Քանի որ նույն սեռի մասին քննարկումներ եղան, ես էլ գրեցի իմ կարծիքը:
Շնորհակալ եմ լավ խոսքերի համար : )
Հիմա ասեմ, թե ինչն ա վանում... Առաջինը, որ կուզեի գրել, SSS-ն ա գրել. ճկույթի երկար եղունգը: Վանում են կեղտոտ մազերն ու եղունգները: Մեկ էլ չեմ սիրում, որ եղունգները կրծում են:
Ահավոր տհաճ ա ծխախոտի հետևանքով առաջացած գարշահոտությունը: Իհարկե, խոսքս բոլոր ծխողների մասին չի, բայց մեկ-մեկ նենց դեպքեր են լինում, որ մարդու սիրտ ա խառնում: Ծանոթ տղաներից մեկը մի անգամ նստեց կողքս, քիչ էր մնում` վեր կենայի գնայի... Ուրիշ ոչ մի անգամ իր վրայից տենց հոտ չի եկել, բայց էդ մի անգամը հերիք էր, որ մեծ հակակրանք առաջանար իր նկատմամբ:
Վանում են լոպազ, չափ ու սահման չճանաչող, նեղ պահին «ընկերոջ» վրա թքած ունեցող արարածները: Որ մտածում են, թե իրենց ոչ ոք ոչ մի բան չի կարող անել, աշխարհի տերն ու տիրականն իրենք են, որովհետև «իրանց պապան պապա՜ ա» ©
Վանում են սահմանափակ մտածելակերպով տղաները:
Տանել չեմ կարողանում հակառակ սեռի մեծամիտ ու անտակտ ներկայացուցիչներին: Ուղղակի չեմ հասկանում` էդ անտակտությունը գիտակցելո՞վ են անում, թե՞ ինքնըստինքյան ա ստացվում:
Արդեն ասվել ա ոնց որ թույլ տղաների մասին: Այսինքն` որ չեն կարող իրենց պաշտպանել... Էլ ո՞ւմ են պետք:
Բամբասկոտության մասին էլ ա ասվել, բայց ես ավելի շատ չեմ սիրում, երբ աղջիկների մոտ են բամբասում:
Որ հիշեմ, էլի կասեմ...![]()





ի միջի այլոց, շատ հետաքրքիր կլիներ լսել հենց քո կարծիքը՝ բավականին գրավիչ աղջիկ, ով ոչ մի աչքի ընկնող վանող գիծ, գոնե իմ տեսանկյունից, չունի. կարծում եմ, հենց նման մարդկանց տեսանկյունն, իմ կարծիքով, տղաները պետք է առավել ուշադիր կարդան: Ի՞նչ պետք է ասի/անի տղամարդը, որ վանի քեզ: Կամ՝ արտաքինի ի՞նչ ատրիբուտիկա պետք է ունենա, որ դա քո մոտ տհաճություն առաջացնի:
:
: Իհարկե, խոսքս բոլոր ծխողների մասին չի, բայց մեկ-մեկ նենց դեպքեր են լինում, որ մարդու սիրտ ա խառնում: Ծանոթ տղաներից մեկը մի անգամ նստեց կողքս, քիչ էր մնում` վեր կենայի գնայի... Ուրիշ ոչ մի անգամ իր վրայից տենց հոտ չի եկել, բայց էդ մի անգամը հերիք էր, որ մեծ հակակրանք առաջանար իր նկատմամբ:
:
Մեջբերել
Էջանիշներ