User Tag List

Էջ 4 40-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 592 հատից

Թեմա: Խաղային նորություններ

  1. #46
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե ինչպես կարելի է մեռնել Dead Space 2-ի դեմոյում


    YouTube-ի fredrikpedersen մականվամբ անդամը հրապարակել է հետևյալ տեսահոլովակը, որը ցույց է տալիս 15 տարբեր մահեր, որ սպասում են Dead Space 2 խաղի գլխավոր հերոսին՝ վերջերս տարածված դեմո տարբերակում:

    Ուշադրություն. տեսանյութը լի է բռնության արյունոտ տեսարաններով: Երեխաներին, հղի կանանց, ինչպես նաև բոլոր զգայուն մարդկանց խորհուրդ չենք տալիս դիտել:





    Խաղի ամբողջական տարբերակը լույս կտեսնի 2011-ի հունվարի 25-ին:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (16.01.2011), Freeman (26.12.2010), LoK® (26.12.2010), Sagittarius (26.01.2011), tikopx (26.12.2010)

  3. #47
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովու՜րդ,portal 2-ից նորություններ կան
    PC-ի,PS3-ի ու xbox360-ի վրա դուրս ա գալիս 18.04.11-ին
    Աղբյուրը
    Թրեյլերը և դեմոն
    The cake is a lie.

  4. #48
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Elder Scrolls V: Skyrim-ի առաջին սքրինշոթները


    Bethesda ստուդիան հրապարակել է հինգերորդ Elder Scrolls-ի՝ Skyrim-ի առաջին սքրինշոթները, ինչպես նաև մի քանի կոնցեպտ-արտ նկարներ: Ինչպես և սպասվում էր նման մակարդակի նախագծից՝ այս նկարները մեզ են ներկայացնում լայնարձակ ու գեղեցիկ լանդշաֆտներ, զարմանալի ճարտարապետական կառույցներ և զանազան տարօրինակ արարածներ, ինչպես նաև թույլ են տալիս մասամբ ծանոթանալ խաղի ապագա ինտերֆեյսի հետ:











    Ինչպես տեսնում եք՝ խաղի գրաֆիկան արմատական փոփոխությունների է ենթարկվել: Խաղի հեղինակները խոստանում են, որ բացի քանակական փոփոխություններից (որակյալ տեքստուրներ, նոր էֆեկտներ ու մոդելներ և այլն) նրանք զբաղվում են նաև որակական փոփոխություններով (ավելի բազմազան լանդշաֆտներ, երկխոսությունների նոր համակարգ՝ à la «Mass Effect» և այլն):











    The Elder Scrolls V: Skyrim-ի թիզեր-տրեյլերը




    Իսկ վերջում՝ փոքրիկ բոնուս՝ խաղի երկրպագուների համար: Պատմություն այն մասին, թե ինչպես է իսկական ֆան-բոյը արձագանքում նոր Elder Scroll-ի մասին կցկտուր տեղեկություններին.





    Նախատեսված է, որ խաղը կթողարկվի այս տարվա նոյեմբերի 11-ին: Ինչ արած, այդ օրը դեռ շատ հեռու է, բայց գոնե հիշելը հեշտ կլինի (11.11.11):
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Armen.181 (15.02.2011)

  6. #49
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Dead Space 2-ի վտանգավոր կոլեկցիոն թողարկումը

    Ինչպես հայտնի է՝ խաղային արդյունաբերության մեջ տարբեր խաղերի կոլեկցիոն թողարկումները շատ տարածված երևույթ են: Դրանց մեջ, խաղից բացի, արտադրողը դնում է նաև հազարումի ու զանազան բաներ՝ սկսած գրքերից, բոնուս-դիսկերից ու խաղալիքներից, մինչև ամենաարտառոց առարկաները՝ ներառյալ խաղային զենքերի մակետներ: Ստորև կարող եք դիտել մի տեսանյութ, որն ապացուցում է, որ ոչ բոլոր խաղային աքսեսուարներն են այնքան անվտանգ, ինչքան թվում է, մանավանդ եթե խոսքն այնպիսի խաղի մասին է, ինչպիսին է Dead Space 2-ը.





    Հիշեցնենք, որ Dead Space 2-ը վաճառքում է հայտնվել այս տարվա հունվարին: Խաղի միջին գնահատականը մոտավորապես 9/10 է:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armen.181 (15.02.2011), BOBO (15.02.2011), Magic-Mushroom (15.02.2011)

  8. #50
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜խ այդ վտանգավոր Kinect-ը...

    Ստորև կարող եք դիտել մի տեսանյութ, որն ապացուցում է, որ Xbox 360-ի նոր ղեկավարման համակարգը լիարժեք օգտագործելու համար ձեզնից կպահանջվի ֆիզիկական ընտիր պատրաստվածություն և մի քիչ էլ՝ արևելյան մարտարվեստների իմացություն.



    Իսկ եթե լուրջ, ապա սա հստակ ցույց է տալիս, որ երկու հոգով Kinect-ով խաղալու համար հարկավոր է բավականին մեծ ազատ տարածություն, համենայն դեպս՝ ավելի մեծ, քան սովորական, միջին մեծության և չափավոր կահավորված սենյակն է:

    Երբ Wii-ի առաջին տերերը սկսեցին բողոքել, որ ջոյստիկը դուրս է թռնում իրենց ձեռքներից ու զանազան հեռուստացույցներ, լուսամփոփներ ու գլուխներ է ջարդում, Nintendo-ն սկսեց սիլիկոնե փափուկ պատյաններ արտադրել: Հետաքրքիր է՝ ինչքա՞ն ժամանակ կանցնի, մինչև Kinect-ի տերերը կսկսեն Microsoft-ին դատի տալ՝ դիտավորյալ կերպով ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (15.02.2011)

  10. #51
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Civilization IV-ի սաունդտրեկը արժանացել է Grammy մրցանակի

    Սկիզբը՝ այստեղ

    Քրիստոֆեր Տինի «Baba Yetu» կոմպոզիցիան 53-րդ ամենամյան Գրեմմիի ժամանակ արժանացել է խաղերի պատության մեջ առաջին նման մրցանակին: Ցավոք սրտի՝ այս իրադարձությունը դուրս է մնացել մրցանակաբաշխության՝ եթեր թողարկվող տարբերակից. ըստ երևույթին՝ ինչ-որ մի խելոք սուբյեկտ որոշել է, որ խաղային աշխարհի անկյունաքարային իրադարձություններից մեկը ոչ այնքան կարևոր բան է՝ մի հիսուն հոգուց ավելի շատ հանդիսատեսներ ունենալու համար:

    Այս ստեղծագործությունն առաջին անգամ թողարկվեց Տինի դեբյուտային «Calling All Dawns» ալբոմում՝ 2009 թվին: Երգի ժողովրդականությունը կտրուկ բարձրացավ այն բանից հետո, երբ այն դարձավ Civ IV-ի հիրավի էպիկական ինտրոն:





    «Այս հաղթանակն իրականում պատմական արժեք ունի, քանի որ այս երգը գրվել է համակարգչային խաղի համար. առաջին անգամն է, որ տեսախաղի երաժշտությունը Գրեմմի է շահում», ասել է Տինը իր շնորհակալական ելույթի ժամանակ՝ ավելացնելով, որ «ես հուսով եմ, որ այս փաստը կօգնի մարդկանց նկատելու, որ խաղերի համար հրաշալի երգեր են գրվում, և գուցե մի օր ուրիշ խաղային կոմպոզիտորներ էլ կկանգնեն այս բեմի վրա»:




    Լսե՛ք


    Շնորհավորենք Քրիստոֆեր Տինին իր այս կարևորագույն հաղթանակի առթիվ և հուսանք, որ այսուհետև խաղային շատ այլ երաժիշտներ նույնպես կհասնեն այն ճանաչմանը, որին արժանի են:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (15.02.2011), Sagittarius (15.02.2011), Դատարկություն (27.02.2011)

  12. #52
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Crysis 2-ը հայտնվել է Ինտերնետում





    Առանց դես ու դենը ընկնելու ասենք. Crytec-ի համար անցած շաբաթը չափազանց զզվելի ավարտ ունեցավ: Ինտերնետում է հայտնվել Crysis 2 FPS-ի բավականին թարմ բիլդը (build), որը ներառում է ամբողջ սյուժետային սինգլ-փլեյերը, բոլոր վիդեոները, մուլտիփլեերը և DRM-ֆայլերը: Եթե դուք չեք խորշում նման կիսաֆաբրիկատներից, ապա տորենտները ձեզ ապավեն. 9.22 գիգաբայթանոց բետան (և միգուցե EA-ի փաստաբանները) ձեզ է սպասում:

    EA հրատարակչությունը դեռ փետրվարի 12-ին պաշտոնապես հայտարարել է, որ ընկերությունը մեծապես վշտացած է տեղի ունեցածի պատճառով: EA-ն խաղի երկրպագուներին խնդրում է սպասել Crysis 2-ի պաշտոնական ռելիզին և ավելացնում է, որ այդ անավարտ ու «հում» բիլդը չի կարող արտացոլել խաղի վերջնական տարբերակի ողջ որակը: Մնում է ավելացնել, որ Ինտերնետ է թափանցել խաղի միայն PC տարբերակը:

    Crysis 2-ի վաճառքը պաշտոնապես սկսվելու է 2011-ի մարտի 22-ին:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (20.02.2011)

  14. #53
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Assassin's Creed: Brotherhood-ի PC տարբերակի թողարկման օրը





    Ubisoft-ի բրիտանական պաշտոնական ֆորումում ընկերության՝ հասարակության հետ կապերի գծով մենեջերը ուրախացրել է Էցիո Աուդիտորեի բոլոր երկրպագուներին՝ հայտնելով Assassin's Creed: Brotherhood-ի թողարկաման ճշգրիտ օրը:

    ԱՄՆ-ում խաղի PC տարբերակը կսկսի վաճառվել մարտի 17-ին, իսկ Միացյալ թագավորությունում այն կհայտնվի մեկ օր անց:

    Հիշեցնենք, որ ըստ գերմանական Gamestar աղբյուրի՝ այս խաղի PC տարբերակը ավելի որակյալ գրաֆիկա է ունենալու, աջակցելու է 3D Vision և Eyefinity տեխնոլոգիաները, ինչպես նաև ներառելու է այն ամբողջ լրացուցիչ կոնտենտը, որ Ubisoft-ը հասցրել է թողարկել Assassin's Creed: Brotherhood-ի կոնսոլային տարբերակների դուրս գալուց հետո:

    Հայտնի են դարձել նաև խաղի պահանջները.

    Մինիմալ կոնֆիգուրացիան.

    • CPU: Intel Core 2 Duo 1.8 GHZ կամ AMD Athlon X2 64 2.4GHZ
    • RAM: 1.5 GB Windows XP / 2 GB Windows Vista - Windows 7
    • GPU: 256 MB DirectX 9.0-համատեղ վիդեոքարտ՝ Shader Model 3.0 կամ ավելի բարձրով
    • HDD: 8 GB

    Խորհուրդ տրվող կոնֆիգուրացիան.

    • CPU: Intel Core 2 Duo E6700 2.6 GHz կամ AMD Athlon 64 X2 6000+ կամ ավելի լավը
    • RAM: 1.5 GB Windows XP / 2 GB Windows Vista - Windows 7
    • GPU: GeForce 8800 GT կամ ATI Radeon HD 4700 կամ ավելի լավը
    • HDD: 8 GB

    Մնում է միայն ավելացնել, որ սա միակ Assassin's Creed-ը չի լինի, որ մենք տեսնելու ենք այս տարի: Բայց այդ մասին՝ մի քիչ ավելի ուշ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 16.02.2011, 20:23:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (18.02.2011), Altair (17.02.2011), BOBO (16.02.2011), Freeman (20.02.2011)

  16. #54
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բամբասանք. Far Cry 3-ը՝ այս տարվա մեջ





    Official PlayStation Magazine UK-ի վերջին համարում մի քանի խոսք կա այն մասին, թե երբ է թողարկվելու Far Cry խաղի երրորդ մասը:

    Աղբյուրը գրում է. «Հավաքեք ձեր ճամպրուկները ու չմոռանաք մալարիայի դեղ վերցնել ձեզ հետ. Far Cry 3-ը կարող է դուրս գալ մինչև այս տարվա ավարտը»:

    Դեռ 2009-ի նոյեմբերին Ubisoft-ի սցենարիստներից մեկը հայտնեց, որ Far Cry 3-ի ստեղծման աշխատանքները ամբողջ թափով առաջ են գնում: Անցած տարվա ամռանը PC Gamer-ը հաստատեց, որ խաղի երրորդ մասը հենց հիմա իր մշակման հիմնական փուլում է, և որ նախագծի ղեկավարը Ջոշ Մոսկեյրան է (Josh Mosqueira)՝ Company of Heroes հայտնի ստրատեգիայի նախկին գլխավոր դիզայները:

    Որոշ ինտերնետային լրատվամիջոցներ նույնիսկ պնդում էին, որ Far Cry 3-ը պետք է դուրս գար անցած տարվա մեջ: Ամեն դեպքում՝ Ubisoft-ը դեռ պաշտոնապես չի հայտարարել այս խաղի մասին, որի գործողությունները, ըստ նույն բամբասանքների, կարող են տեղի ունենալ ինչպես Աֆրիկայում, այնպես էլ Անտարկտիդայում:
    DIXI
    carpe noctem

  17. #55
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    SHIFT 2 Unleashed, ( launching tomorrow ) վաղվանից դուրսա գալիս վաճառքի:Ես էլ չեմ կարում համբերեմ
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  18. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    SHIFT 2 Unleashed, ( launching tomorrow ) վաղվանից դուրսա գալիս վաճառքի:Ես էլ չեմ կարում համբերեմ
    քաշի խաղաղա,արդեն կա

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    BOBO (29.03.2011)

  20. #57
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    SHIFT 2 Unleashed, ( launching tomorrow ) վաղվանից դուրսա գալիս վաճառքի:Ես էլ չեմ կարում համբերեմ
    մի համբերի՛ր, բեռնի՛ր http://rustorka.com/forum/viewtopic.php?t=74975
    Վերջին խմբագրող՝ BOBO: 29.03.2011, 13:36:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (29.03.2011)

  22. #58
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BOBO-ի խոսքերից Նայել գրառումը
    մի համբերի՛ր, բեռնի՛ր http://rustorka.com/forum/viewtopic.php?t=74975
    եթե պաշտոնապես չի հելել, ոնց կա արդեն՞, ապրիլի 1-ինա հելնելու:ՖԲ աֆիցալնի խմբումա գրած
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  23. #59
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե պաշտոնապես չի հելել, ոնց կա արդեն՞, ապրիլի 1-ինա հելնելու:ՖԲ աֆիցալնի խմբումա գրած
    Փաստացի խաղը կա

  24. #60
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե պաշտոնապես չի հելել, ոնց կա արդեն՞, ապրիլի 1-ինա հելնելու:ՖԲ աֆիցալնի խմբումա գրած
    1-ին Անգլիայումա հելնելու, 29-ին Եվրոպայում ու ԱՄՆ-ում, բացի էտ էլ շատ խաղեր դուրս գալու օրից մի քանի օր առաջ ինետում քցածա ըլնում

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Life (29.03.2011)

Էջ 4 40-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղային հայտարարություններ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 202
    Վերջինը: 03.05.2014, 22:30
  2. Խաղային սերվեր
    Հեղինակ՝ loginUTD, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 02.08.2011, 12:03
  3. Խաղային մկնիկներ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.12.2010, 01:40
  4. SONY PSP խաղային կոնսոլ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.12.2009, 17:34
  5. SONY PSP խաղային կոնսոլ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.12.2009, 17:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •