Երազելը՝ չեմ երազի, բայց կարևորը դա չի: Կարևորն էն ա, թե դու ինչու՞ փորձեցիր չապացուցված ենթադրության վրա հիմնվելով ուրիշին ներքև իջեցնել: Իսկ փորձեցի՞ր. թե՞ չէ: Եթե մաքուր լինելը լավ բան ա (իսկ դա լավ բան ա), ինչու՞ պիտի երազեմ ուրիշի չափ, ոչ թե իմ հնարավորությունների մաքսիմումով մաքուր լինելու մասին: Եթե ուրիշը ցածր ա, դու բա՞րձր ես: Դու ուրիշների կարիքը ունե՞ս՝ քեզ բարձր զգալու համար: Ինչ-որ մեկի հետ համեմատ ե՞ս բարձր լինում, թե՞ բացարձակ բարձրություն էլ կա: Ո՞նց կարող ես գործ չունենալ մանիֆեստացիայի հետ, երբ յուրաքանչյուր մանիֆեստացիայի տակ ինչ-որ բան ասելու, ցույց տալու գաղափարն ա: Եթե շատ գործ չունես, ինչու՞ ես Միկի Մաուսին ընտրել, ոչ թե փողկապը: Ինչու՞ ես գրել «հասարակական ինքնահաստատում», ոչ թե «հասարակական կարծիք»: Նկատիր՝ հարցը ոչ թե էդ երևույթների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին էր, այլ քո վերաբերմունքի մասին: Ու մի վերջին հարց էլ. եթե հիմնականում շփվեիր երկար մազերով-մորուքներով մարդկանց հետ, կոստյում կհագնեիր ու կսափրվեի՞ր:
Թե՞ ամեն չափահաս մարդ ինքն իր համար, անշուշտ, պատասխանատու է, բայց պատասխանատվության օբյեկտները կարող են նաև մեկից ավելին լինել: «Բնական ձևով» ասվածը ֆատալիզմ ա՞, թե՞ չէ: Եթե ասում ես, որ «մինչև փոխվի», նշանակում ա՞, որ, ամեն դեպքում, սպասում ես էդ փոփոխություններին կամ համոզված ես, որ կլինեն: Փոխում ե՞ս, թե՞ փոխվում ա:
Աստված ոչ մի անգամ չեմ տեսել, չգիտեմ, ճիշտն ասած: Մենակ «ես» ե՞ս հազարից մեկ ասում, թե՞ «հա» ու «չէ» էլ: Եսասիրությունը ինչ-որ բանի հաշվին ա՞ լինում, թե՞ ինչ-որ բանի փոխարեն: Թե՞ հանուն ինչ-որ բանի կամ ինչ-որ բանի ինադու: Լինում ա՞, թե՞ չի լինում: Դու, քո կարծիքով, եսասեր ե՞ս, եսակենտրո՞ն, ինքնասե՞ր, ինքնամեծա՞ր, թե դրանցից ոչ մեկը: Արդյո՞ք այդ պատճառաբանությունդ նշանակում է, որ դու ընդունում ես, որ ամեն երկրորդ նախադասությունում «ես» ես ասում, ու նույնիսկ փորձում ես բացատրել դա, թե՞ ուղղակի «Ճոճիր ինձը» ունիվերսալ ստեղծագործություն է: Ավելորդ համեստություն լինում ա, ու բավականին հաճախ. իսկ ավելորդ անհամեստությու՞ն:
Էջանիշներ