User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանական ճգն

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2010
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանական ճգն

    Այսօր ամեն տեղ լսում ենք ճգնաժամ և ապրում այն:Ինձ հետաքրքիր է իմանալ ձեր տարբերակը: Ի՞նչպես է այն ներթափանցում մեր ներաշխարհը և ի՞նչպիսին է նրա դրսևորումը:Հոգեբանական ճգնաժամը դրական,թե բացասական հետևանք կարող է ունենալ:
    Վերջին խմբագրող՝ Hajeli: 29.03.2010, 01:38:

  2. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Մեջբերում Hajeli-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ամեն տեղ լսում ենք ճգնաժամ և ապրում այն:Ինձ հետաքրքիր է իմանալ ձեր տարբերակը: Ի՞նչպես է այն ներթափանցում մեր ներաշխարհը և ի՞նչպիսին է նրա դրսևորումը:Հոգեբանական ճգնաժամը դրական,թե բացասական հետևանք կարող է ունենալ:
    դատող մարու համար պետք է դրական լինի, քանի որ ըստ էության խորհելու և շտկումներ անելու հնարավորություն ա տալիս: Իսկ եթե դեպրեսիոն երևույթներին կուլ գանաք ու վերմակը գլուխներիս քաշած պառկենք, մյուս անգամը կարա լինի Հոգեբանական ՎԵՐՋ.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  3. #3
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2010
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Իսկ ձեր կարծիքօվ, ինչպե՞ս է այն դրսևորվում: Մարդը ե՞րբ է հասկանում,որ ինքը գտնվում է հոգեբանական ճգնաժամի մեջ:

  4. #4
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Մեջբերում Hajeli-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ձեր կարծիքօվ, ինչպե՞ս է այն դրսևորվում: Մարդը ե՞րբ է հասկանում,որ ինքը գտնվում է հոգեբանական ճգնաժամի մեջ:
    Երբ հայտնվում են արտաքին կամ ներքին խոչնդոտներ, որոնք նա դժվարանում է հաղթահարել: Երբ ունի որոշակի պահանջմունքներ, որոնք չի կարողանում բավարարել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. #5
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Երբ մարդ հեռանում է ինքն իրենից դա համարում եմ հոգեբանական ճգնաժամ: Երբ սկսում ես ավելի շատ հաշվի առնել հասարակության կարծիքը, և մի կողմ դնել քո իսկական դեմքը, երբ կարծես հոգիդ բաժանված լինի երկու մասի: Մի կողմից իրեն է ուզում ցույց տալ իսկական էությունդ, իսկ մյուս կողմից հասարակությունը դնում է իր պատկերացումներով ձևավորված քո եսը: եվ այդ ժամ առաջանում է խորը ճգնաժամ, որ ի վերջո հանգեցնում է հոգեկան խանգարումների: Այդ իսկ պատճառով մարդ պետք է միշտ ձգտի իր էությանը, եթե նույնիս դու կեղտոտ, անամոթ արարած ես, սակյն ես կարշում եմ մարդ վատը չի ծնվում շրջապատնա փոխում իրեն: Մեկ է վաղ թե ուշ ինչքան էլ դու քեզ խափած լինես, իսկական էությունը, ուշադիր եղեք նույինիս ես չեմ ասում քանզի եսը հենց նույն շինծու հասարակության կողմից ձևավորված ինչ-որ բան է քո մեջ,զգացնել է տալու իրեն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (30.03.2010)

  7. #6
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Էնքան շատ են խոսում ճգնաժամի մասին, որ այսօր նույնիսկ մեր տատիկներն ու պապիկներն էլ են էդ ,,անտեր" ճգնաժամից խոսում: Խոսում են բոլորը, ովքեր հասկանում թե չեն հասկանում դրանից... Մի անգամ էլ ինձ հարց տվեցին, թե. ,,էդ ճգնաժամը ի՞նչ ա բալա ջան, կարդացած մարդ ես, կարող ա իմանաս...": Ես մասնագիտությամբ տնտեսագետ չեմ ու ճիշտն ասած այդքան էլ խորը ու ճշգրիտ չեմ հասկանում թե ի՞նչ է վերջ ի վերջո իրենից ներկայացնում այդ ճգնաժամ կոչվածը, ինչո՞ւ է ըստ Մարքսի՝,զարգացող կապիտալիստական հասարակարգի համար այն անխուսափելի, և ինչո՞ւ է, որ ըստ մեր հայ գործարարների լճացումը՝, որը հենց այդ ճգնաժամի արդյունքն է, էժանության փոխարեն՝ թանկացում բերում... Բայց քանի որ հարց տվողները այդքան էլ գրագետ չէին, համարձակվեցի պատասխանել. ,,Աշխարհը զարգանում է: Զարգանում ու փոխվում են թե արտադրական միջոցները, թե արտադրահարաբերությունները:Բարձրանում է մարդկանց ապրելու սոցիալական մակարդակը, բարելավվում են սոցիալական պայմանները: Եթե երեկ ավտոմեքենան ճոխություն էր, ապա այսօր այն արդեն անհրաժեշտ փոխադրամիջոց է: Բնականաբար՝, եթե երեկ դրա պահանջարկը ընդամենը հազարն էր, ապա այսօր արդեն պետք է տասհազար: Այստեղ ավելանում է նաև հարստանալ ցանկացողների թիվը : Հարուստների ախորժակը բաց է ընկնում և սկսվում է մրցավազքը: Ով կարող է ավելի շուտ, ավելի լավ, ավելի շատ արտադրել այդ ավտոմեքենան...Հույս ունենալով, որ ինքը պետք է ավելի ճարպիկ գտնվի, և ինքը պետք է կարողանա բավարարել գոյություն ունեցող պահանջարկի զգալի մասը: Եվ այս ճանապարհին ոմանք իրենց ոտքերը իրենց վերմակից ավելին են մեկնում: Մինջև հասկանում են , արդեն ուշ է: Եվ ստացվում է, որ ծախսվել են հսկայական միջոցներ, արտադրելու համար մի բան, որը ոչ մեկի պետք չէ:" Կամ պետք չէ այնքան, ինչքան արտադրվել է:Արդյունքում՝, տուժվում են վարկատու կազմակերպությունները, բանկերը, մեծ ընկերությունները: Ժողովուրդը տուժում է անուղղակի, կրճատվում են աշխատատեղերը: Սա ամենն է, որ պետք է իմանա ոչ մասնագետ մարդը ճգնաժամից, ավելին պետք չէ: Ինչո՞ւ ավելորդ ծանրաբեռնենք մեր առանց այդ էլ ծանրաբեռնված ուղեղները:
    Իսկ հիմա հոգեբանական ճգնաժամի մասին: Եթե օգտագործենք վերը տրված բանաձևը, փոխելով մեծությունները՝ կստացվի հետևյալը.
    Հասարակությունը մինչ այդ ապրել է ընդառաջվելով առողջ մեծամասնության կողմից ընդունված նորմերով ու սովորույթներով, ունենալով իրենց հատուկ արժեքային համակարգը: Հասարակությունը զարգացել է: Փոխվել են մարդկային հարաբերությունները, փոխվել է մարդկանց մտածողոթյունը: Հին արժեքային համակարգը չի բավարարում կարգավորելու նոր հարաբերությունները: Պետք են նոր արժեքներ, պետք են ընդառաջող ավելի հարմար նորմեր, թեզիսներ: Եվ հասարակությունը բնազդաբար զգալով այդ պակասը, սկսում է փնտրել ճանապարհներ, փորձել միջոցներ: Ինչպե՞ս առանց ավելորդ տատանումների, առանց զգալի ,,ժաժքերի" կատարել այդ անցումը: Վերցնել հնից պետքը, զարգացնել այն, հարմարեցնել այն և այլն... Բայց այստեղ էլ, ինչպես վերում, երբեմն կատարվում են անհեռանկար քայլեր: Չհիմնելով նորը, կործանում են հինը: Կամ ստեղծվում են նորմեր, որոնց ընդունումն ու ընկալումը տվյալ հասարակության կողմից առյժմ դեռ անհնար է: Հենց այստեղ էլ մենք բախվում ենք հասարակության հոգեբանական ճգնաժամին: Երբ հայտնի չէ, թե ի՞նչն է առաջնորդում հասարակությունը և դեպի ո՞ւր: Ինչպիսի՞ բարոյահոգեբանական սկղբունքներ ու նորմեր են գործում այդ հասարակության ներսում...Չգիտեմ թե որքանով ինձ հաջողվեց ճիշտ շարադրել մտքերս, բայց եթե կան անհասկանալի բաներ, կարող ենք նորից վերադառնալ...
    Բայց կասեմ, որ այստեղ խնդիրը շատ ավելի բարդ է, երբ խոսքը վերաբերվում է անհատի հոգեբանական ճգնաժամին: Այ սա արդեն ըստ ինձ շատ ավելի լուրջ քննարկման առարկա է: Քանզի ինքը՝, անհատը, մարդը, նրա ներքնաշխարհը շատ ավելի բարդ վերլուծության կարիքն ունեն: Հոգեբանական ճգնաժամը անհատի համար շատ հաճախ այն է, որը դառնում է ինքնակործանման, ինքնախոշտանգման, ինչպես նաև հենց ինքնասպանության պատճառ: Ի՞նչը կարող է մարդուն հասցնել այդ վիճակին. Ցավոք այստեղ արդեն ճանապարհները կարող են լինել ամենատարբերը: Մարդ կարող է այդ վիճակին հասնել՝, իր անձի համար, հոգեբանական տեսանկյունից վերցրած, արժեքային համակարգը կազմող, ամեն մի մասնիկի կորստի, նրա խեղման, ծաղրի ենթարկման պատճառով: Պարզ օրինակ. երբ մարդը անառարկելիորեն ընդունում է, որ սերը պետք է լինի միակը, և որ առանց նրա ապրելն անիմաստ է, ապա անպատասխան սերը, կամ ընտրյալի դավաճանությունը արդեն բավարար է, որ նա ապրի հոգեբանական ճգնաժամ: Իհարկե կան շատ ավելի բարդ ու անելանելի վիճակներ, որոնք այսօր մեզանից շատ-շատերին կանգնեցրել են այդ ճգնաժամի առաջ: Երկրում տիրող համընդհանուր անպատժելիությունը, զոռբայությունը, օրեցօր նոր թափ ու շունչ առնող ագահությունն ու ընչաքաղցությունը մեզանից շատերին է կանգնացրել այդ ճգնաժամի առաջ ու ստիպում է կորցնել հավատը, որ երբևիցե ինչ որ բան կփոխվի: Եվ այդ ճգնաժամն է, որ անընդհատ գոռում է մեր ականջին, որ մենք սխալ ենք ապրել, սխալ դաստիրակություն ենք ստացել, որ սուտ խոսելն ու կեղծավոր լինելը այդքան էլ վատ բաներ չեն, ինչու՞ մենք դա չենք սովորել: Ինչո՞ւ չենք սովորել առանց կարմրելու ստել: Հաճախ այդ ստոր ճգնաժամը ստիպում է, որ բարկանաս ծնողներիդ ու քեզ կյանքի ուսուցիչ հանդիսացող այլ հեղինակությունների վրա, լուրջ մեղադրելով նրանց, որ իրենք են մեղավոր մեր այս անզորության համար, որ բոլորովին էլ պետք չէր մեզ այսպես դաստիրակել...
    Սա էլ մեր ճգնաժամի վերաբերյալ... Բայց ընդունված է ասել. ,,դուխդ մի գցի, լավ է լինելու": Սողալու համար ծնվածը թրչել չի կարող...,
    Իսկ մենք հո լավ գիտենք, որ թրչելու համար մարդուն թևեր պետք չեն...
    Ամենայն բարիք...
    Վերջին խմբագրող՝ KiLa: 31.03.2010, 18:23:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.04.2010), Արևածագ (31.03.2010)

  9. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2010
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Շատ հետաքրքիր և բովանդակալից ներկայացրել եք հոգեբանական ճգնաժամը:Ինչ եք կարծում, հոգեբանական ճգնաժամը ի՞նչ դրական հետևանք կարող է ունենալ:

  10. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Մեջբերում Hajeli-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր և բովանդակալից ներկայացրել եք հոգեբանական ճգնաժամը:Ինչ եք կարծում, հոգեբանական ճգնաժամը ի՞նչ դրական հետևանք կարող է ունենալ:
    Ըստ իս, ոչ մի դրական հետևանք էլ չունի: Չարյաց փոքրագույնը գաստրիտ վաստակելն է: Մեր ցանկությունները մեր տառապանքների աղբյուրն են: Երբ վարժեցնում ես քեզ «ոչինչ չցանկանալու» մեջ, ցանկությունների իրագործելիության անհնարինությունից եկող հոգեբանական ճգնաժամն էլ թուլանում է: Ճիշտ է, կյանքը վերածվում է «կենդանու» գոյության, բայց ինքնաձաղկման ճիրաններում քրքրվելուց ավելի լավ է: «Սերը կանցնի, բայց ոչինչ, Կյանքն էլ կանցնի, այդ որ ոչինչ ու ոչի'նչ...»:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (01.04.2010)

  12. #9
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Կասեյի, որ շատ ավելի դրական կլիներ, որ այն չլիներ: Բայց քանի որ՝, դրա ՝, մեր քննարկած երեք տիպերն էլ անխուսափելի են, և այսպես թե այնպես տեղի են ունենում, ուրեմն շատ տրամաբանական է ձեր մտահղացումը՝, նրա դրական կողմերի մասին մտածելու, քննարկելու, և գտնելու (եթե իհարկե դրանք կան): Եվ ինչ խոսք եթե կան, փորձենք քաղել հնարավոր օգուտը: Այստեղ եթե կարող է լինել որևէ դրական բան, ապա դա այն է, որ երբ վերջանում է ամեն մի հնար ծնվում է ճարը...Մյուս կողմից՝ ապաքինված սիրտը արդեն գալիք ցավը հեշտ է տանում...Իսկ եթե նորից զուգահեռներ անցկացնենք՝, կապիտալի, հասարակության և անհատի ճգնաժամերի միջև, փորձենք նորից օգտվել կապիտալի չոր ու դաժան բանաձևից, ապա կարելի է ասել, որ տեղի կունենա զտում... Ուշ թե շուտ, կստեղծվի նոր արժեքային համակարգ, կհաստատի իրեն ու մենք կթևակոխենք զարգացման նոր փուլ: Դաժան է, բայց փաստ, որ այս անցման ժամանակ կուլ են գնալու ավելի թույլ արտադրական ընկերությունները, ամուր հիմքերից ու էթնիկ կապերից զուրկ հասարակական արժեքային համակարգերը, և թույլ, հոգեկան ցնցումների ոչ պատրաստ անհատները: Դաշտը կմնա ուժեղներին... Սա իհարկե իմ կարծիքն է: Դաժան է, բայց փաստ…
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  13. #10
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, ոչ մի դրական հետևանք էլ չունի: Չարյաց փոքրագույնը գաստրիտ վաստակելն է: Մեր ցանկությունները մեր տառապանքների աղբյուրն են: Երբ վարժեցնում ես քեզ «ոչինչ չցանկանալու» մեջ, ցանկությունների իրագործելիության անհնարինությունից եկող հոգեբանական ճգնաժամն էլ թուլանում է: Ճիշտ է, կյանքը վերածվում է «կենդանու» գոյության, բայց ինքնաձաղկման ճիրաններում քրքրվելուց ավելի լավ է: «Սերը կանցնի, բայց ոչինչ, Կյանքն էլ կանցնի, այդ որ ոչինչ ու ոչի'նչ...»:
    Միակ դրականը, երեւի թե հոգեբանական ճգնաժամերի շնորհիվ « կոփվելն» է, ավելի ես դիմացկուն դառնում հետագա հոգեբանական սպասվելիք ճգնաժամերի դեմ՝ իհարկե եթե բավարար ուժեր են մնում դիմակայելու:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (01.04.2010)

  15. #11
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ դրականը, երեւի թե հոգեբանական ճգնաժամերի շնորհիվ « կոփվելն» է, ավելի ես դիմացկուն դառնում հետագա հոգեբանական սպասվելիք ճգնաժամերի դեմ՝ իհարկե եթե բավարար ուժեր են մնում դիմակայելու:
    Դիմացկու՞ն...Չգիտեմ: Երևի զգուշավոր՝ «տառապանքս փորձ ունի» կարգախոսով: Ուղղակի՝ երբ Մյունհաուզենի նման, ինքդ քո մազերից բռնած, քեզ ու ձիուդ քաշում- հանում ես ճգնաժամի «ճահճից», հաջորդ անգամ արդեն այնքա՜ն զգույշ ես՝ նորից այդ նույն ճահճում չթաղվելու համար:

  16. #12
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիմացկու՞ն...Չգիտեմ: Երևի զգուշավոր՝ «տառապանքս փորձ ունի» կարգախոսով: Ուղղակի՝ երբ Մյունհաուզենի նման, ինքդ քո մազերից բռնած, քեզ ու ձիուդ քաշում- հանում ես ճգնաժամի «ճահճից», հաջորդ անգամ արդեն այնքա՜ն զգույշ ես՝ նորից այդ նույն ճահճում չթաղվելու համար:
    Միշտ չի որ կարողանում ես զգուշավորություն ցուցաբերես ու երբ « հարվածի» տակ ես ընկնում միակ ելքը մնում ա « կոփվածությունդ» ի ցույց դնես:

    ի դեպ համաձայն եմ... զգուշավորությունը ամենալավ ուղեկից են.

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (01.04.2010)

  18. #13
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Ես հոգեբանական ճգնաժամ եմ համարում էն դեպքը, երբ մարդ չի կարողանում սթափ նայել իրականությանը:

    Օրինակ՝ 2 օր առաջ 13 տարեկան մի աղջիկ երեխա իրեն շենքի տանիքից քցել ա: Ըստ տվյալների աղջիկը նամակ ա թողել, որում գրված է, որ իր այս քայլի պատճառը անպատասխան սերն է:
    Այ սա ես համարում եմ հոգեբանական ճգնաժամ:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  19. #14
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Հոգեբանական ճգնաժամ բոլորն էլ ունենում են, ըստ իս դա անհրաժեշտ է անհատի կայացման ու զարգացման համար: Հետո էլ, «Ինչ ինձ չի սպանում, ուժեղացնում է» սկզբունքով, հոգեբանական ճգնաժամ ապրած մարդը ավելի ուժեղ է դառնում միանշանակ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (01.04.2010), Արևածագ (01.04.2010), Դեկադա (01.04.2010)

  21. #15
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք հասկանում հոգեբանական ճգնաժամ ասելով: Ինչպե՞ս եք պատկերացնում հոգեբանակա

    Ժողովուրդ ջան եթե խոսքը տարիքային ճգնաժամի մասին է, ապա Chillyին ճիշտ ասեց, բնականոն զարգացման համար դրանք անհրաժեշտ են… Գրականության մեջ առանձնացնում են հիմնական տարիքային ճգնաժամերի հետևյալերը՝ նորածնության շրջան, 1 տարեկանի, 3 տարեկանի, 7 տարեկանի և դեռահասունության շրջանի:/չնայած հիմա զարգացումը ավելի վաղ է կատարվում/ Սրանք ամենակարևորներն են, շատ հոգեբաններ էլի տարբեր տարիքում համարում են, որ կան ճգնաժամեր… Յուրաքանչյուր տարիքային ճգնաժամ ունի իր առանձնահատկություններն ու դրսևորումները: Հիմանակնում այն բեկունային շրջան է, երբ մարդ չի կարուղանում կողմնորոշվել և հնարավորությունները ռեալիզացնելու անկարողություն է զգում: Ճգնաժամն ավարտվում է հոգեկանում նորագոյացության առաջացմամբ: Եթե որևէ տարիքային ճգնաժամ մարդ լավ չի անցնում, ապա մյուս տարիքային փուլում այն ավելի ուժեղ է արտահայտվում: Ես էսպես եմ պատկերացնում, որ ճգնաժամը քաոտիկ վիճակ է, որից հետո ծնվում է ներդաշնակությունը
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (01.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  3. Հոգեբանական խաղեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 18.02.2012, 19:50
  4. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36
  5. Ի՞նչ եք հասկանում աշխարհի վերջ ասելով
    Հեղինակ՝ chiburgen, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 28.05.2008, 22:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •