Company Of Heroes 2-ը կթողարկվի PC-ի համար այս հունիսին
Բազմաթիվ PC գեյմերներ մտահոգվեցին, երբ THQ-ն փակեց իր դռները: Թեկուզ SEGA-ն գնեց Relic Entertainment-ը, մենք որոշ ժամանակ չունեինք ոչ մի տեղեկություն COH-ի սիքվելից: Մինչև այժմ: Խաղի հեղինակները հայտնել են, որ Company Of Heroes 2-ի կթողարկվի այս տարվա հունիսի 25-ին: COH 2-ի պրոդյուսեր՝ Գրեգ Ուիլսոնը ներողություն է հայտնել PC գեյմերներին թողարկման ամսաթիվը տեղափոխելու համար, ավելացնելով, որ իրենց մի քիչ շատ ժամանակ է հարկավոր խաղը վերջնականապես «փայլեցնելու» համար: Նա նաև հայտնեց, որ շուտով կմեկնարկվի համացանցային տարբերակի փակ բետա թեսթավորումը:
Փաստորեն չեմ հասցնի խաղալ: Ափսոս:
Էջանիշներ