Այստեղ կուզենայ ներկայացնել
Նինթենդոյի այս տարվա թիվ մեկ նորույթը
Kinect
Kinectը դա վիրտուալ և իրական աշխարհի համատեղման լրիվ նոր ձև է /համենայն դեպս ես այսպիսի բան չեմ տեսել մենչև սա/: Չի պահանջում որևէ ղեկավարման վահանակ կամ այլ նման բան ինչպես օրինակ Wiiի դեպքում, ուղղակի անհրաժեշտ է կանգնել սենսորի դիմաց և Kinectը միանգամից կճանաչի ձեզ և սկսի արձագանքել ձեր շարծումներին՝ վախենալու չափ խելացի խաղալիք է
Պլատֆորմը. Xbox 360
Շուկայում կլինի Նոյեմբերի սկզբից՝ ԱՄՆում ամսի չորսից, ԵՄում տասից.
երեկ բախտ ունեցա անձամբ փորձելու. եթե խոսքերով նկարագրեմ՝ կարծես հայելու դիմաց կանգնած լինես և հայելու մեջի կերպարդ տեղափոխված լինի վիրտուալ աշխարհ. կարևորը պետք է անընդհատ շարժվես և բավականին զվարճալի է, հատկապես կողքից նայողների համար
հ.գ. ասում են մրցակիցները ավելի հզոր տարբերակներ են պատրաստվում առաջարկել, բայց դա դեռ կերևա ապագայում.
օրինակ՝ Ubisoftի MotionSportsը նույնպես բավականին տպավորիչ էր /նույնիսկ շարժումների մանրամասնությամբ գերազանցում էր/, բայց տեղյակ չեմ՝ նրանք ում են բարեկամ, ում թշնամի
Էջանիշներ