User Tag List

Էջ 1 40-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 592 հատից

Թեմա: Խաղային նորություններ

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խաղային նորություններ

    Այս թեմայում կփորձեմ ակումբային խաղասեր հասարակությանը ներկայացնել խաղերի աշխարհի ամենաթարմ նորությունները:


    Ճիշտն ասած՝ մի քիչ տատանվել եմ՝ մտածելով՝ թեման փա՞կ պիտի լինի, թե՞ բաց, և ընտրել եմ բաց տարբերակը: Այս թեմայում բոլոր մեկնաբանությունները, հավելումները, կարծիքները և դիտողությունները ողջունելի և ընդունելի են, եթե միայն ըստ թեմայի են և չեն հակասում Ակումբի կանոնադրությանը:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (28.03.2010), Sagittarius (28.03.2010), Դատարկություն (28.03.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    CD Projekt-ը պաշտոնապես հայտարարել է «The Witcher 2: Assassins of Kings» RPG-ի մասին

    CD Projekt ընկերությունը հայտարարել է The Witcher հայտնի դերային խաղի շարունակության մասին, ինչպես նաև մի քիչ ներկայացրել է խաղի մարտական համակարգի առանձնահատկությունները: Ըստ Ադամ Կիչինսկու՝ ընկերության տնօրենի խոսքերի՝ այս նոր նախագծում խաղացողը շատ ավելի լայն տակտիկական հնարավորություններ կունենա: Նա նշել է, որ ուրախ է ներկայացնելու համար մի խաղ, որի վրա ստեղծողների թիմը արդեն երկուսուկես տարի է, ինչ աշխատում է: Նա ավելացրել է, որ The Witcher-ի շարունակության հեղինակները ձգտել են ավելի զարգացնել նախորդ խաղի ուժեղ կողմերը:



    Խաղի հեղինակները մանրամասնությունների մասին չեն խոսում, սակայն խոստանում են, որ իրենց նախագիծը շատ որակյալ ու հիշվող խաղ է լինելու, որը դուր կգա RPG ժանրի բոլոր սիրահարներին: Մենք նույնպես հակված ենք հավատալու դրան. չէ՞ որ CD Projekt-ի մասնագետների թիմը առաջին Witcher-ի ժամանակներից հետո գրեթե չի փոխվել:



    Խաղը նախատեսված է թողարկել 2011-ի առաջին քառորդում: Հեղինակները «The Witcher 2: Assassins of Kings»-ի հիմնական պլատֆորմ համարում են PC-ն, սակայն չեն բացառում, որ խաղը հետագայում կարող է տեղափոխվել նաև կոնսոլային աշխարհ:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Pherion (28.03.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ Pherion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2010
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Իսկ ինչ պարամետրեր ա ունենալու???

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Valve-ը որոշել է Half-Life-ի շարունակության մեջ վախեցնել խաղացողներին

    Valve ընկերության ղեկավար Գեյբ Նյուելլը (Gabe Newell) երկար լռելուց հետո առաջին անգամ անդրադարձել է Half-Life շարքի շարունակությանը՝ մի հարցազրույցի ժամանակ նշելով, որ իր թիմը որոշել է խաղը շատ ավելի էմոցիոնալ ու վախեցնող դարձնել:



    «Մենք կարծում ենք, որ պարզապես կրկնելով նախորդ խաղերում իրականացվածը (նույնիսկ եթե դրանք շատ մեծ հաջողություն են ունեցել)՝ անհնար է հաջողության հասնել: Այն, ինչ առաջ շատ մեծ ազդեցություն էր ունենում խաղացողի վրա, այսօր ուղղակի այլևս չի աշխատի»:

    «Ինձ թվում է՝ մենք արդեն չափազանց շատ ենք հեռացել խաղացողին վախեցնելու գաղափարից, և հիմա մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Վստահաբար կարելի է ասել, որ նոր խաղը կվախեցնի գեյմերին և կլինի, այսպես ասած, էմոցիոնալ ներկապնակ»:

    Այն հարցին, թե ինչից են վախենում Half-Life-ի երկրպագուները, Գեյբ Նյուելլը պատասխանել է. «Իրենց երեխաների մահվանից»: Մռայլ է, մռայլ. ոչ մի բան չես կարող ասել:

    Ինչպես երևում է՝ խաղացողի վրա էմոցիոնալ ազդեցության թեման վերջերս քանի գնում ավելի շատ է տարածվում:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (24.06.2010)

  8. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Մեջբերում Pherion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ պարամետրեր ա ունենալու???
    Դեռ ոչ մի բան պարզ չէ, կարծես թե: Խաղը դուրս կգա, կիմանանք :
    DIXI
    carpe noctem

  9. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Մաֆիոզ խաղեր. ամառը թեժ է լինելու

    2K Games-ը հայտարարել է, որ Mafia II-ը կթողարկվի օգոստոսի 24-ին՝ ԱՄՆ-ում և օգոստոսի 27-ին՝ Եվորպայում: Խաղը ստեղծվում է PC-ի, PS3-ի և Xbox 360-ի համար:



    Խաղը մշակում է 2K Czech-ը: Mafia II-ը մի իսկական դրամա է լինելու, որի գործողությունները տեղի են ունենալու քառասուն-հիսունականների հանցագործ Ամերիկայում:



    Առաջին «Մաֆիան» բոլոր առումներով հաջողված խաղ էր: Խաղը ստեղծողները կարողացել էին հրաշալի կերպով համատեղել open-world խաղաոճն ու հետաքրքիր, կլանիչ սյուժեն:



    Այստեղ կարող եք կարդալ Mafia II-ի մանրամասն պրևյուն: Նյութը անգլերեն է:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Legolas (02.04.2010), Ռեդ (28.03.2010)

  11. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Splinter Cell: Conviction-ի լաունչ-տրեյլերը

    Ubisoft-ը հրապարակել է իր նոր լրտեսական խաղի լաունչ-տրեյլերը: Խաղի Xbox 360 տարբերակը ԱՄՆ-ում վաճառքում կհայտնվի այս տարվա ապրիլի 12-ին, իսկ Միացյալ Թագավորությունում՝ ապրիլի 16-ին:



    Splinter Cell: Conviction-ի համակարգչային տարբերակի ռելիզը տեղի կունենա 2010-ի ապրիլի 30-ին:
    DIXI
    carpe noctem

  12. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    The Witcher 2. խաղը ստեղծողների օրագիրը

    CD Projekt-ը հրապարակել է հաջորդ Witcher-ի մասին պատմող իր նոր վիդեո օրագիրը: Խաղը մշակողները պատմում են խաղի ստեղծման պատմության մասին, ներկայացնում են խաղի գրաֆիկական փոփոխությունները, խոսում են մարտական համակարգում կատարված փոփոխությունների մասին և ընդհանրապես՝ ոսկու լեռներ են խոստանում RPG-ների բոլոր երկրպագուներին: Մենք հակված ենք հավատալու նրանց. չէ՞ որ առաջին Witcher-ը վերջին տարիների լավագույն RPG-նախագիծն էր, եթե ոչ՝ ամենալավը: Խաղի սիրահարներին (և ոչ միայն նրանց) խորհուրդ ենք տալիս անպայման դիտել օրագիրը, առնվազն լավ հիշողություններն ու նոստալգիան ապահովված են:

    Օրագրի ռուսերեն տարբերակը կարող եք դիտել ներքևում.


    DIXI
    carpe noctem

  13. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Պարսկաստանի նոր արքայազնը

    Ինտերնետում հայտնվել է «Prince of Persia: The Forgotten Sands» նոր խաղի գովազդային տրեյլերը: «Արքաներն ընկնում են, զինվորները՝ մեռնում... Բայց ավազը մնում է», հայտարարում է տրեյլերն ու ավելացնում, որ «Մի մութ գաղտնիքն է թաքնված ավազի մեջ»: Ի դեպ՝ Ubisoft-ի ներկայացուցիչները քիչ ավելի վաղ նշել էին, որ այս խաղի մշակումը սկսվել էր 2008-ի Prince of Percia-ից ավելի առաջ, և որ երկու խաղերը բավականին տարբեր են: Նրանք ավելացրել էին, որ «Prince of Persia: The Forgotten Sands»-ը շատ ավելի շատ է նման լինելու «Prince of Persia: The Sands of Time»-ին, քան շարքի մյուս բոլոր խաղերը: Մենյուում՝ արկածներ, հետաքրքիր սյուժե, ակրոբատիկա, գլուխկոտրուկներ, թրերով մենամարտեր և նոր ընկերուհի:


    DIXI
    carpe noctem

  14. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Visceral Games: Dead Space 2-ը մահու չափ կվախեցնի ձեզ

    Չնայած Dead Space 2-ում էքշն-բաղադրիչները շատ ավելի շատ են լինելու, քան առաջին խաղում, միևնունն է՝ այն մահու չափ կվախեցնի ձեզ, եթե հավատանք Visceral Games-ի պրոդյուսեր Ռիչ Բրիգգսին (Rich Briggs): «Dead Space-ը ստիպում էր իր բոլոր խաղացողներին անհանգստանալ, նյարդայնանալ ու երբեմն էլ՝ վեր թռնել,- հայտարարել է նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ:- Որոշ մարդիկ պատմում էին, որ խաղի մեջ նույնիսկ աուդիո-լոգերը չէին լսում, որով հետև վախենում էին, որ լսելու ընթացքում ինչ-որ մեկը մութ անկյունից կցատկի իրենց գլխին»:

    «Նոր խաղը ստեղծելիս մենք չէինք ցանկանում, որ գեյմերները չհետևեն սյուժեին և հաճույք չստանային խաղային աշխարհը ուսումնասիրելուց միայն այն պատճառով, որ անընդհատ վախեցած են»:

    «Այնուամենայնիվ՝ մենք շարունակում ենք Dead Space 2-ը նախագծել որպես սարսափ-խաղ: Այո, այս խաղը մեկ անգամ չէ, որ մահու չափ կվախեցնի ձեզ: Այզեկը (պրոտագոնիստը՝ գլխավոր հերոսը) ստիպված կլինի բազում էպիկական պահեր ապրել, սակայն նա արդեն եղել է նման իրավիճակների մեջ, և ուրեմն՝ այս անգամ շատ ավելի լավ է նախապատրաստված»:

    Գեյմերները Dead Space առաջինը կհիշեն որպես մի խաղ, որը ներմուծեց «ինտելեկտուալ անդամահատման» մեթոդը. հերոսի վրա հարձակվող տարբեր հրեշներին ու սարսափելի էակներին պետք էր ոչ թե պարզապես ոչնչացնել, այլ հետևողականորեն ու հաշվարկված կերպով կտրատել ու անդամահատել դրանց՝ կամաց-կամաց տակտիկական առավելություն ստանալու համար: Ասենք՝ դիպուկ կրակոցով կտրիր այս մի մուտանտի ոտքերը, և նա ստիպված կլինի արդեն ձեռքերի վրա սողալով մոտենալ քեզ: Բնականաբար՝ հրեշները նախագծված էին որպես բազմաթիվ տարբեր ելուստներ ու վերջույթներ ունեցող էակներ, իսկ Այզեկն իր տրամադրության տակ ուներ բազմաթիվ սղոցող, հատող, կտրող ու շաղափող գործիքներ: Խաղը բավականին ջերմ ընդունվեց խաղասեր հասարակության կողմից՝ նախևառաջ հետաքրքիր գեյմփլեյի, թանձր մթնոլորտի և գեղեցիկ գրաֆիկայի շնորհիվ:

    Dead Space 2-ի թողարկումը նախատեսված է 2011-ի առաջին քառորդում:

    Հ.Գ. Մի քանի սքրինշոթներ առաջին խաղից.








    DIXI
    carpe noctem

  15. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Mafia 2. խաղը ստեղծողների օրագիր N1


    DIXI
    carpe noctem

  16. #12
    да будет свет Armen.181-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    999
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խաղային նորություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարսկաստանի նոր արքայազնը

    Ինտերնետում հայտնվել է «Prince of Persia: The Forgotten Sands» նոր խաղի գովազդային տրեյլերը: «Արքաներն ընկնում են, զինվորները՝ մեռնում... Բայց ավազը մնում է», հայտարարում է տրեյլերն ու ավելացնում, որ «Մի մութ գաղտնիքն է թաքնված ավազի մեջ»: Ի դեպ՝ Ubisoft-ի ներկայացուցիչները քիչ ավելի վաղ նշել էին, որ այս խաղի մշակումը սկսվել էր 2008-ի Prince of Percia-ից ավելի առաջ, և որ երկու խաղերը բավականին տարբեր են: Նրանք ավելացրել էին, որ «Prince of Persia: The Forgotten Sands»-ը շատ ավելի շատ է նման լինելու «Prince of Persia: The Sands of Time»-ին, քան շարքի մյուս բոլոր խաղերը: Մենյուում՝ արկածներ, հետաքրքիր սյուժե, ակրոբատիկա, գլուխկոտրուկներ, թրերով մենամարտեր և նոր ընկերուհի:


    ավելի հաջող թրեյլերներ

    Glory Glory Man United

  17. #13
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս թեման կարդալով մոտս հարց առաջացավ մենք հայկական կայք ունենք խաղերին նվիրված բայց հայերեն լեզվով?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  18. #14
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե խոսքը վերաբերվում է նաև PS3 խաղերին ապա ինձ և շատ շատերի համար ամենաշատ ռեյտինգաին խաղը մնում է՝ FIFA WORLD CUP 2010 SOUTH AFRICA




    Gamespot Reviews.........http://www.gamespot.com/ps3/sports/f...10/review.html

    IGN Reviews..................http://ps3.ign.com/objects/053/053046.html

    Մի խոսքով էս խաղը վերջնա, փորձեք և կհամոզվեք
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 06.05.2010, 03:16:

  19. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    S.T.A.L.K.E.R. 2-ը՝ 2012-ին






    GSC Game World-ի պաշտոնական սայթում այսօր հայտնվել է մի հայտարարություն, որը տեղեկացնում է, որ ստեղծվում է S.T.A.L.K.E.R.-ի լիարժեք շարունակությունը, ընդ որում՝ լրիվ նոր մուլտիպլատֆորմային շարժիչի վրա:

    S.T.A.L.K.E.R. 2-ը նախատեսվում է թողարկել 2012 թվականին:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 14.08.2010, 21:49:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.08.2010), HayCity (15.08.2010)

Էջ 1 40-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղային հայտարարություններ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 202
    Վերջինը: 03.05.2014, 22:30
  2. Խաղային սերվեր
    Հեղինակ՝ loginUTD, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 02.08.2011, 12:03
  3. Խաղային մկնիկներ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.12.2010, 01:40
  4. SONY PSP խաղային կոնսոլ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.12.2009, 17:34
  5. SONY PSP խաղային կոնսոլ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.12.2009, 17:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •