User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Հանճարների փոսը....

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանճարների փոսը....

    Հանճարների փոսը
    (Կամ, հանճար չեն ծնվում, հանճար դառնում են անճարությունից)


    Գործող անձինք
    1. Վիպասան
    2. Կարո
    3. մատուցողուհի
    4. Կարոյի կինը




    Մութ բեմ: Լուսավորված մի հատվածում` սեղանի շուրջ նստած են երկուսը, սեղանին և հատակին թափված են օղու շշեր:
    - Խմում ես՞:
    - Եսի՞մ, լյարդս ոնց որ ցավում ա:
    - Կարո՞ղ ա քար ունես:
    -Շա՞տ գիտեմ, քա՞ր ա, փե՞տ ա, թե՞ ալյումին…
    -Հիմա ի՞նչ ես ասում….
    -Ի՞նչ ասեմ... ինչ ա՞…
    -Մորքուրիս արաղը` մաքուր թութ.....
    -Գուդ, վերի գուդ... գութ... գութ....սեր... հավատ... մկրտություն... ,- քնում է, մի քանի վայրկյան անց վեր է թռչում, – Վա՜խ, բա էս ո՞նց կլինի, տարա՜վ, տարավ է՜, էդ..... Բրոդսկին... Իոսիֆ չեղածը: Ախր նա իմ դեմ բացարձակ զրո է, հլա վայ թե մինուս, բայց տարավ է՜, - մղկտալով գլուխը խփում է սեղանին,- միլիո՜նս տարավ.... մրցանա՜կս:
    - Այ տղա դու հո ոսկե ցլիկը չե՞ս:
    -Ե՞ս.... ես եզ եմ, եզ.... թե ինչի եմ ապրում....
    - Ճիշտ ես ասում, արի քեզ մորթենք: - Ձեռքը նրա վզին է դնում Վիպասանը,- հենց քեզնով էլ քելեխդ կտանք: Մենակ արաղի հարցը պիտի դու լուծես: Փող ունե՞ս, դասական մոզի:
    - Հինգ հարյուր:
    - Առ էս հինգն էլ, մի հատ պատվիրի:
    Սեղանին է մոտենում մատուցողուհին, նստում նրանց կողքին:
    -Էս ի՞նչ ա, առիթ կա՞….
    -Առի՞թ.... Փառք Աստծու, մեռնող կա, վերցրեք, խմենք, ապրի մեռնողը, ապրողներին էլ հազար ողորմի.....
    - Քույր իմ նազելի,- գզգզված գլուխը կողքին նստած տիկնոջ գիրկն է դնում Վիպասանը,- դու իմ մուսան ես....
    -Ենթադրենք,- ծխախոտը նրա ականջին է թափ տալիս կիսահարբած մուսան,- դու էլ իմ մոխրամանը...
    -Էսօր հետս պիտի գաս… էս ականջս խի՞ ծանրացավ... լավ օրի չեմ, ախչի, վեպս ոնց որ կիսատ ա մնում:
    -Էսօր չեմ կարա, ուրիշի եմ խոսք տվել, խեղճը պոեմի վերնագիրն ա փնտրում...
    -Բա ես խեղճ չե՞մ... հա՞, չգաս` կսպանեմ...
    - Վա՜յ, այ տղա՞, որ գամ, իսկի չես վերջացնի.....
    -Կվերջացնեմ,- խաղաղվում է վիպասանը,- ես էդ բանը... էն իքը, շուտ եմ վերջացնում... և թող օրհնվեն մարմնակազմիկ մասերը քո բոլոր,- խաչակնքում է կնոջ կրծքերը ու կիսամրափելով մռլտում,- ամմմմեն...
    Կինը հեռանում է, մնում են երկուսով:
    -Լսի, ախպեր, էս Ծուռն ու՞ր ա.....
    - Ծուռը խփնվել ա: Պոեմը գրելուց իրան ներշնչել էր, թե էրեխայ ա ունենալու:
    - Վայ, վայ, մեղա քեզ տեր աստված, ումի՞ց:
    - Իրանից: Տանը պառկած գոռում էր, թե տարեք հիվանդանոց, ժամանակն ա , էլ չեմ դիմանում:
    - Բա հետո՞:
    - Էլ ինչ հետո, տարանք, քնաբեր սրսկեցինք, քնացրինք, հետո համոզեցինք, թե էն ոնց են ասում, վիժել ա….
    - Վախ, վա՜խ, ափսոս էրեխեն, հո տղա չէ՞ր:
    -Բա ինչ էր : Երկու շաբաթ ա` խելքի չի գալիս, ասում ա` հորս անունն էի դրել:
    -Հա , Ծուռը երեխու գիժ ա, արի հոտնկայս խմենք երեխի ողորմաթասը...
    Սեղանին է մոտենում մի կին:
    - Կարո ջան, բա քո երեխան, ուշ է, չես գա՞` գնանք:
    -Դուք ով եք մադամ, Ձեզ ինչ որ չեմ հիշում:
    -Կինդ եմ, գնանք, հա....
    -Ի բաց հինե՜ն, ծառա չարագործ,- մռնչում է Կարոն,- դուք իմ կինը լինել չեք կարող:
    -Չե՞ս հավատում, հեսա անձնագիրդ, տե՛ս...
    -Իմ անձնագիրը, մադա՛մ, ֆրանսիական դեսպանատանն է, դա հայկական է, կեղծված: Ես փարիզեցի եմ, մադամ, սիլ վու պլե, կորե՛ք աչքիցս:
    -Կարո ջան, երեխան...
    -Էտեղ երեխա չկա... մադամ, ես հանճար եմ, ինձ Վիյոնն էր հավանում, մադա՛մ, Բոդլերը:
    -Ես էլ եմ հավանում, Կարո ջան, մաման էլ.....
    -Մաման...մաման....լա պտիտ մաման, ո՞ւմ մաման....
    -Իմ մաման, Կարո ջան, քո զոքանչը....
    -Զոքա՛նչ.... լա զոքա՜նչ..... ես հլա ձեր հետ ուրիշ լեզվով եմ խոսելու: Իմ բանաստեղծությունները ինչո՞ւ չի կարդում ձեր մաման...
    -Կարդում է, Կարո ջան, բայց ինչ անի, որ չի հասկանում.....
    -Հասկանո՞ւմ... Այո, ինձ միայն Փարիզում են հասկանում, ինձ միայն այնտեղ կարող են կարդալ: Հլա թող տպվեմ, իսկի չեմ թողնելու, որ թարգմանեն:
    -Ճիշտ ա, Կարո ջան, քո գրածները ոնց որ բնագիր Բոդլեր....
    -Բոդլեր.... Ադլեր.... Մադլեն.... Մադլենս ապրում է Փարիզում, մադա՛մ, Փարիզում:
    Կարոն կնոջ հետ հեռանում է, մնում է Վիպասանը, որը սկսում է ինքն իրեն խոսել:
    - Տասն ու հինգ հազար տարի առաջ, ասեմ` իմանաք, Քրիստոսի լուսապայծառ ծննդից առաջ, վերջերս իմ թղթերի մեջ պատահաբար հայտնաբերեցի, որ հայոց նավասարդ ամսին նաիրական մատյան այրուձին պետք է որ մեր կողմերում արածելիս լինի:Մեր իշխանական կողմերումը, ասեմ իմացած ըլեք, դեռ Մովսես Կաղանկատվեցի քերթիչն է վկայում, ամառ-ձմեռ խոտը ժողովրդից անպակաս ա եղել: Լուսահոգի Նոյը, ողորմի իրան ու իմ աղուհացավոր պապերին, էդ էլ դեռ գրելու եմ, թե չմոռանամ, խաղողի որթը, որ տնկել է բնիկ հայեցի չքնաղ, առնական ու պատվելի գավառում, նաև ստացել է մեր առյուծի կաթ քարահունջա օղին, (զկրտում է), մորքուրիս արաղը... Իսկ մեր էն Մխիթարը, ասեմ` էս էլ իմանաք, Գոշը, մեր կողմերի մասին հատուկ օրենք պիտի գրած ունենա: Էս ա որ Ֆրիկին անցնեմ քրքրելու, կհանեմ, կբերեմ կտեսնեք ձեր աչքով....



    Վարագույր…..

    Խմբագրումը` Շինարարի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.03.2010, 02:44: Պատճառ: Անտեղի մեծ տառաչափի հեռացում
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.03.2010), Chilly (14.05.2010), E-la Via (27.03.2010), KiLa (27.03.2010), Mark Pauler (27.03.2010), Tig (30.03.2010), Whyspher Whisper (27.03.2010), Արևածագ (27.03.2010), Լուսաբեր (27.03.2010), Կաթիլ (27.03.2010), Նաիրուհի (25.11.2010), Շինարար (26.03.2010), Ռուֆուս (20.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Փոսը
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.09.2013, 06:51
  2. Հայ հանճարների կողմից ասված իմաստուն խոսքեր...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2009, 15:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •