Իսկ հիմա պատկերացրու՝ դու ընկեր ունես, որից հետո բաժանվում ես: Ինչից հետո նա սկսում է «քյառթանալ», հետո գնում է բանակ: Բանակում, մեկ էլ տղերքը սկսում են նրան հարցնել՝ «ապեր, կարո՞ղ ա ծտի համար ունենաս, զանգենք խոսացնենք-մոսացնենք»: Նա էլ բավականաչափ կամքի ուժ չի ունենում, կամ էլ քեզանից «վառված» է լինում, կամ էլ իրար հետ ինչ-որ բան եք արել, որն այդ ժամանակ նրա համար նորմալ էր, բայց քյառթանալուց հետո քեզ իր աչքերում «վատ աղջիկների» կատեգորիան է գցում: Ու մեկ էլ քեզ սկսում են ինչ-որ անհասկանալի մարդիկ են սկսում զանգել (քուրիկ ջան, քեզ ձեր ինիստուտի մոտ տեսել եմ, հորս արև, նատուռի նենց ես դուրս եկել, ո՞նց կլնի մի հատ ծանոթանանք-մանոթանանք, ապե): Ու անընդհատ: Ու մի քանի բանակային սերունդ, որովհետև համարդ մտել է «բանակային ծտերի» արխիվներ: Ու հայաստանի տարբեր մասերում գտնվող զորամասերից: Ու զորամասերից հետո էլ: Մղձավանջ է, չէ՞: Իսկ ես մարդ գիտեմ, ում հետ այսպիսի բան պատահել է: Իսկ թե ինչպես է կատարվում ուրիշ մարդկանց նկատմամբ՝ տեսել եմ բանակում: Ինքս չեմ մասնակցել, բայց խանգարել էլ, ցավոք, չէի կարող:
Գիտես ասածդ նման էր...ինչ կանեիր եթե առավոտյան արթնանայիր ու իմանայիր ,թե մի օր ունես ապրելու..ծայրահեղացնում ես...
Իսկ հիմա պատկերացրու մի օր արթնանում ես ու տեսնում ,որ քյառթու ես ...ինչ կանես?
Վերջին խմբագրող՝ SSS: 08.04.2010, 15:30:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Էջանիշներ