User Tag List

Էջ 3 40-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 592 հատից

Թեմա: Խաղային նորություններ

  1. #31
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ուղղում. ոչ թե Nintendo-ի, այլ Microsoft-ի: Nintendo-ն արդեն շա՜տ վաղուց ունի նման մի բան:




    Օրինակ՝ ինչպե՞ս եք պատկերացնում Kinect-ը՝ GTA խաղալիս:

    մերսի ուղղման համար, էտ պահը սխալ էի գրել,

    Kinectը մրցակիցներից տարբերվում է հենց նրանով, որ ղեկավարման վահանակ չի պահանջում, և կրկնօրինակում է մարմնի Փարժումները, իսկ ահա նախորդները՝ միայն ղեկավարման վահանակինը

    իսկ ահա թե ինչպես են GTA խաղալու դրանով, իրոք դժվար է պատկերացնել, նաև մեքենաներ վարելիս արագացման և արգելակման հնրարավուրություններն է բացակայում.

    իսկ ահա վերևում նՓված խաղերի համար տեսել եմ, բավականին լավ է գործում. և սա իրոք նորույթ է, մրցակիցները՝ Wii և Moveը, ունհանրապես այլ մեխանիզմ ունեն՝ որը հիմնված է հենց ղեկավարման վահանակի վրա

  2. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Civilization V-ն ա դուրս եկել....
    Վերջին խմբագրող՝ davidus: 23.09.2010, 17:18:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (24.09.2010), Sagittarius (24.09.2010), tikopx (24.09.2010)

  4. #33
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Civilization V-ն ա դուրս եկել....
    Այո այո : Աչքներդ լույս, միակ իրական ստրատեգիայի երկրպագուներ : Ըստ Metacritic-ի տվյալների՝ խաղի գումարային միջին ռեյտինգը այս պահին 92/100 է: Դե ես ուրիշ բան չէի էլ սպասում :
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.09.2010), Sagittarius (24.09.2010)

  6. #34
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո այո : Աչքներդ լույս, միակ իրական ստրատեգիայի երկրպագուներ : Ըստ Metacritic-ի տվյալների՝ խաղի գումարային միջին ռեյտինգը այս պահին 92/100 է: Դե ես ուրիշ բան չէի էլ սպասում :
    այդ խաղի ցուցադրությանն էի, կես ժամ դիմացը կանգնած էի, գլուխ չէի անում, ապուշի նման կնոպկեքն էի սխմում, չնայած մյուս կողմից ահագին ժամանակ ա որ չէի խաղացել, որոշ բաներ արդեն մոռացել էի
    լավ ա, ստեղծողները չեն հիասթափեցրել, նախորդ վերսիայի նման մեջ բավականին առատ հետազոտելու, գացահայտելու, հասկանալու բան կա

  7. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, հենց տորրենտներում դնեն իրա նորմալ աշխատող կրեկով, լինկը ստեղ դրեք էլի... ես պարբերաբար նայում եմ, եթե լինի լինկը կդնեմ...

    ա բայց ոնց եմ ես սիրում էս խաղը

  8. #36
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, հենց տորրենտներում դնեն իրա նորմալ աշխատող կրեկով, լինկը ստեղ դրեք էլի... ես պարբերաբար նայում եմ, եթե լինի լինկը կդնեմ...

    ա բայց ոնց եմ ես սիրում էս խաղը

    Փնտրում եմ համակարգչային խաղ
    :
    DIXI
    carpe noctem

  9. #37
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Call of Duty: Black Ops. $650 միլիոն՝ առաջին հինգ օրում



    Ուղիղ մեկ տարի առաջ Activision ընկերությունը հայտարարեց, որ Call of Duty: Modern Warfare 2-ի ռելիզից հինգ օր անց խաղի վաճառքի ծավալները կազմել են 550 միլիոն ԱՄՆ դոլար: Այսօր ընկերությունը հայտնել է, որ Call of Duty: Black Ops-ին հաջողվել է շրջանցել նախորդ խաղը և հինգ օրվա վաճառքի արդյունքում հավաքել 650 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ վաճառքի առաջին 24 ժամերի ընթացքում այս խաղի հասույթը միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կազմել էր 360 միլիոն դոլար (Modern Warfare 2-ի արդյունքը $50 միլիոնով ցածր էր): Առաջին իսկ օրը Xbox Live-ում գրանցվել են 2.6 միլիոն խաղացող, ովքեր մինչև այդ օրվա ավարտը մուլտիփլեերում անցկացրել են ընդհանուր առմամբ 5.9 միլիոն ժամ:

    Եվ թող ինչ-որ մեկը փորձի ինձ այսքանից հետո համոզել, որ խաղերը երեխայական զբաղմունք են:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (18.11.2010), Gayl (18.11.2010), Sagittarius (18.11.2010)

  11. #38
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Assassin's Creed: Brotherhood-ի գնահատականները



    Երեկ Հյուսիսային Ամերիկայի տարածքում սկսվել է Assassin's Creed: Brotherhood արկածային էքշնի վաճառքը: Ինտերնետում արդեն հնարավոր է կարդալ խաղի Xbox 360 տարբերակի բազմաթիվ ռեվյուներ: Ըստ Metacrtic-ի տվյալների՝ խաղի միջին գնահատականը այս պահին 91/100 է: Բազմաթիվ աղբյուրներ միաբերան գովում են այս նոր խաղը: Ես հատկապես ուզում եմ առանձնացնել Eurogamer-ը: Այս ռեսուրսը, որ չափազանց շատ է սիրում 7/10-երն ու 8/10-երը, Assassin's Creed: Brotherhood-ը գնահատել է 10/10՝ գովելով խաղի թե՛ դիզայնը և թե՛ գեյմփլեյը, և նշել է, որ սա այս տարվա լավագույն խաղերից մեկն է, իսկ AC-ների շարքում՝ անկասկած լավագույնը: Հիշեցնեմ, որ խաղի PC տարբերակը ակնկալվում է հաջորդ տարվա առաջին քառորդում:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (18.11.2010), Gayl (20.11.2010), Sagittarius (18.11.2010)

  13. #39
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասնամյակի լավագույն 30 խաղային կերպարները՝ ըստ Game Informer-ի

    Game Informer հայտնի ամսագրի նոր համարում իր տեղն է գտել «Top 30 Characters Who Defined a Decade» վերնագրված հոդվածը (30 կերպարներ, որոնք կայացրել են անցած տասնամյակը): Ահա այդ ամենահայտնի ու ճանաչվող կերպարների ցուցակը.

    • Glados (Portal)
    • John Marston (Red Dead Redemption)
    • Nathan Drake (Uncharted)
    • Master Chief (Halo)
    • Niko Bellic (Grand Theft Auto 4)
    • Alyx Vance (Half Life 2)
    • Kratos (God of War)
    • Andrew Ryan (BioShock)
    • Loghain Mac Tir (Dragon Age Origins)
    • Ezio Auditore da Firenze (Assassin's Creed 2)
    • Ethan Mars (Heavy Rain)
    • Commander Shepard (Mass Effect)
    • Captain Price (Call of Duty)
    • Jimmy Hopkins (Bully)
    • HK-47 (Star Wars: Knights of the Old Republic)
    • Elena Fisher (Uncharted)
    • Illusive Man (Mass Effect 2)
    • Tommy Vercetti (Grand Theft Auto: Vice City)
    • The Boss (Metal Gear Solid 3)
    • Tim (Braid)
    • Auron (Final Fantasy X)
    • Razputin Aquato (Psychonauts)
    • Kaim Argonar (Lost Odyssey)
    • Jade (Beyond Good and Evil)
    • KOS-MOS (Xenosaga)
    • Professor Layton (Professor Layton)
    • Phoenix Wright (Phoenix Wright)
    • Wander (Shadow of the Colossus)
    • Bonnie MacFarlane (Red Dead Redemption)
    • King of All Cosmos (Katamari)


    Սեղմեք մեծացնելու համար
    Հ.Գ. Իմ կողմից ուզում եմ ցավով նշել, որ ցուցակում նշված կերպարների ուղիղ կեսը երբեք չի փայլել PC-ի վրա: Նրանք զուտ կոնսոլային են: PC-գեյմինգը անկում է ապրում, ափսոս: Ի դեպ՝ հաճելիորեն զարմացա՝ ցուցակում տեսնելով Razputin Aquato-ի՝ Psychonauts-ի Ռազի անունը: Խաղն ինքը իսկական շեդևր է, բայց ցավոք՝ շատ քչերին է հայտնի: Եթե դեռ բախտ չեք ունեցել ծանոթանալու, անպայման խաղացեք:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #40
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկարում սխալ են արել, նկարի մեջ ոչ թե Էցիոն է, այլ Ալտաիրն է, առաջին Assassin's Creedից, մինչդեռ ցուցակում Էցիոյի անունն է

  16. #41
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարում սխալ են արել, նկարի մեջ ոչ թե Էցիոն է, այլ Ալտաիրն է, առաջին Assassin's Creedից, մինչդեռ ցուցակում Էցիոյի անունն է
    Չէ, հաստատ Ezio-ն է: Ուշադրություն դարձրու գոտուն ու հագուստի ուսերի հատվածին: Կարող ես համեմատել այս նկարում:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (05.12.2010)

  18. #42
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաղային երաժշտությունը՝ Գրեմիի թեկնածու

    Կոմպոզիտոր Քրիստոֆեր Թինի «Baba Yetu» ստեղծագործությունն առաջադրվե է որպես «Գրեմիի» թեկնածու՝ 2011թ-ի փետրվարի 13-ին կայանալիք մրցանակաբաշխության համար: Հիշեցնեմ, որ սա 2005-ի «Civilization IV»-ի բացման երաժշտությունն է:

    Երգը հավակնում է արժանանալու մրցանակի՝ «Best Instrumental Arrangement Accompanying Vocalists» անվանակարգում (վոկալով ուղեկցվող լավագույն ինստրումենտալ գործ):

    Չնայած երգը ստեղծվել է հինգ տարի առաջ՝ այն շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել, ինչպես նաև բոլորի կողմից ընդունված ֆավորիտ է համարվում Video Games Live-ում:



    Խաղային երաժշտությունը երկար ճամփա է անցել՝ սկսած 8 բիտանոց բիպ-բոպներից (որ մենք դեռ սիրում ենք) մինչև ահա այսպիսի գործերը: Սակայն խաղային աշխարհից դուրս ապրող աուդիոֆիլները մինչև այսօր համառորեն արհամարում էին այդ երաժտությունը: «Baba Yetu»-ն գուցե ընդամենը մեկն է այն խաղային սաունդտերկերից, որոնք արժանի են Գրեմիի, սակայն դրա նկատմամբ ուշադրությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ երաժշտական քննադատները սկսում են հաշվի առնել խաղերի երաժշտական հերոսներին:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (17.12.2010)

  20. #43
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտիր նորություն՝ PS3-ի երջանիկ տերերի համար. կոնսոլային նոր Mortal Kombat խաղում նրանց է սպասելու մի նոր պերսոնաժ... մեծն ու կատաղի սպարտացին՝ Կրատոսը (God of War շարքից): Այո այո, դուք վերջապես հնարավորություն կունենաք պարզելու մանկուց ձեզ տանջող հարցը՝ ո՞վ է ավելի ուժեղ՝ Ռեմբո՞ն, թե՞ Շվարց... ըըը, Սկորպիո՞նը, թե՞ Կրատոսը:

    Կրատոսը խաղի միայն ու միայն PS3 տարբերակի համար է: Մնում է միայն գուշակել, թե ո՞վ է լինելու Xbox 360-ի էքսկլյուզիվ պերսոնաժը: Իրենց տրամաչափով Կրատոսին հավասար են, օրինակ, Մաստեր Չիֆը (Halo) և Մարկուս Ֆենիքսը (Gears of War), սակայն նրանք երկուսն էլ առավելապես «հրազենային» կերպարներ են, քան թե «ձեռնամարտային»: Ինչևէ. բոլորս միասին սպասում ենք Մարիոյի և Պակ-Մանի գալստյանը Mortal-Kombat-ի աշխարհ (և աղոթում, որ հանկարծ Յոդային ու Դարտ Վեյդերին էլ չխառնեն) :

    Ահա Կրատոսի անոնսի առթիվ թողարկված տրեյլերը: Տրեյլերը շատ լավն է. խորհուրդ եմ տալիս դիտել խաղի բոլոր երկրպագուներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, օրինակ, «Sub-Zero» և «Scorpion» անունների նկատմամբ.



    Խաղը կթողարկվի 2011-ի առաջին քառորդում:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (15.12.2010), Armen.181 (15.12.2010), BOBO (15.12.2010), Gayl (14.12.2010), Rhayader (17.12.2010)

  22. #44
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպի Սկայրի՜մ

    Bethesda-ն հայտարարել է The Elder Scrolls շարքի նոր խաղի մասին

    Video Games Award 2010-ի իր ելույթի ժամանակ Bethesda Softworks-ի գլխավոր պրոդյուսեր Թոդ Հովարդը (Todd Howard) առաջին անգամ ներկայացրել է իրենց նոր խաղի թիզեր-տրեյլերը: Բռնվե՛ք. մոտենում է The Elder Scrolls V: Skyrim-ը: Դեռևս պարզ չէ, թե ինչի մասին է լինելու երանելի հինգերորդ համարով հանդես եկող TES-ը, սակայն մի բան հաստատ է. Օբլիվիոնի հորդաների և Մերունես Դագոնի պարտությունը դեռ վերջը չէր: Անցել են տարիներ, և հիմա արդեն Սկայրիմի երկնքից է կրակե անձրև թափվում աշխարհի վրա, իսկ հողը դողում է վիշապների շնչած կրակից: Բնականաբար՝ բոլորին և ամեն ինչ փրկելու առաքելությունը այս անգամ նույնպես ծանրացած է մեր ուսերին:



    Bethesda-ն չի նշել, թե ինչ պլատֆորմների համար է ստեղծվում խաղը, սակայն դատելով ստուդիայի նախորդ աշխատանքներով՝ ամեն ինչ ստանդարտ է լինելու. PC, Xbox 360 և PlayStation 3: Փոխարենը՝ ընկերության Twitter-ժապավենի վրա արդեն տեղեկություն կա խաղի միանգամայն նոր շարժիչի մասին:

    Խաղը կթողարկվի 2011թ-ի նոյեմբերի 11-ին (11.11.11):

    Սակայն սա այսօրվա միակ մեծ անոնսը չէ... Scroll down, փլիզ, առջևում է ևս մեկ խաղային բրոնտոզավր...
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (17.12.2010)

  24. #45
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարտի դաշտը՝ Երկիր

    BioWare-ը ներկայացրել է իր տիեզերական օպերայի երրորդ մասը

    Մենք գիտեինք: Մենք սպասում էինք: Եվ այնուամենայնիվ՝ հաճելի է այս լուրը լսելը (անձամբ ես ուղղակի ցնծում եմ )) ): Video Game Awards 2010-ում BioWare-ը խաղասեր հասարակությանն է ներկայացրել Mass Effect 3 RPG-ն, ցուցադրել է դեբյուտային տրեյլերը, ինչպես նաև որոշ համառոտ տեղեկություններ է տվել այս հիրավի հանճարեղ շարքի երրորդ ներկայացուցչի մասին:



    Երկիր մոլորակը կրակի մեջ է: Տիեզերքի անհայտ խորքերից իրենց ողջ կործանիչ թափով հարձակվում են Reaper-ների (Հնձվորներ) սարսափելի մեխանիկական ռասսայի նավատորմները: Ալիանսի պաշտպանությունը ոչնչացված է, և ներխուժումից մի քանի օր անց զոհերի թիվն արդեն մոտենում է տասը միլիոնի: Եվ ինչպես միշտ՝ կոմանդոր Շեփարդը կոչված է հետ գրավելու Երկիրը և փրկելու մարդկությանը: Սակայն այս անգամ նա ստիպված է իր դրոշի տակ համախմբելու ոչ թե առանձին անհատների, այլ ամբողջ գալակտիկական քաղաքակրթությունների:

    Խաղը խանութներում կհայտնվի հաջորդ տարվա վերջին՝ PC, Xbox 360 և PlayStation 3 պլատֆորմների համար:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 17.12.2010, 19:11:
    DIXI
    carpe noctem

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (17.12.2010)

Էջ 3 40-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղային հայտարարություններ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 202
    Վերջինը: 03.05.2014, 22:30
  2. Խաղային սերվեր
    Հեղինակ՝ loginUTD, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 02.08.2011, 12:03
  3. Խաղային մկնիկներ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.12.2010, 01:40
  4. SONY PSP խաղային կոնսոլ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.12.2009, 17:34
  5. SONY PSP խաղային կոնսոլ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.12.2009, 17:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •