Հարգելի ակումբցիներ եկեք այս թեմայում քննարկենք արտերկում աշխատելու և սովորելու տարբերակները: Այսինքն ով փորձ ունի այս ոլորտում ինչ խորհուրդ կտա: Օրինակ ես ցանկանում եմ մասնակցել ինչ-որ ծրագրի ու գնամ արտասահման կամ սովորելու, կամ աշխատելու համար: Ես օրինակ գիտեմ IREX-ի մասին, սակայն փնտրում եմ նաև այլ ուղիներ`այլ ծրագրեր, այլ տարբերակներ: Սակայն մի բան էլ եմ առաջարկում օրինակ ինչպես եք կարծում ասենք, եթե խումբ կազմավորենք ու որպես տուրիստներ գնանք Իտալյա դա թանկ հաճույք է, թե ոչ: Իմ կարծիքով շատ հետաքրքիր կլինի լսել բոլորի կարծիքները: Իդեպ նշեմ, որ տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն լեզուներին արագ և շատ քիչ իտալերեն գիտեմ:
Էջանիշներ