Քանի որ նույն սեռի մասին քննարկումներ եղան, ես էլ գրեցի իմ կարծիքը :
Շնորհակալ եմ լավ խոսքերի համար : )
Հիմա ասեմ, թե ինչն ա վանում... Առաջինը, որ կուզեի գրել, SSS-ն ա գրել. ճկույթի երկար եղունգը: Վանում են կեղտոտ մազերն ու եղունգները: Մեկ էլ չեմ սիրում, որ եղունգները կրծում են:
Ահավոր տհաճ ա ծխախոտի հետևանքով առաջացած գարշահոտությունը : Իհարկե, խոսքս բոլոր ծխողների մասին չի, բայց մեկ-մեկ նենց դեպքեր են լինում, որ մարդու սիրտ ա խառնում: Ծանոթ տղաներից մեկը մի անգամ նստեց կողքս, քիչ էր մնում` վեր կենայի գնայի... Ուրիշ ոչ մի անգամ իր վրայից տենց հոտ չի եկել, բայց էդ մի անգամը հերիք էր, որ մեծ հակակրանք առաջանար իր նկատմամբ:
Վանում են լոպազ, չափ ու սահման չճանաչող, նեղ պահին «ընկերոջ» վրա թքած ունեցող արարածները: Որ մտածում են, թե իրենց ոչ ոք ոչ մի բան չի կարող անել, աշխարհի տերն ու տիրականն իրենք են, որովհետև «իրանց պապան պապա՜ ա» ©
Վանում են սահմանափակ մտածելակերպով տղաները:
Տանել չեմ կարողանում հակառակ սեռի մեծամիտ ու անտակտ ներկայացուցիչներին: Ուղղակի չեմ հասկանում` էդ անտակտությունը գիտակցելո՞վ են անում, թե՞ ինքնըստինքյան ա ստացվում:
Արդեն ասվել ա ոնց որ թույլ տղաների մասին: Այսինքն` որ չեն կարող իրենց պաշտպանել... Էլ ո՞ւմ են պետք:
Բամբասկոտության մասին էլ ա ասվել, բայց ես ավելի շատ չեմ սիրում, երբ աղջիկների մոտ են բամբասում :
Որ հիշեմ, էլի կասեմ...
Էջանիշներ