Ճիշտն ասած, թեման սկզբից մինչև վերջ չեմ կարդացել, մենակ Ուլուանայի այսպես ասած պաշտոնական հարցազրույցն եմ կարդացել, Հայկօյի ծավալուն հարցը, պատասխանդ չեմ կարդացել, գուցե կրկնվում եմ, բայց խնդրում եմ ասա ինձ. հեչ մտածե՞լ ես, որ այն ամենը ինչ անում ես, ինչը ճիշտ ես համարում, ինչին հավատում ես, կարող ա սխալ դուրս գա, որ ասենք էն գործով չես զբաղվում, ինչով հարկավոր էր զբաղվել, որ էն չես գրում, ինչ հարկավոր էր, որ էն չես երգում կամ նկարում, ինչ հարկավոր էր, օրինակի համար էլի, որ էն բաներին չես հավատում, էն բաներին չես կարևորություն տալիս, ինչին պետք է հավատալ, ինչը իրականում կարևոր է և այլն: Ու եթե մի օր գիտակցես, որ այն ամենը, ինչ արել ես, ինչ կարծել ես, ինչ կարևորել ես ու ինչին հավատացել ես, սխալ է, ի՞նչ կանես: Հարցս չի նշանակում, որ ես կարծում եմ, թե այն ամենը, ինչ արել ես, ինչ կարծել ես, ինչ կարևորել ես ու ինչին հավատացել ես, սխալ է, ուղղակի ինքս շատ եմ դրա մասին մտածում, իմ պատասխանը չեմ ասում, որովհետև քո հարցազրույցն է, և հետաքրքիր է Չակ Պալանիկ և Գաբրիել Գարսիա Մարկես թարգմանած մարդու կարծիքը, ու մենակ խնդրում եմ՝ կամ կոնկրետ հարցիս պատասխանիր կամ հրաժարվիր պատասխանից, առանց իմ խավար ուղեղի համար անհասկանալի սոփեստությունների![]()
Էջանիշներ