Blizzard ընկերության կատակը
Ապրիլմեկյան կատակները Blizzard-ում արդեն հին ու բարի սովորություն են դարձրել: Այս տարի նույնպես Blizzard-ը թողարկել է կատակի հերթական չափաբաժինը:
Այս անգամ «թիրախը» նոր Kinect ղեկավարման համակարգի տերերն են. ըստ տեսանյութի՝ նրանց համար իբր թե ստեղծվում է Star Craft II-ի մի նոր ու հատուկ տարբերակ:
Իսկ եթե լուրջ, ապա շատ հնարավոր է, որ «Blizzard-ի վերադարձը դեպի կոնսոլներ» իրականությունուն դառնա Diablo III-ի թողարկումից հետո: Խաղը հայտարարված է միայն PC-ի համար, սակայն ինտերնետում կանոնավոր կերպով և ժամանակ առ ժամանակ լուրեր են հայտնվում, որ այն կարող է հայտնվել նաև կոնսոլների վրա:
Էջանիշներ