User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 568 հատից

Թեմա: Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ

    Այս թեմայում եկեք քննարկենք առավել հաճախ հանդիպող թերությունները, որոնք մեր մոտ հակակրանք են առաջացնում հակառակ սեռի մեջ: Կսկսեմ ես:
    Պրոբլեմ համար մեկ. «Տուտուզի՜կը (c) չափի մեջ է լավ»
    Ցավոք, տուտուզի՜կների (c) հարցում մեր ազգին աստվածները տվել՝ չեն խնայել: Մասնավորապես, պասիվ կենսակերպի, սխալ սննդի ու այլ պատճառներով Հայաստանում շատ են «բողկ» (հաստատուտուզի՜կ (c) սովորական), «սոխ» (հաստատուտուզի՜կ (c) ռաստյաժկավոր) ու ծայրահեղ՝ «սխտոր» (խիստհաստատուտուզի՜կ (c) նեղաթումբան) կառուցվածքի տեր աղջիկները: Խոսքը վերաբերում է ոչ թե գիրուկներին, այլ նիհար-միհար, բայց 70-60-140 գաբարիտներով աղջիկներին: Ամենայն անկեղծությամբ, մի անգամ Կապանի ճանապարհին մի աղջիկ տեսա, նույնիսկ վախենալի էր նայելը: Տուտուզի՜կի (c) շրջագիծն, առանց չափազանցնելու, գերազանցում էր կրծքի շրջագծին մոտ երկու-երկուսուկես անգամ: Այնինչ մի փոքր ավելի առողջ ապրելակերպ վարելու դեպքում շատ հեշտ կարելի է խուսափել այս պրոբլեմից:
    Պրոբլեմ համար երկու. «Փորի վրա գրպաններ պահելու վնասները»
    Ծալքեր փորի վրա. դա սարսափելի է: Խորն ու բազմամակարդակ, ինչպես Դանթեի «Դժոխքը», քրտնախաշ ու բուրումնավետ, ինչպես Սեյթի նասկիները, կախված, ինչպես Կտուլհուի ֆհտագնները: Այնինչ նրանց հախից կարելի է գալ ընդամենը օրեկան 20 պրեսս անելով:
    Պրոբլեմ համար երեք. «Ծեղ բարձրացնելն էլ է ուժի բան»
    Երբ աղջիկները համարում են, որ իրենց պետք չի ֆիզիկապես ուժեղ լինել, դա չի նշանակում, որ նրանք պետք է ընդունակ չլինեն գոնե տաս ժիմ անել, քսան պրես, քսան կքանստում ու տաս հատ տաս վայրկյանանոց «կոբրա»: Ամեն մարդ պարտավոր է բավականաչափ մկան ունենա, որ սեփական մարմինը տանի: Չափից դուրս թույլ ու ոչ աթլետիկ աղջիկները նույնպես վանում են ինձ:
    Պրոբլեմ համար չորս. «Եվրովերանորոգում»
    Կարծում եմ, շատերն իմ հետ կհամաձայնեն, որ հայ աղջիկներից շատերը դեմքի վրա այնքան կոսմետիկա են օգտագործում, որ անհնարին է նույնիսկ մաշկի նախնական գույնն ու պիգմենտացիան պարզել: Զվարճալի արդյունք է ստացվում, երբ աղջիկը դեմքը սպիտակեցնում է տոնալ կրեմով (ատում եմ), ու ստացվում է՝ դեմքը մի գույնի է, վիզն՝ ուրիշ:
    Պրոբլեմ համար չորս. «Ինչպես վարդերը դրախտի»
    Որոշ աղջիկներ օգտագործում են այպիսի էժանագին օծանելիք ու այնպիսի սարսափելի դոզաներով, որ իմ մոտ գլխապտույտ ու սրտխառնոց է առաջացնում: Նամանավանդ վերելակներում: Աղջիկներ, պատկերացրեք՝ տղամարդու հետ լիֆտով գնաք, իսկ նա անընդհատ ծխի: Էժանագին ու չարաշահած օծանելիքը շատ ավելի սարսափելի է: Նամանավանդ այսպես կոչված «ֆերամոններով» օծանելիքները, որոնք ավելի տհաճ ու ճնշող, գլխացավ առաջացնող ազդեցություն են ունենում:

    Լավ, ես դեռ կշարունակեմ ցուցակս: Հիմա ձեր հերթն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.04.2010), Adriano (01.04.2010), Arpine (02.08.2011), Askalaf (02.04.2010), Chilly (01.04.2010), E-la Via (01.04.2010), enna (03.12.2013), h.s. (04.04.2010), Kita (31.03.2010), Leo Negri (01.04.2010), Minerva (02.04.2010), One_Way_Ticket (31.03.2010), Quyr Qery (03.12.2011), Ruby Rue (04.08.2012), SSS (01.04.2010), StrangeLittleGirl (15.07.2013), Yevuk (31.03.2010), _DEATH_ (01.04.2010), Գանգրահեր (23.11.2010), Ժունդիայի (31.03.2010), Լուսաբեր (01.04.2010), Մանուլ (31.03.2010), Մինա (02.02.2012), ՆանՍ (26.10.2011), Ռուֆուս (31.03.2010), Վոլտերա (23.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու հակառակ սեռի ներկայացուցչին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 745
    Վերջինը: 26.09.2020, 19:50
  2. Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 466
    Վերջինը: 09.07.2016, 05:30
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 22.11.2012, 19:07
  4. Հագցրեք հակառակ սեռի ներկայացուցչի Ձեր ճաշակով
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 14.10.2008, 19:51
  5. Համաձա՞յն ես, որ հակառակ սեռի հետ ավելի հեշտ է կիսվել
    Հեղինակ՝ Moon, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 35
    Վերջինը: 11.07.2008, 23:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •