Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես ասում եմ, թե ա՞յլ բան ես բացատրում:
Կինոյի մեջ վատ բան չկա, մանավանդ սարսափ ֆիլմերի, որոնք սիրում եմ:
Ես ուղղակի ասեցի, որ չեմ սիրում նման դրամատիկ կինոներ, երբ Դոն Իգնասիոն պետք է ամբողջ սերիալի ընթացքում Դոնյա Մարիսելլային ապացուցի իր սերը՝ հետևից «վազելով» ու եսիմ ինչեր անելով: Ինքս նման աղջկա վրա ուշադրություն էլ չեմ դարձնի, որը պետքա իրեն թանկացնի, չակերտավոր գաղտնիքներով կողպվի:
Ուրիշ բան, եթե աղջիկն իրեն այնքան թերարժան է համարում, որ ցանկանում է ձևական ինչ-որ բաներով ուշադրություն գրավել:

ՀԳ Ես ինքս իմ ցանկացած մարդու բնավորություն մեջ իմ ցանկացած փոփոխությունները կանեմ, այդ պատճառով հանգիստ եմ:
Իրենց անիմաստ թանկացնող աղջիկներից ինքս էլ խորշում եմ, բայց լինում են դեպքեր, երբ աղջիկը կարիք ունի համոզվելու տղայի սիրո անկեխծության մեջ, և ստացվում է՝ իբր «ձևեր է թափում»: Ինձ թվում էր՝ Դուք ցանկանում էիք հասկանալ աղջիկներին, ցավում եմ, որ բացատրություններս այլ անկյան տակ են հասկացվել:

Հ.Գ. Երանի Քեզ…