Հեսա ամառը գաս՝ սպանելու եմ
1. Ինչից ես ամենաշատը վախենում?
Ամենաշատը վախենում եմ ինձ ավելորդ զգալուց մարդկանց մեջ, ովքեր ինձ համար կարևոր են: Ոչ թե ուշադրության կենտրոնից դուրս, այլ հենց ավելորդ:
2. Որնա սիրածդ ալկոհոլային խմիչքը?
Մուգ «Գինեսս»՝ գարեջրերից, «Կասիլյերո Դել Դիաբլո» չոր՝ գինիներից, «Ջեկ Դենիելս»՝ վիսկիներից, «Հավանա Քլաբ» մուգ՝ ռոմերից:
3. Ինչ որ բան արած կաս, որ մինչև հիմա քեզ ներած չլինես ու հաշտված չլինես հետևանքների հետ?
Որևէ բանի համար չափսոսալն իմ համար կենսափիլիսոփայություն է:
4. Որնա ամենամեծ ներկա ի կատար չածված ցանկությունը?
«Ջիբսոն ԼեսՊոլ Ստուդիո» կիթառ, «Մարշալ Ջեքհամմեր» դիստ, 21 դյույմանոց «Մարշալ» լամպային վինտաժ կոմբիկ:
5. Որ փիլիսոփաներն են շատը ազդել ներկա հայացքներիդ վրա? Իրանց միջից ամենաշատը ում ես սիրում ու ինչու?
Այս բոլոր մարդկանց ես դիտարկում եմ որպես փիլիսոփաներ, ովքեր իմ վրա խիստ մեծ ազդեցություն են ունեցել. Ալիստեր Կրոուլի, Թիմոթի Լիրի, Անտոն ԼաՎեյ, Լաո Ցզի, Ջեֆֆ «Դյուդ» Լեբովսկի, Ջիմ Մորրիսոն, Չարլի Մենսոն, Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրեյդ, Օլդսոն Հաքսլի: Ու էլի կան: Ամենաշատը սիրում եմ Կրոուլիին: Ինչու՞: Ինքդ գիտեսմեծ ընդհանրություններ՝ ընդհուպ մինչև ճաշակի մեջ ընդհանրությունների, խիստ կրոնական մանկություն, ինչի շնորհիվ նրա փիլիսոփայությունն ավելի, քան հոգեհարազատ էր ինձ: Բացի դրանից՝ նրանից ավելի ոգեշնչյալ ու տաղանդավոր մարդիկ շատ քիչ են:
6. Երբևէ ուզեցել ես ստրուկ ունենաս? Ինչու?
Ես տնական կենդանիներին հեշտ եմ կապվում, երբ սատկում են, շատ եմ տխրում
Իսկ եթե լուրջ, ես ստրկությանն ու Լինկոլնի աբոլիցիոնիստներին հավասարաչափ վատ եմ վերաբերվում: Ժամանակին նույնիսկ այընտրանքային տարբերակներ էի մշակել, ինչպես կարելի էր աստիճանաբար ստրուկների վիճակը լավացնելով, նրանց կրթություն տալով, նրանց համար աշխատավարձ սահմանելով, սեփական հող գնելուն զուգահեռ ազատություն պարգևելով շատ ավելի լավ արդյունքի հասնել:
7. Որ դարաշրջանի մարդ ես? Որտեղ քեզ կզգաիր ինչպես տանը?
Դվապարա յուգայի Հնդկաստանում: Հավանաբար կամ բրահման-ասկետ կլինեի, կամ պանդիտ: Նախաքրիստոնեական Ուելսում, որտեղ ես բարդ կլինեի: Արթուր թագավորի արքունիքում ես Մերլինի աշակերտը կլինեի:
8. Ինչ պայմաններում կարաս մարդ սպանես?
Եթե տղամարդու կողմից ֆիզիկական կամ սեռական բռնություն տեսնեմ կնոջ նկատմամբ:
9. Եթե հնարավորություն լիներ, նուդիստների լողափ կգնաիր? Դրական պատասխանի դեպքում` մի անգամ, թե հաճախ?
Անընդհատ![]()
Էջանիշներ