), Ռուֆուս (06.09.2011)

  17. #9
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեզվի տեսչությունը հայաֆիկացնում է հայտնի տարբերանշանները

    ArmComedy–ին հաջողվեց պարզել, թե ինչու՞ Հայաստանում դեռ չի բացվել առաջին ՄակԴոնալդսը, ի՞նչ փոփոխություններ են սպասում Apple համակարգիչների օգտագործողներին և մի շարք այլ հետաքրքրիր տեղեկություններ։ ՀՀ լեզվի տեսչությունը արդեն մի քանի տարի է աշխատում է հայտնի կազմակերպությունների տարբերանշանների հայաֆիկացման վրա։ Թե ինչպես են ընթանում այդ աշխատանքները մեզ պատմեց ՀՀԼՏ գլխավոր տեսուչ՝ մայոր Անատոլի Տեր–Մարկարովը։ «Այդ տարբերանշանները բոլորովին հայեցի չեն։ Դա մեզ շատ է մտահոգում` մենք փորձում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանի քաղաքացին իրեն իր սեփական երկրում օտար չզգա։ Դրա համար էլ մինչ օրս ՄակԴոնալդս չի բացվել Հայաստանում։ Մենք առաջարկեցինք մի քանի հայանպաստ փոփոխություններ, որոնք նրանք մերժեցին՝ օրինակ առաջարկեցինք Արարատ լեռը հիշեցնող մոտիվներ մտցնել, իսկ նրանք երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեցին և ասացին՝ ոչ։ Մեզ այդ շոտլանդական ՄակԴոնալդս ազգանունն էլ առանձնապես հայեցի չէր թվում, ցանկանում էինք դարձնել հային ավելի հարազատ բան՝ Սարգսյան օրինակ, սակայն զիջեցինք, բայց ամերիկյան կողմը միևնույնն է չի ցանկանում ողջամիտ համաձայնության գալ։»



    Մեր հարցին, թե ինչպես են բրենդերի ներկայացուցիչները խնդրին մոտենում, Տեր–Մարկարովը պատասխանեց՝ «Շատերը դրական են մոտենում։ Օրինակ Apple–ի ներկայացուցիչը շատ լավ էլ հասկացավ, որ այդ կծած խնձորին հայկական շունչ է պակասում և համաձայնվեց, որ ծիրանը շատ ավելի հայեցի է»։ ArmComedy–ին կապվեց Էռնեստ Մարդոյանի հետ, ով Apple խանութի տնօրենն է Երևանում ՝ «Այո, մեր աշխատակիցները 24 ժամ աշխատում են, որպեսզի հասցնեն բոլոր նոուտբուքերի վրա փակցնել ծիրանով տարբերանշանը։ Կարծում եմ մինչև սեպտեմբեր կհայաֆիկացնենք մեր ամբողջ տեսականին։»



    Իսկ ՀՀԼՏ գլխավոր տեսուչ մայոր Տեր–Մարկարովը շարունակեց` «Չենք ուզում տպավորություն ստեղծվի, որ միայն ամերիկյան բրենդերն ենք փոփոխում։ Շատ լուրջ խոսակցություն ունեցանք Աերոֆլոտի հետ, առաջարկեցինք հստակեցնել իրենց տարբերանշանը։ Անհրաժեշտ է, որ հայ ուղևորը հստակ իմանա ինչի համար է նա մեկնում Ռուսաստան։ Մեր առաջարկաց տարբերակը կարծում եմ մութ անկյուններ չի թողնում։»



    «Բացի կոմերցիոն կազմակերպություններից մենք բանակցություններ ենք վարում նաև օտար երկրների կառավարությունների հետ։ Վերջերս հանդիպեցինք Կանադայի վարչապետի հետ և առաջարկեցինք վերանայել իրենց դրոշը և թխկու տերևը փոխարինել խաղողի թփով։ Մենք չենք պահանջում, որ հենց այս պահին հայաֆիկացնեն իրենց դրոշը, սակայն առնվազն դեսպանատուն բացելիս պետք է հաշվի առնեն հայ ժողովրդի նախասիրությունները։» Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինը մեծ ոգևորությամբ ընդհունեց առաջարկը և հավելեց, որ նման հայանպաստ դրոշով արդեն մոտ ապագայում հնարավոր կդառնա պատվո հյուպատոսության upgrade-ը մինչև լիարժեք դեսպանատուն։


    Կանադայի դրոշի հայեցի տարբերակը

    «Բավականին պարզ լուծում ենք առաջարկել Google ընկերությանը։ Շատ հեշտ կլինի իրենց տարբերանշանը դարձնել հայամետ, ընդամենը մի քանի չնչին գունային փոփոխություններ մտցնելով» – պատմեց գլխավոր տեսուչը։



    «Շատ կոշտ խոսեցինք Puma ընկերության հետ։ Նախ և առաջ սպորտային հագուստը ժամանակակից հայկական տարազի ամենակարևոր տարրերից է, ուստի առավել ուշադիր և խստապահանջ պետք է լինենք հենց սպորտային հագուստ արտադրողների նկատմամբ։ Մեզ համար հասկանալի չէր ինչու հենց Puma, եթե կա շատ գեղեցիկ հայերեն «կատվառյուծ» բառը։ Երկրորդն էլ՝ բոլորովին անհասկանալի է ինչու է ցատկում տարբերանշանում պատկերված կատվառյուծը։ Ի՞նչ դրդապատճառներ նա ունի։ Որպեսզի մարդկանց բարդ իրավիճակի մեջ չգցենք, մենք առաջարկեցինք ավելացնել ավանդական քյաբաբ–խորոված–չալաղաջը, ինչի արդյունքում ակնհայտ է դառվնում կատվառյուծի ցատկի նպատակը։»



    Գլխավոր տեսուչը գտնում է, որ լեզվի տեսչությունը օգնում է բրենդերին ադապտացվել հայկական շուկային, գտնել իրենց սպառողին։ «Louis Vuitton բրենդին մենք շատ օգնեցինք։ Այդ բրենդը հիմնականում վաճառվում է Երևանի տոնավաճառներում, ուստի մենք առաջարկեցինք ընկերությանը ըմբռնումով մոտենալ հայ սպառողին։ Նոր տարբերանշանը ոչ միայն մաշտոցյան շունչ ունի, այլ նաև հուշում է սպառողին, որտեղ կարելի է ձեռք բերել այդ ապրանքը։»



    Իսկ մեր հարցին, թե ինչ հաջողություններ է արդեն գրանցել լեզվի տեսչությունը տարբերանշանների հայաֆիկացման գարծընթացում, Տեր–Մարկարովը հպարտորեն ցույց տվեց ահա այս նկարը և ասաց, որ նա դեռ շատ– շատ գործեր ունի։



    www.armcomedy.com

  18. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.07.2010), Freeman (06.08.2010), Moonwalker (13.07.2010), Nare-M (06.08.2010), Skeptic (13.07.2010), Smokie (02.07.2010), tikopx (04.07.2010), V!k (16.07.2010), yerevanci (21.08.2010), Yevuk (27.08.2010), Արծիվ (21.08.2010), Արևածագ (04.07.2010), Գաղթական (03.07.2010), Հայուհի (06.08.2010), Մանուլ (13.07.2010), Շինարար (02.07.2010), Ուլուանա (02.07.2010), Ռուֆուս (02.07.2010)

  19. #10
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,903
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ օֆֆթոփ ա, թե չէ, բայց տեղադրում եմ:

    Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը էշի վրա նստած ապարանցու հետ գործ չունի

    Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը էշերի հետ որեւէ առնչություն չունի: Այդ մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ պատասխանելով բավական ծիծաղելի մի հարցի. «Վերջերս Ապարանում մի երեխա ընկել է էշի տակ, որի վրա նստած է եղել մի ապարանցի, եւ միջին ծանրության վնասվածքներ է ստացել: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրան շտապ բուժօգնություն է ցուցաբերվել: Նման դեպքերում ի՞նչ պետք է ձեռնարկի ճանապարհային ոստիկանությունը»:

    Նորիկ Սարգսյանը, անակնկալի գալով, պատասխանել է, թե դա չի մտնում իր բաժնի լիազորությունների մեջ, նաեւ դժվարացել է պատասխանել, թե ում լիազորությունների շրջանակներում են նման միջադեպերը: «Մենք չենք տոգանում էշերի վրա նստած ապարանցիներին»,- նկատել է նա:

    Ծիծաղելի այդ հարցին հետեւել է հաջորդը. «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ձեր շարքերից «չաղ» աշխատակիցներին հեռացնելու ուղղությամբ: Քանի որ մի քանի ամիս առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դժգոհել էր, որ ոստիկանությունում հանդիպում են չափազանց գեր աշխատակիցներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում խցկվել ծառայողական մեքենայի մեջ»:

    Սպասելով, որ ծիծաղը հանդարտվի, բաժնի պետը նշել է, թե նման միջոցներ չեն ձեռնարկվելու: «Մեզ մոտ ատեստացիա արվել է, բայց այն վերաբերվել է անձի ընդհանուր զարգացվածությանը: Մենք չենք հեռացնելու մարդուն, ով ավելորդ քաշ է հավաքել»,- ասել է նա:

    NEWS.am

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (19.07.2010)

  21. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Twitter-ում գրանցվում է առաջին ռաբիսը


    ջագերը կորցնում են Twitter-ը

    Twitter–ը ունեցավ «սայթ նայող»։ Երեկ երևանյան ժամով 01։30–ին Twitter սոցիալական ցանցում գրանցվեց առաջին քյառթը։ Հիշեցնենք, որ Twitter սոցիալական ցանցը ստեղծվել էր դեռ 2006 թ., սակայն մինչև 2009թ. Հայաստանից այնտեղ գրանցում էին բացառապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և մի քանի ինտերնետամոլներ։ Մինչ դեռ ռաբիսները կենտրոնացել էին «օդնոկլասսնիկներ» կայքում։ Արդեն վերջերս նկատվեց ռաբիսների միգրացիան դեպի FaceBook սոցիալական ցանց՝ ինչը փորձագետ Արծրուն Սահակյանը բացատրեց այսպես՝ «Հասկանում եք, օդնոկլասսնիկներում եկավ մի պահ, երբ ռաբիսները աղջիկներ կպցնելուց ու բազարներ անելուց նկատեցին, որ արդեն երկրորդ«круг»–ն են անում։ Դա շատ մտահոգիչ էր նաև ռաբիս աղջիկների համար, ում փաստորեն կպցնում էին նույն տղաները։ Բնականաբար, նոր թիրախային նանարներ փնտրելով ռաբիս տղաները հայտնվեցին FaceBook–ում, որտեղ շատ աղջիկների նրանք առաջին անգամ սկսեցին կպցնել։»

    Մեզ հաջողվեց գտնել Twitter–ում գրանցված առաջին ռաբիս տղայի առաջին ծլվլոցը (tweet)։ Axjkeq, ova uzum mer het gna Aghveran 5 or kaaaayf tzhzhanq. @Hopar մականունով գրանցված երիտասարդի անունը Ռուբեն Գևորգյան էր, և մեզ հետ զրույցում նա չէր թաքցնում իր ոգևորությունը՝ «Էս սայթում դեռ նայող չկա, նենց որ էս կլնեմ էս սայթի լավ տղեն, կհետևեմ, որ ոչ մեկ ավելնորդ բան չգրի։ Բացի դրանից ինձ դզեց, որ @Hopar անունը զբաղված չէր, օրինակ օդնոյում կամ վկանտակծե–ում սաղ էդ անունն էին դրել։» Մեր հարցին, արդյոք ռաբիսները կշարունակեն միգրացիան դեպի Twitter @Hopar–ը պատասխանեց՝ «եթե գրանցվեն ու ինձ պրիզնատ գան ես դեմ չեմ, բայց էս սայթն էլ պտի մի քիչ աշխատի, որ տղեքը ձգտնեն ստեղ գրանցվել։ Ծտեղեն շատ կա ստեղ, բայց օրինակ ծաղիկներ ուղարկելու հնարավորություն չկա։ Միակ դրական կողմը էն ա, որ կարելի ա Կիմ Կարդաշյանի հետ ընկերանալ՝ ասում են ճշտով ինքն ա։»

    Իսկ Հայաստանաբնակ ջագերը, geek–երը և nerd–երը սկսել են ստեղծել մի նոր սոցիալական ցանց, որտեղ գրանցվելը հնարավոր կլինի միայն մի քանի հակառաբիսային հարցերին պատասխանելուց հետո։ Մասնավորապես՝ «Ինչպե՞ս կոտրել կայքը առանց root passwordը իմանալու», «Ո՞ր Tomb Raider–ում էր Լառան ավելի գեղեցիկ» և «Ո՞ր մոլորակից էր Չուբակկան»։

    armcomedy.com

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.08.2010), V!k (16.07.2010), VisTolog (16.07.2010), Yellow Raven (16.07.2010), Ապե Ջան (16.07.2010), Արևածագ (19.07.2010), Դարք (16.07.2010), Ժունդիայի (16.07.2010), Հայուհի (06.08.2010), Հարդ (16.07.2010), Ռուֆուս (16.07.2010)

  23. #12
    Սկսնակ անդամ Miq_stdio-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Բադրիջան Իլհամն ու ադրբեջանական ինքնության հիմնախնդիրը

    Ադրբեջանի իշխանությունները որոշել են թույլատրելի անունների ցանկ կազմել, ինչպես նաև` վերանայել ադրբեջանցիների ազգանունները: Այս որոշումները լավագույնս բացահայտում են այդ երկրի ու այնտեղ ապրող մարդկանց առջև ծառացած մարտահրավերները:

    Օրերս Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Ռասիմ Ալիղուլիևը հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարության պահանջով իրենք մշակում են անունների լուսացույց (светофор): Ըստ այդմ` 2010 թվականի վերջից Ադրբեջանում կսահմանվի կարգ, որով մարդկանց անունները կդասակարգվեն երեք խմբի:

    «Կանաչ» ցուցակում կընդգրկվեն այն անունները, որոնք «համապատասխանում են Ադրբեջանի ազգային, մշակութային և գաղափարախոսական արժեքներին» և ազատ կթույլատրվեն:

    «Դեղին» ցուցակում կընդգրկվեն անցանկալի այն անունները, որոնք «բարեհունչ չեն օտար լեզուներով»: Սրանք որոշակի սահմանափակումների կենթարկվեն:

    «Կարմիր» ցուցակում կընդգրկվեն արգելված անունները, որոնք «ադրբեջաներենով վիրավորական են հնչում» կամ կրում են «ադրբեջանցի ժողովրդի դեմ ագրեսիա իրականացրած անձինք»:

    Այս անհեթեթությունն, ըստ Ռասիմ Ալիղուլիևի, արդեն ընթացիկ տարեվերջին, Ադրբեջանում իրավական ձևակերպումներ կստանա ու կսկսի կիրառվել:

    Արդեն այսքանը միանգամայն բավարար է Ադրբեջանում իշխող անձանց հոգեկերտվածքի մասին բժշկական եզրակացություն կազմելու համար: Բայց որպեսզի առկա մտադրությունները հուշում են, որ սա շատ լուրջ մշակված քաղաքական գիծ է:

    Խոսքն այն մասին է, որ Իլհամ Ալիևի աշխատակազմում զուգահեռ մշակվում է նաև ադրբեջանցիների ազգանունները վերանայելու մասին օրինագիծ: Ըստ այդմ` նախատեսվում է ռուսականացված «և», «ով» վերջավորությունների փոխարեն պարտադրաբար կիրառել ադրբեջանական վերջավորություններ` «լի», «օղլու», «գիլ»: Բայց այս հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Քանի որ Ադրբեջանում ամենուր ինքնության որոնումների մեջ են, նշված վերջավորությունների հարցում կասկածներ կան, և այժմ քննարկվում է կիրառության մեջ միասնական նոր վերջավորություն դնելու հնարավորությունը: Օրինակ Իլհամ Ալիևի աշխատակազմի կարկառուն ներկայացուցիչ Ալի Հասանովն այն կարծիքին է, որ քանի որ ինտերնետում ադրբեջանական տիրույթը կոչվում է «ազ» (Ադրբեջան բառի առաջին վանկը), կարելի է ազգանունների միասնական վերջավորություն ընտրել հենց «ազ»-ը:

    Բնականաբար, այս դեպքում Ալի Հասանովը կդառնա Ալի Հասանազ: Իսկ եթե պարզվի, որ նրա անունը նախկինում կրել է ինչ-որ ագրեսոր, ապա նա կփոխի և օրինակի համար կընտրի վրացական Բադրի անունը` դառնալով Բադրի Հասանազ:

    Բայց սա վերջը չէ: Ադրբեջանի որոշ ինտելեկտուալ շրջանակներ առաջարկում են միասնական վերջավորություն ընտրել «ջան» բառը` «Ադրբեջան» բառի վերջին վանկը: Բարեփոխումների հեղինակ Նիզամի Ջաֆարովը այս տարբերակն ընդունելի է համարել ու խոստացել է քննարկել: Եթե ընդունվի այս տարբերակը, ապա պարոն Ջաֆարովը այդուհետ կդառնա Ջաֆարջան: Բնականաբար, Հասանովն էլ` Հասանջան:

    Հարց է ծագում` նոր պայմաններում ինչ անուն-ազգանուն պետք է կրի երկրի անփոփոխ լիդեր Իլհամ Ալիևը: Եթե օրինակ ընտրվի «ջան» տարբերակն ու «Ալի»-ն շարունակի մնալ անունների «կարմիր» ցուցակում, կնշանակի, որ Ալի Հասանովին ընդօրինակելով Ալիևը կարող է հանգիստ դառնալ Բադրիջան` Իլհամ Բադրիջան: Կարծում ենք` այս տարբերակը Ադրբեջանի ազգային, մշակութային ու գաղափարախոսական արժեքներին միանգամայն համապատասխան է և կարելի է արդեն իսկ ընգրկել «կանաչ» ցուցակում:

    panorama.am
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.07.2010, 21:29: Պատճառ: Ավելացվել է մեջբերման աղբյուրը։

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (16.07.2010), Freeman (06.08.2010), My World My Space (16.07.2010), Արևածագ (19.07.2010), Գաղթական (16.07.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Miq_stdio-ի խոսքերից Նայել գրառումը
    Բադրիջան Իլհամն ու ադրբեջանական ինքնության հիմնախնդիրը
    ...
    Մեջբերելիս ցանկալի էր աղբյուրն էլ նշել:

    Սա կարդալն էլ քեզ չէր խանգարի:

  26. #14
    Սկսնակ անդամ Miq_stdio-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    panorama.am

  27. #15
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ ֆիլմը նկարել է «Ավատար» ֆիլմի հայկական տարբերակը: Մասնագետները նշում են, որ հատուկ էֆեկտների վրա գումար չի ծախսվել: Ի դեպ նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցել Մեծամորի ատոմակայանի հարեւանությամբ:

    ---------- Ավելացվել է՝ 15:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:58 ----------

    9-րդ մասիվը որոշել է միանալ Վրաստանին

    ---------- Ավելացվել է՝ 15:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:14 ----------

    Կորեական հեռուստաընկերություններից մեկը գնել է «Որբերը» սերիալի ցուցադրման իրավունքը:

    ---------- Ավելացվել է՝ 15:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:17 ----------

    Հայաստանը Ղարաբաղից անկախություն է պահանջում:

    ---------- Ավելացվել է՝ 15:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:21 ----------

    Երգչուհի ԲՆԱԿԱՆ ՋՈՒՅՍԸ ապրելու է 300-500 տարի,
    այո ագռավները երկար են ապրում:

    ---------- Ավելացվել է՝ 15:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:25 ----------

    Հայարփի Սարուխանյան և Լենդրուշ Սողոմոնյան, Վարդանուշ Մանթառլյան և Գերասիմ Բաղչագուլյան, Մերուժան Հակոբջանյան և Հայկանդուխտ Տեր-Յուզբաշյան: Դիտեք "2 ԱՍՏՂ" -6 :

    ---------- Ավելացվել է՝ 15:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:26 ----------

    Հայաստան-Թուրքիա սահմանին բացելա

    ---------- Ավելացվել է՝ 15:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:28 ----------

    Գնեք պադզեմկայի տակից 50 հատ քյաբաբ և կստանաք նվեր` մեկ հատ փափուկ շան մորթի:

    ---------- Ավելացվել է՝ 15:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:29 ----------

    Ռուս երգիչ Բորիս Մաիսեևի տան դարպասներին գրված է ` Մուտքը հետևից:

    ---------- Ավելացվել է՝ 15:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:30 ----------

    Կոմայգու հարևանությամբ բացվել է հոլանդական դեսպանատուն: Դեսպանատան տակը կգործեն նաև առանձնասենյակներ:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.08.2010), Freeman (06.08.2010), helium (06.08.2010), Rammstein (06.08.2010), Yevuk (27.08.2010), Աթեիստ (06.08.2010), Արամ (22.08.2010), Արևածագ (06.08.2010), ՆանՍ (06.08.2010), Ռուֆուս (06.08.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ կերպարվեստի պատմությունից
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 19.12.2010, 03:14
  2. Տեղեկություններ Տանձուտ գետի վերաբերյալ
    Հեղինակ՝ Sergo13, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.04.2010, 23:16
  3. HTML. տեղեկություններ
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Վեբ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.04.2009, 19:04
  4. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  5. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •