Երբևէ լսե՞լ եք մեծն Կտուլհուին գովերգող Նոր Տարվա երգերը:
Պարզվում է՝ կուլտիստները կան, կուլտիստներն ապրում ու ստեղծագործում են: Ու ես նրանց երկու ալբոմ ունեմ. «A Shoggoth on the Roof» մյուզիկլն ու նոր տարվա երգերի «A Very Scary Solstice» ձայնասկավառակը: Առաջինը պատմում է Արքհեմ գյուղաքաղաքի մասին, որտեղ ամենուրեք շոգգոթներ են, տենտակլներ, ֆհտագններ, մի-գոներ, խելագար բժիշկ Հերբերթ Վեսթի կենդանացրած զոմբիներ, կուլտիստներ ու նորմալ մարդիկ, ովքեր փորձում են ձևացնել, որ այդ ամենը չեն նկատում, որ չխելագարվեն: Ու, իհարկե, մեծն Կտուլհուն, ով, ինչպես և նախատեսված է, սպանում է բոլորին: