CD Projekt-ը պաշտոնապես հայտարարել է «The Witcher 2: Assassins of Kings» RPG-ի մասին
CD Projekt ընկերությունը հայտարարել է The Witcher հայտնի դերային խաղի շարունակության մասին, ինչպես նաև մի քիչ ներկայացրել է խաղի մարտական համակարգի առանձնահատկությունները: Ըստ Ադամ Կիչինսկու՝ ընկերության տնօրենի խոսքերի՝ այս նոր նախագծում խաղացողը շատ ավելի լայն տակտիկական հնարավորություններ կունենա: Նա նշել է, որ ուրախ է ներկայացնելու համար մի խաղ, որի վրա ստեղծողների թիմը արդեն երկուսուկես տարի է, ինչ աշխատում է: Նա ավելացրել է, որ The Witcher-ի շարունակության հեղինակները ձգտել են ավելի զարգացնել նախորդ խաղի ուժեղ կողմերը:
Խաղի հեղինակները մանրամասնությունների մասին չեն խոսում, սակայն խոստանում են, որ իրենց նախագիծը շատ որակյալ ու հիշվող խաղ է լինելու, որը դուր կգա RPG ժանրի բոլոր սիրահարներին: Մենք նույնպես հակված ենք հավատալու դրան. չէ՞ որ CD Projekt-ի մասնագետների թիմը առաջին Witcher-ի ժամանակներից հետո գրեթե չի փոխվել:
Խաղը նախատեսված է թողարկել 2011-ի առաջին քառորդում: Հեղինակները «The Witcher 2: Assassins of Kings»-ի հիմնական պլատֆորմ համարում են PC-ն, սակայն չեն բացառում, որ խաղը հետագայում կարող է տեղափոխվել նաև կոնսոլային աշխարհ:
Էջանիշներ