Չկողմնորոշվելու հարց չկա:Աղջիկը շատ լավ գիտի ինքը ինչ ա ուզում, եթե անգամ ոնց որ դուք եք ասում "ձևեր" է թափում: Գաղտնիքները չեմ բացում, թե չէ հետաքրքիր չի լինի
---------- Ավելացվել է՝ 10:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:45 ----------
Բայց այդ միֆը մեզ ձեռ է տալիս, թող էտպես էլ մնա![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Արդեն հակառակ սեռի մեջ ինձ դուր չի գալիս ձևական «գաղտնիքները» ու միայն սեփական անձի մասին մտածելը, քանի որ այդ «մտածելիքը» իրենց ձեռք է տալիս: Հնարավորա հենց էդ գաղտնինքերով եք փորձում շարունակել հակառակ սեռի հետ ընկերությունը, չնայած ես չէի շարունակի ոչ մի դեպքում, եթե չպետք է իր գեր գաղտնի զգացմունքները ասեր:
Դրանից մի քիչ էլ էգոիստությունա երևում:![]()
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Պայքարից դուրս գալու մասին մի մտածեք, այլ ուրիշ բանի. թե ոնց անես, որ ինքը էտ ձևերը թողնի ու ասեմ, որ դրան հասնելու ձև հաստատ կա )))
---------- Ավելացվել է՝ 12:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:51 ----------
Էգոիստություն չկա VisTolog ջան, ավելի շատ էտ պաշտպանողական մեխանիզմ ա, բնազդաբար ա լինում, հետո էտ բնազդն անցնում ա, ու գաղտնիք չկա, ուղղակի միշտ չի, որ աղջիկն ասում ա ինչի է էս կամ էն քայլն անում, որովհետև ճիշտ բացատրել չի լինում, մենակ ինքը իրա ներսում գիտի ճիշտը:
Հետո շատ մի ընկեք դրա հետևից, երբ դու սկսես էտ անտեսել, հավատա ինքը կասի քեզ:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
VisTolog (28.06.2010)
էտ պաշտպանողական ռեակցիաները, աննպատակ ձևեր թափելը իմ կարծիքով պետք է թողնել դեռահասության շրջանի մեջ ու առաջ գնալ, ինչ գաղտնիքների մասին է խոսքը, եթե հարցը վերաբերվում է մարդկանց, ովքեր ուղեղով բավական հասուն են ու զգացմունքներ ունեն միմյանց նկատմամբ: Հակառակը առողջ ու անկեղծ հարաբերությունների սկիզբը պետք է դնել հենց առաջին իսկ պահից, որ հետագան էլ նույն ձև լինի:
Իսկ այդ գաղտնիքներն ու ձևերը ինձ մոտ գոնե միայն մի կարծիք են ստեղծում, որ տվյալ մարդը խիստ կոմպլեքսավորված է ու վախենում է, որ այնպիսին, ինչպիսին իրականում է, կվանի ու դուր չի գա դիմացինին:
Իրոք չեմ հասկանում, ախր տղաները ևս շատ հանելուկային են… Ես չեմ հավատա, որ տղան լուրջ կմոտենա այն աղջկան, ով միանգամից կհամաձայնվի իր ընկերուհին լինել… Իրո՞ք դա տղաներին դուր կգա: Անշուշտ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց եթե աղջիկը սեթևեթելու բոլոր սահմաններն անցել է, ապա ամենայն հավանականությամբ, վստահ չէ, որ հենց այդ տղան է իր սերը, կամ էլ ստուգում է տղայի համբերությունը, ինչի առկայությունը որոշ դեպքերում առավելություն է, իսկ որոշ դեպքերում թերություն…
Եվ հենց այդ ժամանակ, սիրելի՛ տղաներ, Ձեր քայլի հերթն է… Աղջիկներին դուր է գալիս պարտվել, բայց դրա համար «հակառակորդն» իրոք պետք է համառ լինի, այ դրանով էլ կապացուցի, որ միայն Ինքն է իր սրտի տիրակալը /այստեղ չեն ներառվում, այն դեպքերը, երբ աղջիկը սիրահարված է ուրիշին, ինչ-ինճ պատճառներով տղաներից հիասթափված էտապ է ապրում, սիրահարվելու համար դեռ այդքան հասուն չէ, իրեն այլ տղայի հետ է պատկերացնում, և մի շարք նման դեպքերը/
Եթե ուշադիր կարդայիք, կնկատեիք, որ ես այստեղ ընդամենը փորձել եմ բացատրել, թե ինչու են աղջիկները երկար սեթևեթում… Իսկ կինո լինելու մեջ վատ բան կա՞, կինոն շատ անիրական ա՞/խոսքս համապատասխան ֆիլմի մասին ա, Հարի Փոթերի մասին չի/:
Կան դեպքեր, երբ սիրելի էակին հասնելու համար էլ ներկայացման ապացույցներ են պետք. եթե նա քեզ չի ճանաչում կամ չի ընկալում որպես իր սիրելի էակ, ապա բարի եղիր, համոզիր նրան հակառակում, իսկ եթե ոչինչ չանես և բողոքես, թե աղջիկները երկար են սեթևեթում և այլն, պարզ է, որ գնացքդ ուրիշ ուղևոր կնստի/խնդրում եմ գրածներս Ձեզ չվերագրել, ես խոսում եմ այն տղաների մասին, ովքեր ուզում են գրավել իրենց դուր եկած աղջկա սիրտը ու չեն պայքարում մինչև վերջ/
Իսկ ես ասում եմ, թե ա՞յլ բան ես բացատրում:
Կինոյի մեջ վատ բան չկա, մանավանդ սարսափ ֆիլմերի, որոնք սիրում եմ:
Ես ուղղակի ասեցի, որ չեմ սիրում նման դրամատիկ կինոներ, երբ Դոն Իգնասիոն պետք է ամբողջ սերիալի ընթացքում Դոնյա Մարիսելլային ապացուցի իր սերը՝ հետևից «վազելով» ու եսիմ ինչեր անելով: Ինքս նման աղջկա վրա ուշադրություն էլ չեմ դարձնի, որը պետքա իրեն թանկացնի, չակերտավոր գաղտնիքներով կողպվի:
Ուրիշ բան, եթե աղջիկն իրեն այնքան թերարժան է համարում, որ ցանկանում է ձևական ինչ-որ բաներով ուշադրություն գրավել:
ՀԳ Ես ինքս իմ ցանկացած մարդու բնավորություն մեջ իմ ցանկացած փոփոխությունները կանեմ, այդ պատճառով հանգիստ եմ:![]()
Իրենց անիմաստ թանկացնող աղջիկներից ինքս էլ խորշում եմ, բայց լինում են դեպքեր, երբ աղջիկը կարիք ունի համոզվելու տղայի սիրո անկեխծության մեջ, և ստացվում է՝ իբր «ձևեր է թափում»: Ինձ թվում էր՝ Դուք ցանկանում էիք հասկանալ աղջիկներին, ցավում եմ, որ բացատրություններս այլ անկյան տակ են հասկացվել:
Հ.Գ. Երանի Քեզ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ