Crysis 2-ը հայտնվել է Ինտերնետում
Առանց դես ու դենը ընկնելու ասենք. Crytec-ի համար անցած շաբաթը չափազանց զզվելի ավարտ ունեցավ: Ինտերնետում է հայտնվել Crysis 2 FPS-ի բավականին թարմ բիլդը (build), որը ներառում է ամբողջ սյուժետային սինգլ-փլեյերը, բոլոր վիդեոները, մուլտիփլեերը և DRM-ֆայլերը: Եթե դուք չեք խորշում նման կիսաֆաբրիկատներից, ապա տորենտները ձեզ ապավեն. 9.22 գիգաբայթանոց բետան (և միգուցե EA-ի փաստաբանները) ձեզ է սպասում:
EA հրատարակչությունը դեռ փետրվարի 12-ին պաշտոնապես հայտարարել է, որ ընկերությունը մեծապես վշտացած է տեղի ունեցածի պատճառով: EA-ն խաղի երկրպագուներին խնդրում է սպասել Crysis 2-ի պաշտոնական ռելիզին և ավելացնում է, որ այդ անավարտ ու «հում» բիլդը չի կարող արտացոլել խաղի վերջնական տարբերակի ողջ որակը: Մնում է ավելացնել, որ Ինտերնետ է թափանցել խաղի միայն PC տարբերակը:
Crysis 2-ի վաճառքը պաշտոնապես սկսվելու է 2011-ի մարտի 22-ին:
Էջանիշներ