Վաղ առավոտյան երկու ուժգին պայթյուններ են հնչել Մոսկվայի «Լյուբյանկա» եւ «Պարկ Կուլտուրի» մետրոների կայարաններում:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7 անց 56 Մոսկվայի «Լյուբյանկա»կայարանում: Պայթուցիկը տեղադրված է եղել գնացքի երկրորդ վագոնում եւ գործել է այն պահին, երբ գնացքը կանգ է առել «Լյուբյանկա»-ում: Տուժել են թե' վագոնում, թե' կառամատույցում գտնվող մարդիկ: Նախնական տվյալներով զոհվել է 23, վիրավորվել 18 մարդ:
Մեկ ժամ հետո` 8 անց 40 տեղի է ունեցել նաեւ երկրորդ պայթյունը` Մոսկվայի «Պարկ Կուլտուրի» մետրոկայարանում:
Նախնական տվյալներով այստեղ զոհվել է 14, վիրավորվել 7 մարդ: Ներկայում սահմանափակված է մետրոյի աշխատանքը:
Ահաբեկչության զոհերի թիվը ճշտվում է։ Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության և փրկարար ծառայությունների մեքենաներ, ընթանում է հետաքննություն պարզելու համար ահաբեկչության մանրամասները: Արդեն պարզվել է պայթուցիկների տեսակն ու ուժգնությունը` 2 կգ տրոտիլին համարժեք: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով, պայթուցիկը գործի են դրել երկու ահաբեկիչ մահապարտներ: Պայթյունների առիթով հարուցվել է քրեական գործ:
Նախնական տվյալներով տուժածներից մեկը ազգությամբ հայ 18-ամյա երիտասարդ է` Համիկ Մարտիրոսյան:
Էջանիշներ