User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...

  1. #1
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...

    - Լուս, արի էստեղ, տես՝ ինչ եմ գրել: Ժամանակ կգտնե՞ս մինչև 17-ը։
    - Կփորձեմ, ջան, բայց դու մի անհագստացիր, դեռ օգոստոսն է, իսկ մինչ դեկտեմբեր դեռ բավական ժամանակ կա:
    - Գիտեմ, բայց քո աշակերտները...
    - Լավ, ջան, արի ընթրենք ու շուտ դուրս գանք:
    ------------------

    - Լուս, այս չորս տարվա ընթացքում միշտ ձայնդ դողում է: Ինչու՞ ես այդքան հուզվում։
    - Եսիմ։ Արս, իսկ դու հավատու՞մ ես ռեինկարնացիային։
    - Ի՞նչ է, ուզում ես պարզել՝ նախորդ կյանքում խոզուկ ես եղել, թե ո՞չ։ Ես քեզ հավատացնում եմ. դու խոզուկ ես եղել:
    - Չէ, լուրջ, հավատու՞մ ես։ Գուցե եղել են նախորդ կյանքեր ու գուցե դեռ լինելու են հաջորդ կյանքեր, որտեղ մենք լրացնելու ենք այս կյանքի «բաց թողածը: Գուցե մենք նախորդ կյանքում էլ ենք ծանոթներ եղել, կամ...
    - Դմբո: Ես հավատում եմ ներկային, այս կյանքին, իսկ թե ինչ է եղել ու ինչ է լինելու հետո, դա թողնենք հետոյին, լա՞վ,– Արսենին հակաճառելը դժվար է:
    - Ի՞նչ կասես, եթե մի գավաթ գարեջուր խմենք։
    - Կարելի է:


    Ռեինկարնացիա, հոգու վերածնունդ, տեղափոխություն, նոր կյանք...

    «Դու սպասիր, և նա կգա»...
    - Լուս, մի հուզվի, փոքրիկ, քիչ մնաց, Սովետական իշխանությունն ուժեղ է, մենք կհաղթենք՝ հանուն Ստալինի, հանուն Սովետական Միության: Ես պիտի գնամ փոքրիկ, իսկ դու զգույշ եղիր, լա՞վ։
    - Գրողը տանի այդ Ստալինին։ Գրողը տանի բոլոր Ստալիններին։ Հազար անգամ գրողը տանի Հիտլերին։ Գրողը տանի...
    - Լռիր, լսու՞մ ես, լռիր: Դու պիտի ուժեղ լինես, դու ինձ պետք ես: Դու չես կարող հանձնվել հիմա: Քո երեխաները, երաժշտության դասերը, մեր համերգները, հիշու՞մ ես։ Մենք պիտի հաղթենք, հետ գնանք ու շարունակենք:
    - Արս, ես վախենում եմ: Խոստացիր, որ մյուս կյանքում ինձ կգտնես, խոստացի՛ր:
    - Սա ընդհամենը հետախուզություն է, ես շուտով կվերադառնամ:
    - Չէ՛, դու խոստացի՛ր:
    - Խոստանում եմ:


    - Ի՞նչ խոստանամ, մամ։
    - Հը՞։
    - Ասում էիր՝ ինչ-որ բան խոստանամ, ի՞նչ։
    - Ոչինչ, որդիս, ոչինչ:
    - Ինչպե՞ս թե ոչինչ։
    - Խոստացիր, որ լավ կսովորես, լա՞վ:
    - Լավ:

    ------
    - Տիկին Լուսինե, Նարեկը բնատուր տաղանդ ունի, մենք ուզում ենք երեխային հատուկ խմբակ տեղափոխել: Վարձն, իհարկե, մի փոքր թանկ է, բայց կարծում եմ, որ Նարեկին այդ խմբակը բավական կօգնի ու գուցե մի օր նա մեծ բեմում հայտնվի:
    - Ես ամուսնուս հետ պիտի խորհրդակցեմ: Ձեզ վաղը կպատասխանեմ, լա՞վ։
    -Լավ, տիկին:– Երաժշտական դպրոցի տնօրենի ճարպոտ դեմքն այնպես էր շառագունել, կարծես մի ողջ ոհմակի առաջ մենակ կանգնած լիներ, իսկ իրականում նրա առաջ կանգնած էի ես` հիվանդությունից դեղնած դեմքով, որ կարծես մոմապատ լիներ:
    Երեկոյան խոսեցինք Արսենի հետ ու որոշեցինք, որ Նարեկը ոչ մի բանում նեղություն չպիտի կրի ու այդ հատուկ խմբակը` որքան էլ որ թանկ լինի, Նարեկի համար հասանելի պիտի լինի:

    ---------------------------------

    Քսան միլիոն...

    Կրակը ճտճտում էր վառարանում: Նարեկը կիթառի լարերն է ձգում ու քթի տակ մզզում՝ լյա...
    Արսենն աշխատանքի է ու ուշ է վերդառնալու: Նորից հին պատկերներն են լողում աչքիս առաջ, ու ինձ կրկին թվում է, որ ես խելագարվում եմ:

    Այդ քսան միլիոնից յուրաքանչյուրի հետ մեռնում էինք մենք, ես: Փակում եմ աչքերս ու լսում հառաչանքներ, ցավից ոռնացող ընկերներիս ձայները, արնաշաղախ դեմքերը...


    - Լսեք, դու՛ք, սա պատերազմ է, ոչ թե սիրավեպ՝ մարտի դաշտում: Շաքարյանը հետախուզության է ուղարկվել Ստեպանենկոյի հետ և դա կարևոր ռազմական նշանակություն ունի: Այնպես որ մի խոթեք ձեր քիթն ամեն տեղ, ավելի լավ է օգնեք վիրավորներին: Երեք օրից հարձակվում ենք, իսկ դուք...

    Քանի՜-քանի այդպիսի ռազմական կարևոր հետախուզություններ են եղել ու քանի՜սն են դեռ լինելու: Սկզբում այս ամենը թվում էր մղձավանջ, թվում էր՝ հիմա կարթնանամ ու նորից կհայտնվենք Օրոր սրճարանում, կերգենք Արսենի գրած երգերը, գարեջուր կխմենք: Կշարունակենք անդադար վիճել ուտելիքի, գարեջրի չարաշահման, երգելիս ձայնիս դողալու վերաբերյալ:

    - Ա՛յ խոզուկ, ի՞նչ ես նստել։ Վեր կաց, չե՞ս տեսնում. եկել ենք։
    - Ա՜րս, վերադարձար:
    - Իսկ դու ի՞նչ էիր կարծում, գնացել էի նեմեցին գերի ընկնելու՞։ Մենք մենակ չենք վերադարձել: Հարձակումը վաղն է, վեր կաց, քո զինվորին կերակրիր: Գարջուր չունե՞ս։ :-D - Ծիծաղում է, ուրեմն բարկացած է և փորձում է թաքցնել դա: Պատերազմը սեպ խրեց նաև Արսենի ջղերում: Առաջ նրան բարկացնելն ինձ համար ամենադժվար ու հետևաբար հաճելի գործն էր, կարող էի ժամերով ֆալշել, ագռավի ձայնով երգել, նվնվալ, թե չեմ կարողանում ընկալել երաժշտությունը, իսկ նա ժպտում էր, միայն ժպտում: Ժպիտն ավելի արտահայտիչ էր դարձնում նրա ներս ցցված այտերն ու այտափոսիկը: - Էլ ձեզ մոտ չեմ գալու, նեմեցները երշիկ են ուտում, գնում եմ նրանց մոտ:
    - Լռիր, լսու՞մ ես, - Գավրիլովի՝ գերության ընկնելուց հետո դա դարձել էր մեր ողջ ջոկատի մղձավանջը: Նրան տանջել էին, որպեսզի իմանան մեր ճամբարի հստակ գտնվելու վայրը: Սրիկաները նախ եղունգներն էին քաշել, հետո այնքան էին ծեծել, որ ոսկորները կոտրատվել էին: Ու դա էլ չէր հագեցրել "գիշատիչներին", նրանք ծխախոտի գլանակով այրել էին Սաշկայի մարմինն ու նետել լիճը, որտեղ և նրան գտել էին տղաները: Ձկները կերել էին Սաշայի աչքերն ու կծոտել քիթը: Սարսափելի էր, սարսափելի,- լռի՛ր:

    - Կներես, մամ:
    - Ի՞նչ, փոքրիկս։
    - Ասում եմ՝ ներիր, երևի ձայնս բարձր էր, ես վաղը կլարեմ գործիքը:
    - Ախ, հա, իհարկե, շարունակիր, որդիս:
    Նարեկն այնպիսի շփոթմունքով նայեց դեմքիս: Ամեն ինչ պարզ էր. ես նորից բարձրաձայն եմ մտածում, ու նոր նոպայի վտանգը շփոթեցրել է որդուս:
    Ախ, որդիս, ներիր քո խելառ մորը, ում պատճառով երևի ամաչում ես բակ դուրս գալ, ընկերներիդ հետ խաղալ, չէ՞ որ քեզ կարող են ծաղրել, քանի որ մայրդ հոգեկան հիվանդ է:
    ----------------------------------------

    Գերմանացիները պատրաստվում էին հարձակվել երկու օրից, հետևաբար մեզ պետք էր նրանցից առաջ ընկնել, որպեսզի խուճապի մատնվեն: Խուճապ... Իրական խուճապը մեզ մոտ էր: Ինքաշեն զենքով, հրացանով ու ձեռքի տակ եղած ամեն ինչով կռվել, կռվել արյան գնով, բաց կրծքով դուրս գալ թնդանոթի դեմ: Մենք նման էինք գայլերի ոհմակի առաջ բաց թողնված այծի, որ փորձում է պոզահարել բոլորին:
    - Սիրտս վատ բան է վկայում, Արս: Էս հարձակումն իմ սրտով չէ:
    - Պատերազմը ոչ մեկիս սրտով էլ չէ, բայց մենք պիտի կռվենք: Ի՞նչ ես առաջարկում, կանչենք պարող Հիտլերին և խնդրենք մեզ գազախցի՞կ ուղեկցել։ Ավելի լավ է կռվել ու մեռնել թնդանոթի առաջ, քան հանձնվել ու արժանանալ Գավրիլովի բախտին: Հասկացիր, փոքրիկ, եթե նեմեցը հաղթի, մենք կորած ենք, նրանք կկործանեն բոլորին ու ամեն ինչ: Մենք պիտի հաղթենք, պարտավոր ենք...

    -----------------------------------------
    - Լու՞ս, Նարե՞կ։ Էս ինչի՞ քնած չեք։
    - Հայրիկն եկավ:
    -Ողջույն, Արս:
    - Ողջույն, փոքրիկ,- Արսենի հոգնած ձեռքերը դողում էին, իսկ նա գրկել էր մեր ութամյա որդուն ու ցած չէր իջեցնում: Նարեկը մեղմ շոյում էր հոր փոշոտ գլուխը, - կկերակրե՞ս քո սոված արջերին։
    - Ներս արի, ճաշը տաք է:
    - Ըմմմ, ինչ էլ համեղ հոտեր են գալիս: Նար, վազեցինք ձեռքերը լվանալու, տեսնենք՝ մայրիկդ այսօր ի՞նչ համեղ բան է պատրաստել:
    - Վազեցինք, հայրիկ, տեսնենք՝ ով առաջինը կհասնի,- Արսենի հոգնած հայացքին հանդիպելիս աչքերս ցած կախեցի, չէի ուզում, որ տեսներ արցունքներս: Ինչպե՞ս կարող է նա այդքան հոգատար լինել, վազել այն ժամանակ, երբ մարմինը կոտրատվում է հոգնածությունից: Իմ խենթ, իմ Արսեն, ինչ լավ է, որ դու կաս:

    Ընթրիքից հետո Նարեկը մի երկու էտյուդ նվագեց ու քնեց հենց վառարանի կողքին: Արսենը նրան անկողին տարավ, իսկ ինքը վերադարձավ ու նստեց կողքիս:
    - Արս, ինձ համար մի գործ պիտի գտնենք, դու միայնակ չես կարող խմբակի վարձը վճարել, բացի դրանից, ես կարող եմ գործել կամ կարել:
    - Լուս, կարիք չկա, ջան, դու դեռ շատ թույլ ես, բացի դրանից, ես չեմ ուզում, որ դու աշխատես: Դու տանը եղիր, լա՞վ։
    - Այդ դեպքում եկ բակում ինչ-որ կենդանի պահենք, օրինակ՝ հնդուհավ. ամռանը կմեծանա, իսկ ձմռանը միս կունենանք:
    - Նրանք անընդհատ աղմկում են, և հետո, մենք ոչնչի կարիք չենք ունենա: Վաղվանից ես կրկնակի ժամաքանակով եմ աշխատելու, ավելի շատ կվարձատրվեմ, ու ամեն ինչ լավ կլինի:

    Իմ հիվանդությունը դարձել էր մեր ընտանիքի մղձավանջը, ինչպես մի անգամ նկատեց մեր հարևանուհին` տիկին Սուսաննան, բայց իրականում այդ մղձավանջը ես էի...
    -------------------------------------------------------------------
    Լսե՛ք, Շաքարյա՛ն, դուք կգլխավորեք առաջին ջոկատը, քանի որ արդեն տեղանքին ծանոթ եք, իսկ Ստեպանենկոն ձեզ կաջակցի աջ կողմից: Անընդհատ կապ պահեք: Դիմացեք միայն մի քանի ժամ, որից հետո մեզ օգնություն կմիանա: Այս հարձակումը կարևոր ռազմական նշանակություն ունի, ուշադիր եղեք ու հիշեք, որ այս մարտից կարող է կախված լինել Սովետական Բանակի ապագան:

    Ամպագոռգոռ արտահայտություններն ականջիս սովորական էին թվում, ինչպես բոլոր պայթող նռնակները, քանդվող, ավերվող խրճիթները, հարյուրավոր դիակները, արյունը` մուգ կարմիր...
    Եթե միայն պատվերով սկլերոզ լիներ, մեկընդմիշտ կազատվեի բոլոր այդ հիշողություններից, Ստեպանենկոյի, Նիկիտինի, Նաստասիայի, բոլորի արնաշաղախ մարմիններից, հառաչանքներից, ձայներից, Նատալյա Սեմյոնովնայի աղերսանքից, նրան սպանելուս հիշողությունից...

    - Ես չեմ կարող, չեմ կարող...
    - Հանգստացեք, տիկին Շաքարյան, դուք կարող եք ու պարտավոր եք ապաքինվել:
    - Հասկացեք, բժիշկ, ես մարդ եմ սպանել, ես, ես, ես...
    - Հանգստացեք, տիկին, ամեն ինչ կարգին է, դուք հիվանդանոցում եք: Կցանկանաք տեսնել ձեր ամուսնուն։
    - Ոչ, ես չեմ կարող նայել Արսենի աչքերին, ես մարդասպան եմ, ես սպանել եմ մեր ընկերոջը, ես մարդասպան եմ...

    - Նա անընդհատ նույն բանն է կրկնում:
    - Գիտեմ, բժիշկ: Նատալյա Սեմյոնովնան մեր ջոկատի ավագ քույրն էր, նա վիրավորվել էր մարտի դաշտում ու սարսափելի ցավերից մահանալիս խնդրել է Լուսինեին կրակել իր վրա, որպեսզի չտանջվի: Արդյունքում մենք այստեղ ենք:
    - Հասկանում եմ:
    - Չէ, բժիշկ, չեք հասկանում: Պատերազմը խաղ չէ, այնտեղ ոչ միայն մեր ընկերներն են զոհվել, այլև մենք: Այն բոլոր ընկերները, ովքեր գալարվում էին ցավից ու խնդրում արագացնել իրենց մահը, իսկ մենք ստիպված էինք լինում կատարել նրանց վերջին ցանկությունը, վերջին, հասկանու՞մ եք։ Մեր ընկերների վերջին ցանկությունը մահն էր, մահը... Դուք չեք հասկանա բժիշկ, ներեցեք, բայց չեք կարող: Պատերազմը ձեզ համար գրքերում ու ամսագրերում տեղադրված նյութերը, նկարներն ու ֆիլմերն են, ձեր բակի ծեր պապիկներն են, ովքեր ամեն տարի, շքանշանները կրծքներին ամրացրած, դուրս են գալիս երթի, ես եմ, Լուսինեն, իսկ իրականում պատերազմը այն զարհուրելի մսաղացն է, որտեղ իրար խառնվեցին միլիոնավոր արյուններ ու գետերի պես հոսեցին, գնացին, իրենց հետ տանելով մարդկանց, կենդանի մնացածների քունն ու դադարը, իսկ ոմանց՝ նաև սթափ դատելու կարողությունը: Ահա թե ինչ էր պատերազմը, բժիշկ, բայց մենք պիտի հաղթեինք հանուն մեզ, հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...


    Շնորհակալ եմ խմբագրման համար Անուկ ջան
    Վերջին խմբագրող՝ Dayana: 27.03.2010, 03:27:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (28.03.2010), Mark Pauler (28.03.2010), My World My Space (27.03.2010), yerevanci (27.03.2010), Դատարկություն (28.03.2010), Դեկադա (28.03.2010), Ժունդիայի (27.03.2010), Լուսաբեր (27.03.2010), Շինարար (27.03.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...

    Լավ է: Բավականին հակիրճ է, բայց բավարար, որ մարմնավորվեն հերոսներդ, դառնան ռեալ գործող անձիք: Նույնիսկ ամենաաննշան թվացողը: Նույն հաջողությամբ շոշոփելի են դառնում նաև մտացածին պատկերները: Կարծես վերանում է ռեալի ու ,,երազի" սահմանը: Եվ ինձ թվում է, որ դա լավ է: Բավականին թեթև է ընթերցվում:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  4. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ է: Բավականին հակիրճ է, բայց բավարար, որ մարմնավորվեն հերոսներդ, դառնան ռեալ գործող անձիք: Նույնիսկ ամենաաննշան թվացողը: Նույն հաջողությամբ շոշոփելի են դառնում նաև մտացածին պատկերները: Կարծես վերանում է ռեալի ու ,,երազի" սահմանը: Եվ ինձ թվում է, որ դա լավ է: Բավականին թեթև է ընթերցվում:
    Շնորհակալ եմ KiLa ջան, թվում ա, թե միայն դու ես կարդացել ու Շինարարը: Տեղադրելիս կարծում էի, որ գոնե վերնագիրը քննադատողներ կլինեն

  5. #4
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,402
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...

    Դայանա ջան, քանի որ քննադատություն ես պահանջում, վայելիր
    Նախ ասեմ, որ համակարգչի էկրանից կարդալու ստեղծագործություն չէր, գոնե ինձ համար, կարդացել եմ ինձ ստիպելով, թեմադ այնպիսին է, որ ստեղծագործությունը չէր էլ կարող այնպես ձեռքի հետ կարդալու, վերջում «ջան, հավես էր» ասելու բան լինելու: Մի ժամ գրեցի, հետո զգացի, որ սաղ սխալ եմ գրել բացի էս "նախ ասեմ"-ի մասից:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.03.2010, 21:03:

  6. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայանա ջան, քանի որ քննադատություն ես պահանջում, վայելիր
    Նախ ասեմ, որ համակարգչի էկրանից կարդալու ստեղծագործություն չէր, գոնե ինձ համար, կարդացել եմ ինձ ստիպելով, թեմադ այնպիսին է, որ ստեղծագործությունը չէր էլ կարող այնպես ձեռքի հետ կարդալու, վերջում «ջան, հավես էր» ասելու բան լինելու: Մի ժամ գրեցի, հետո զգացի, որ սաղ սխալ եմ գրել բացի էս "նախ ասեմ"-ի մասից:
    Տնաշեն ջան, չհասկացա ինչ էիր ասում, բայց շնորհակալ եմ

  7. #6
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,402
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնաշեն ջան, չհասկացա ինչ էիր ասում, բայց շնորհակալ եմ
    Դայանա ջան, երկար քոմենթ էի գրել, իմ արևին քննարկում էի էս ստեղծագործությունը, հետո նայեցի, զգացի, որ սխալ-մխալ բաներ եմ գրել, սաղ ջնջեցի, էս սկիզբը թողեցի, իբր սա լավ էր գրված, հիմա նայում եմ, ես էլ չեմ հասկանում՝ ինչ եմ գրել, իսկ պատմվածքդ թաքուն արդեն ասել եմ, մի հատ էլ բարձր ասեմ՝ լավն էր Վերնագիրն էլ էր շատ լավ ընտրված, մեկը թող քննադատի վերնագիրը, գամ հետը կռիվ անեմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանուն երեխաների
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.03.2014, 07:46
  2. Ընդդե՞մ, թե՞ հանուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 22.01.2012, 06:27
  3. Հանուն սիրո
    Հեղինակ՝ Jirayr24, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.11.2010, 08:30
  4. Ռոք՝ հանուն բնության
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.10.2009, 14:29
  5. Հանուն Արդարության Շարժում
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.12.2008, 19:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •