Ինչպես միշտ՝ առաջին մասն ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր։ Հենց հասան փոփին, փոխեցի ալիքն ու համարյա չեմ նայել։ Միայն «Դորիանսի» մրցանակ ստանալը տես, մի-երկու խայտառակագույն կենդանիական կատարում, մեկ էլ էն վերջին երկու անվանակարգը։ Որո´տ և կայծա´կԷդ ի՞նչ էր... Չնայած, եթե անկեղծ լինենք, ո՞ւմ պիտի ճանաչեին «լավագույն երգիչ»։ Արամեի՞ն, Արման Հովհաննիսյանի՞ն... Լիլիթի զարմանքն էլ շատ խոսուն էր։ Ապրի աղջիկը, ահագին էլ անկեղծացավ...
Լավագույն ալբոմը չեմ տեսել, բայց ուրախ եմ, որ Արշակյաններին են տվել. դե ես անճաշակ մեռնում եմ, էդ ալբոմի գրեթե բոլոր երգերը հեռախոսիս մեջ կան, «Մենք ենք, մեր սարերը» ու «Ճանապարհը»օրը մի քանի անգամ լսում եմ։ Հ.Տ. Հայկոյի աշխատանքը շատ եմ գնահատում, բայց հաստատ ամեն օր չեմ լսի, հետևաբար՝ մրցանակն էլ նրան չէի տա։ «Ռեինկարնացիայի» համար շատ ուրախ եմ. իրոք արժանի էին։
Էջանիշներ