User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Շերլոկ Հոլմս

    ԱՄՆ, 2009

    Ռեժիսյոր` Գայ Ռիչի
    Դերասաններ` Ռոբերտ Դաունի կրտսեր, Ջուդ Լոու, Ռեյչըլ ՄակԱդամս, Մարկ Սթրոնգ և ուրիշներ
    IMDB-ի գնահատականը` 7.6/10 (66 043 ձայն)
    Ժանրը` դետեկտիվ, էքշն, թրիլլեր, դրամա, արկածային
    Պաշտոնական սայթը` http://sherlock-holmes-movie.warnerbros.com/




    Շատերն են այս ֆիլմը համեմատում սովետական դասական «Հոլմսի» հետ, շատերն են վրդովված վեր ցատկում. «ինչպե՜ս կարելի է»: Եվ սակայն՝ Գայ Ռիչիի «Հոլմսը» նախ և առաջ պարզապես հրաշալի ֆիլմ է (առանց որևէ համեմատությունների), և երկրորդ՝ այն լրիվ ուրիշ հարթության վրա է, քան սովետական սերիալը:



    Գայ Ռիչին, անշուշտ, Գայ Ռիչի չէր լինի, եթե «հավատարիմ» էկրանավորում նկարեր՝ կուրորեն հետևելով գրական բնօրինակին: Բայց մյուս կողմից՝ նրա ստեղծած ֆիլմը ծաղրանմանակում էլ չի, ինչպես շատերն էին ենթադրում պրեմիերայից առաջ: Ռիչիի «Հոլմսը» գրքային դասական կերպարների վերաիմաստավորումն է՝ ըստ պոստմոդեռնիստական հոսանքի սկզբունքների և հենց իր՝ Գայի անկրկնելի անհատական ոճի: Բայց զգացվում է, որ նույնիսկ այս յուրօրինակ մեկնաբանությունը հագեցած է բնօրինակի նկատմամբ հարգանքով և մեծ համակրանքով է լցված Հոլմսի ու Վաթսոնի կերպարների հանդեպ (չնայած Կոնան Դոյլի ստեղծագործություններից ֆիլմում կերպարներից բացի ուրիշ ոչ մի բան չի էլ մնացել. ֆիլմի սյուժեն զրոյից է հորինված):



    Էքստրավագանտ դետեկտիվի դերը Ռիչին վստահել է Ռոբերտ Դաունի-կրտսերին, իսկ նրա լավագույն ընկերոջ ու օգնականի կերպարը մարմնավորել է Ջուդ Լոուն: Եվ չնայած՝ հանդիսատեսների մեծ մասը ի սկզբանե կասկածանքով է վերաբերվում նրանց (մի՞թե սրանք են Հոլմսն ու Վաթսոնը), չնայած Լիվանով-Սոլոմին զույգի հետ անխուսափելի համեմատություններին՝ չի կարելի չընդունել, որ ֆիլմի ամենագլխավոր արժանիքներից մեկը հենց այս դուետն է: Ընդ որում՝ Լոուն իր բեղիկներով ու կլոր գլխարկով այնքա՜ն արժանահավատ տեսք ունի, որ նրա Վաթսոնին վարժվում ես ֆիլմի առաջին իսկ կադրերից: Դաունի-կրտսերի Հոլմսին վարժվելը մի քիչ ավելի դժվար է, սակայն դրա փոխարեն՝ այն ավելի հետաքրքիր ու անսպասելի պերսոնաժ է:



    Սառնարյուն, արիստոկրատիզմով լեցուն, ինքնավստահ հետախույզի փոխարեն մեզ հրամցնում են նևրաստենիկ, կիսախենթ-կիսամոլագար մի կերպարի, ծայրահեղ աստիճանի հակահասարակական մի մարդու, ով անընդհատ ձգտում է կտրվել իրականությունից՝ փակվելով իր սենյակում (ու թաղվելով ամենաբազմապիսի հնոտիների լեռների տակ) ու իրեն նվիրելով, օրինակ, խենթ գիտափորձերին: Նա մերթ ուսումնասիրում է ջութակի ձայնի ազդեցությունը ապակյա տարայում փակված ճանճերի վրա, մերթ հետաքրքրության համար կախում է ինքն իրեն առաստաղից, մերթ էլ Վաթսոնի շնիկի վրա զանազան դեղեր ու անէսթետիկներ է փորձարկում: Անհանգիստ աչքերը, թափթփված արտաքինն ու գզգզված մազերը ամբողջացնում են Հոլմսի այս նոր կերպարը:



    Ի դեպ՝ ֆիլմում անչափ հետաքրքիր կերպով է ներկայացված Հոլմսի սերը ջութակի հանդեպ: Ռիչիի Շերլոկ Հոլմսը պարզապես մատներով ծնգծնգացնում է ջութակի լարերը՝ քաոսային հնչյուններ քամելով գործիքից. հին ու բարի Անգլիան հիշեցնող ոչ մի նոստալգիկ մեղեդի այս ֆիլմում չկա: Դե, մեր մեջ ասած, այստեղ «հին ու բարի Անգլիա» էլ չկա. Գայ Ռիչին Լոնդոնը ցույց է տվել որպես տարբեր թափթփուկների, գողերի, ավազակների ու մարդասպանների հավաքատեղի, ինչպես նաև՝ սև մոգության հետ խաղացող քաղաքական ավանտյուրիստների թատերաբեմ:



    Բնականաբար՝ այս ամենը չէր կարող ազդեցություն չունենալ ֆիլմի ժանրի վրա: Դասական անգլիական դետեկտիվի տարրեր այստեղ գրեթե չկան (դանդաղ, ոչ մի լուրջ բան չխոստացող սկիզբ, ինտրիգի անշտապ զարգացում, լավ քողարկված չարագործներ, որոնք սկզբում անմեղ ու բարի մարդիկ են թվում…): Փոխարենը շատ են կռիվներն ու կրակոցները, հոլիվուդյան բլոկբաստերների ոգով էքշն-տեսարանները, զուտ գայռիչիական յուրահատուկ հումորը (հնարավորության դեպքում անպայման նայեք անգլերեն լեզվով) և խճճված լավ-սթորին (ասենք՝ այստեղ նույնպես Ռիչին, քմծիծաղը դեմքին, «խաբում» է հանդիսատեսին ու չի արդարացնում նրանց ակնկալիքները՝ ձախողելով երկար սպասված համբույրը լոնդոնյան գեղեցիկ պանորամայի ֆոնի վրայի):



    Այսպիսով՝ նոր «Շերլոկը» վառ ու օրիգինալ ֆիլմ է, բայց, անշուշտ, ճաշակին ընկեր չկա. hնարավոր է, որ այն ձեզ դուր չգա: Ինչ ինչ, բայց Գայ Ռիչիի ֆիլմերը երբեք էլ լայն մասսաների համար նախատեսված չեն եղել: Ավելին՝ այս կինոնկարը կարող է հիասթափեցնել Ռիչիի ստեղծագործության անգամ ամենամոլի երկրպագուներին, ովքեր պաշտում են «Մեծ խաղադրույքը» և «Խաղաթղթեր, փողեր և երկու հրացանափողը»: «Շերլոկ Հոլմսում» ռեժիսյորը հրաժարվել է ֆիլմի սյուժեն գույնզգույն խճանկարի նման կտոր-կտոր հավաքելու իր յուրահատուկ ոճից: Այստեղ բացակայում է այն կիսաաբսուրդ-կիսագլխապատառ մթնոլորտը, որը հիացնում է վերոհիշյալ երկու կինոնկարներում, ինչպես նաև «Ռոքնռոլլերում»: Ճիշտն ասած՝ «Շերլոկ Հոլմսը» շատ ավելի հոլիվուդային է ստացվել, քան Գայ Ռիչիի մյուս բոլոր ֆիլմերը (չնայած ֆիլմի գործողության վայրին ու էքսցենտրիկությանը): Եվ այնուամենայնիվ՝ վստահաբար կարելի է ասել, որ «Շերլոկ Հոլմսը» Գայ Ռիչիի երկրորդ լուրջ հաջողությունն է Մադոննայից բաժանվելուց հետո:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (01.04.2010), Ariadna (31.03.2010), Chuk (31.03.2010), davidus (31.03.2010), Elmo (02.04.2010), h.s. (03.04.2010), helium (31.03.2010), Kita (31.03.2010), Leo Negri (31.03.2010), masivec (05.04.2010), Minerva (05.04.2010), Norton (31.03.2010), Sagittarius (31.03.2010), Ապե Ջան (31.03.2010), Ռեդ (01.04.2010), Սերխիո (02.04.2010)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Դուրս շատ ա եկել այս ֆիլմը, կյանքում չէի մտածի, որ Հոլմսին կարելի է այսպես ներկայացնել՝ ամերիկյան ձեռագրով անգլիական հումոր, չեմ իմանում ում ոնց, բայց իմ դուրը եկել է այդ մոտեցումը
    Դերասաներն էլ լրիվ իրանց արդահարացնում են, ԻՄՀՕ

  4. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս շատ ա եկել այս ֆիլմը, կյանքում չէի մտածի, որ Հոլմսին կարելի է այսպես ներկայացնել՝ ամերիկյան ձեռագրով անգլիական հումոր, չեմ իմանում ում ոնց, բայց իմ դուրը եկել է այդ մոտեցումը
    Դերասաներն էլ լրիվ իրանց արդահարացնում են, ԻՄՀՕ
    Ինքս դեռ չեմ դիտել, բայց կարդալով Էքսլերի կարծիքը և հետո էլ լսելով ընկերոջս հասկացա, որ նույն հաջողությամբ ֆիլմը կարող էր կոչվել «Լոռեցի Սաքոն», մեկ ա ոչ մի կապ անվան հետ չունի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (13.04.2010)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Ֆիլմը դասական իմաստով դեդեկտիվ չի: Որքան որ հիշեցի Արթուր Կոնան Դոյլի գործերը, գիրքը դրանցից որևէ մեկի էկրանավորումը կամ սինթեզն էլ չի: Ու չնայած սրան նայվում է մեծ հետաքրքրությամբ, իմ գնահատմամբ՝ հիանալի ֆիլմ է:

    Ինչ վերաբերվում է Հոլմսի կերպարին, ապա ես չգիտեմ, թե Հոլմսին ով ոնց է պատկերացնում, բայց ըստ իս գրքի կերպարին ամենամոտը հենց սա է (մինչ այժմ տեսածս տարբերակներից): Ու ընդհանրապես իսկապես հրաշալի կերպար է ստեղծվել Հոլմսի՝ այդ էքսցենտրիկ մարդու համար: Ֆիլմը բացի ամեն ինչից շատ սիրուն է նկարահանված: Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.03.2010), Kita (31.03.2010), Leo Negri (31.03.2010), Rammer (31.03.2010), Sagittarius (31.03.2010), Հայկօ (31.03.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Փայլուն ֆիլմա: Քոնան Դոյլական ատմոսֆերան պահպանվածա անթերի` Լիվանովական Հոլմսի սիրահարներին խորհուրդ կտամ Քոնան Դոյլի մոտ մի հատ փորփրել նայել, թե քանի տարեկան էր Հոլմսը Վաթսոնի հետ հանդիպման պահին, ինչ հաճախությամբ էր կոկաին օգտագործում, ինչ հաճախությամբ էր գնում բոքս կպնում, ինչքան լավ գիտեր մարտարվեստ ու հենց ինչ մարտարվեստ էր դա, ինչ հոբբիներ ուներ ու էլի ահագին նման բաներ, իսկ սովետական Վաթսոնի սիրահարներին մի պահ հարց տալ, արդյոք սովետական փափլիկ Վաթսոնը իրոք նմանա Աֆգան անցած վետերանի:
    Ֆիլմում ահագին դուր էկավ մարտական դրվագների խորեոգրաֆիան - ուղղակի փայլունա: Երաժշտությունը սպանումա: Լորդ Բլեքվուդը նենցա վառում, որ ակամա ուզում ես, որ հաղթի: Իսկ դե սյուժեն` ինձ թվումա Քոնան Դոյլին նոր սյուժեն դուր կգար:
    Ի դեպ, ֆիլմը վատ չէր լինի նայել անգլերենով` ռուս թարգմանիչները զուտ անգլիական կատակների մեծ մասը չեն կարողացել թարգմանել:


    ովքեր պաշտում են «Մեծ խաղադրույքը»
    Թարգմանվածա զարհուրելի սխալ` ռուս թարգմանիչները երբեմն զարմացնում են պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ: Snatch բառը, նամանավանդ անգլիական գողական ժարգոնով, լրիվ ուրիշ բանա նշանակում:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 31.03.2010, 14:40:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (31.03.2010)

  10. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Վերևի գրածը օբյեկտիվության հավակնություններ ուներ. սուբյեկտիվորեն՝ էս կինոն ինձ ահավոր շատ դուր ա եկել, բոլոր առումներով շատ որակյալ կինո ա: Էսթետիկական հարցերի, գեղարվեստական կողմի, բնագրին հավատարմության, դերասանների ընտրության մասին կարելի ա երկար խոսել, ճաշակին ընկեր չկա, բայց որ որակյալ ա՝ փաստ ա: Տաղանդավոր թիմի ստեղծած թանկ ու շատ հղկված նախագիծ ա:

    Հոլմսի կերպարի մասին վերևում գրված կարծիքների հետ լրիվ համաձայն եմ. Ռոբերտ Դաունի կրտսերը շատ ավելի Հոլմս ա, քան թե Լիվանովը: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ որպես պուճուր ժամանակ Շերլոկ Հոլմսի մասին գրված ամեն ինչ կռծած ու երազում Բեյքեր-սթրիթը տեսած մարդ :

    Անհամբերագույնս սպասում եմ Մորիարտիի հայտնվելուն :
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.03.2010), Kita (31.03.2010), Leo Negri (31.03.2010), Minerva (05.04.2010), Sagittarius (31.03.2010)

  12. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս դեռ չեմ դիտել, բայց կարդալով Էքսլերի կարծիքը և հետո էլ լսելով ընկերոջս հասկացա, որ նույն հաջողությամբ ֆիլմը կարող էր կոչվել «Լոռեցի Սաքոն», մեկ ա ոչ մի կապ անվան հետ չունի։
    Չէ-էհ : Հոլմս ձյան՝ ընդեղ դրած: Եթե, մանավանդ, գրքերը կարդացել ես, ամեն ինչ ահավոր հարազատ ու ծանոթ ա լինում. էդքան ասում են, բայց ոնց որ համարյա բառ առ բառ ծաղկաքաղ լինի տարբեր պատմվածքներից ու վիպակներից: Դեդուկտիվ մեթոդ, լաբիրինթոս բնակարան, ջութակ, Բեյքեր-սթրիթ, հանցագործ Լոնդոն, Թեմզա, լորդեր, ոստիկաններ, ճոռոմ գաղտնիքներ, Վաթսոն, վեցկրականի ատրճանակ, կերպարանափոխություններ... Գայ Ռիչիից ավելի լոնդոնցի չլինենք, էլի : Իրանից ավելի համապատասխանող ռեժիսյոր էս կինոյի համար դժվար ա գտնելը: Ես քանի գնում համոզվում եմ, որ էդ մարդը ուղղակի ի վիճակի չի վատ կինո նկարելու: Ընդ որում՝ ավելի ու ավելի լավ ա նկարում: Գագաթնակետը, իհարկե, հլը որ «Ռևոլվերն» ա, բայց «Հոլմսն» էլ ա նույն շարքից:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.03.2010), Kita (31.03.2010), Leo Negri (31.03.2010)

  14. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմը դասական իմաստով դեդեկտիվ չի: Որքան որ հիշեցի Արթուր Կոնան Դոյլի գործերը, գիրքը դրանցից որևէ մեկի էկրանավորումը կամ սինթեզն էլ չի: Ու չնայած սրան նայվում է մեծ հետաքրքրությամբ, իմ գնահատմամբ՝ հիանալի ֆիլմ է:

    Ինչ վերաբերվում է Հոլմսի կերպարին, ապա ես չգիտեմ, թե Հոլմսին ով ոնց է պատկերացնում, բայց ըստ իս գրքի կերպարին ամենամոտը հենց սա է (մինչ այժմ տեսածս տարբերակներից): Ու ընդհանրապես իսկապես հրաշալի կերպար է ստեղծվել Հոլմսի՝ այդ էքսցենտրիկ մարդու համար: Ֆիլմը բացի ամեն ինչից շատ սիրուն է նկարահանված: Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել:
    Լավ, ամեն ինչ պարզ ա, ավելի տեղեկացված մարդկանց գրառումները կարդալով, ինձ պարզ դարձավ, որ ինձ մոտ արմատավորված էին Հոլմսի մասին սխալ պատկերացումներ,
    կյանքումս Հոլմսի գրեքերից որևէ մեկը չեմ կարդացել, բայց չգիտեմ ինչի մոտս այնպիսի պատկերացում էր, որ Հոլմսը գորշ «չոպռնի» անգլիացի ա

    Դե եթե տենց հրաշալի կերպար ա, ուրեմն շուտ պետք է սխալս ուղղեմ և կարդամ

  15. #9
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Գնացինք, նայեցինք Ոնց դուրս եկավ, հատկապես Վատսոնի կերպարը Ջուդ Լոի կատարմամբ, լավն էր էլի, Վատսոնը մոտս երբեք տենց չի պատկերացվել))
    Ու կարևորը, երևի Գայ Րիչի կինոների գլխավոր մասերից մեկը` երաժշտությունը, մի տեսակ Բռեգվիչյան, ման գամ, քաշեմ
    Մի խոսքով նայեք, շատ հավեսն էր)))
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (31.03.2010)

  17. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Արյաաաա՜, ո՜նց էի մոռացել երաժշտությունը...

    Հանս Ցիմմերն ա կոմպոզիտորը. էս մարդը տաղանդ ա: Վայելեք .

    Hans Zimmer - I Never Woke up in Handcuffs Before

    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (01.04.2010)

  19. #11
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արյաաաա՜, ո՜նց էի մոռացել երաժշտությունը...

    Հանս Ցիմմերն ա կոմպոզիտորը. էս մարդը տաղանդ ա: Վայելեք .

    Hans Zimmer - I Never Woke up in Handcuffs Before

    Որ ասում եմ Արտակարգ

    Հ.Գ. ՄԻ բան չասեմ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  20. #12
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Բա հլը էս կռվի տեսարանը: Նենց թունդա, կինոթատրոնում քիչ էր մնում վեր թռնեի /լինքով գնացեք յութուբի վրա, ստեղ չի բացում/:



    2009 թվին հանած կինոներից մենակ մեկում եմ ավելի գեղեցիկ խորեոգրաֆիա տեսել, էն էլ կինոն չինական էր, իրանք սովոր են սիրուն կռիվներ հանել:

    Կռվի սկզբում հնչող իռլանդական երգը էսա



    Ֆիլմին սիրահարվելու համար մենակ էս երգը հերիք կլիներ, ով գիտի:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 01.04.2010, 00:57:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (01.04.2010)

  22. #13
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Միշտ նկատել էի թեմայի վերնագիրը , բայց չէի կարդում , բայց երեկ կարդացի , այսինքն չկարդացի , հասա մինչև այտեղ, ուր գրված էր` Գայ Ռիչի... ու քանի որ ես <<Կառտի, ձենգի , դվա ստվալա>> ու <<Բալշոյ Կուշի>> ամենամոլի երկրպագուներից եմ (Բրեդ Փիթը վերջինում իսպալնյատ ա անում) , միանգամից դեպի մոտական վարձույթը գնացի, քանի չէին փակվել...
    Տպավորությունը ցնցող էր , սիրեցի ես էս կինոն

    Հ.Գ.
    Ես ու Անին մի 3 անգամ համոզվում էինք, որ Էնդի Գարսիյան ա մոգի դերասանը , բայց հետո հետ համոզվում ...Վերջնական կարծիք` ինքը չի

  23. #14
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Վերջնական կարծիք` ինքը չի
    Ինքը չի: Մարք Սթրոնգնա, Գայ Րիչիի Րոքնրոլլայում փայլուն խաղումա Արչիի դերը:

    Բրեդ Փիթը վերջինում իսպալնյատ ա անում
    Ասում են խաղալույա Հոլմսի երկրորդ մասում: Մորիարթիի դերը:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (03.04.2010), Սերխիո (02.04.2010)

  25. #15
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը չի: Մարք Սթրոնգնա, Գայ Րիչիի Րոքնրոլլայում փայլուն խաղումա Արչիի դերը: :
    կարողա ետ դերում ակնոցներ ա կրում ,ու քիլլեր ա ?



    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են խաղալույա Հոլմսի երկրորդ մասում: Մորիարթիի դերը:
    Զգացվում էր , որ շարունակելի ա,իսկ Բրեդին չէի ուզենա բացասական դերում տենայի , մի քիչ իրան չի սազում...

    Հ.Գ.
    Հոլմսի կերպարը մի քիչ նման էր Կարիբյան ծովահենների Ջեկ Վարաբեյի կերպարին... Ցինիկ, խիզախ, արկածախնդիր, հնարամիտ...

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (03.04.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շերլոք Հոլմս
    Հեղինակ՝ Ափրիկյան, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 03.07.2017, 15:11
  2. 3D Max 2009
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.06.2015, 00:33
  3. Ձմեռ պապ 2009
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.12.2009, 01:23
  4. 28.10.2009
    Հեղինակ՝ Deluxe, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2009, 01:02
  5. Եվրատեսիլ 2009
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 15.01.2009, 04:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •